Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 179 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2020 թվականի N 1890-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.».

i

2) հավելվածի 5-րդ կետում «եթե երեխայի ծնողը կամ ծնողներից մեկը հանդիսանում է ծրագրի շահառու» բառերը փոխարինել «անկախ ծնողի` սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը.

2) հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2020
N 1890-Լ
Որոշում