Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

    27 հուլիսի 2020 թ.                         Թիվ 8-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2006 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 8-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 4-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

i

«2.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով դիմորդների ընտրության ժամանակ մանդատային հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Գնդապետ                                Վ. Ղազարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
27.07.2020
N 8-Ն
Հրաման