Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 փետրվարի 2021 թվականի N 156

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը համարվու՞մ է սոցիալական վճար վճարող, և այդպիսին համարվելու դեպքում հարկման ի՞նչ դրույքաչափ է գործում և ո՞րն է հարկման բազան:

 

Պատասխան

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի`

i

2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` անհատ ձեռնարկատեր է համարվում «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատ ձեռնարկատերը, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի,

i

- 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` ինքնազբաղված անձ է համարվում նաև բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը,

i

- 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր նույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ նույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար,

i

- 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, նույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (ինքնուրույն հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճարները տարեկան կտրվածքով` ՀՀ հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում),

i

- 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ինքնազբաղված անձանց համար սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը հանդիսանում է որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտները: Որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտներից սոցիալական վճարը կատարվում է 5% դրույքաչափով, անկախ եկամտի չափից:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը համարվում է ինքնազբաղված անձ, որն ինքնազբաղվածությունից ստացված ամբողջ եկամուտներից սոցիալական վճարը կատարում է 5% դրույքաչափով կամավորության սկզբունքով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.02.2021
N 156
Իրազեկման թերթիկ