| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2021 թվականի N 55-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 733-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
i
«1.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացումը.».
i
2) 13-րդ կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում են ստուգվող սուբյեկտի գործունեությունը» բառերով.
i
3) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.
«11.1) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով դադարեցնում է ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը.
11.2) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով տալիս է դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրաման, ինչպես նաև նախազգուշացնում է կամ տարածքային բնապահպանական պետական տեսուչին հանձնարարում է նախազգուշացնել համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 25
Երևան