Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 2021 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» թիվ 31-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը` համաձայն N 1 հավելվածի:»,

2) Հրամանը լրացնել 1.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«1.1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստը կրելու և հատկացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:»,

3) Հրամանի N 1 հավելվածում.

ա. «ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՆԿԱՐԱԳԻՐ» բառով,

i

բ. լրացնել 1.1. գլուխ` հետևյալ բովանդակությամբ.

 

i

«1.1. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1) Ամենօրյա համազգեստ` բաճկոն, տաբատ, շապիկ, սվիտեր

Բաճկոն` խտությամբ կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը ծալովի, թևքերը թեզանիքներով, որոնք կոճկվում են երկու կոճակ օղակներով: Բաճկոնը գոտիով է, կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Պատվիրատուի պահանջով բաճկոնը կարող է ունենալ ուսադիրների ամրակցման համար երկու փակօղակներ և երկու կամրջակներ: Գեներալ-մայորի և առավել բարձր կոչում ունեցող վարչական պաշտոն զբաղեցնող անձանց համար` օձիքը ծալովի, որի ծայրին ոսկեգույն ասեղնագործություն է: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

Ձմեռային բաճկոն` սև գույնի է 65% Պ/Է, 35% բամբակ բաղադրությամբ, 200 գր/մ2 խտությամբ կտորից, տաք ներդիրով: Բաճկոնը կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնին ամրացված է կարգավորվող գլխանոց: Բաճկոնի ձախ լանջափեշի վերին հատվածում կենտրոնական շղթային զուգահեռ 1.5 սմ հեռավորության վրա` 16 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպան է, լանջափեշերի երկու կողային հատվածում կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ են (22 սմ):

Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Երկու թևքերին` դեպի ներս, ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ են, ձախ թևի ուսագլխից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսագլխից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

Բաճկոնը առջևից և հետնամասից վերին կտրվածքով, կենտրոնական կոճկվածքը` շղթայով, ներքևի փեշը` կոճգամով: Բաճկոնի առաջամասի և հետնամասի ներդիրը մշակվում է անջրաթափանց կտորով երկկողմանի մգդակված 200 գր/մ2 խտությամբ սինտիպոնով, իսկ թևքերը և գլխանոցը 120 գր/մ2 խտությամբ սինտիպոնով: Աստառացուն 70 գր/մ2 խտությամբ սև կտորից: Գլխանոցը բաճկոնին ամրանում է շղթայով, գլխանոցի ստորին հատվածում լայնացող վերջավորություններին մշակված են կպչուն ժապավեններ, որոնք կպչում են իրար բաճկոնի կոճկվածքի ուղղությամբ: Բաճկոնի ներքևի փեշի ստորին եզրաշերտի կողային մասերով անցնում են ռետինե էլաստիկ ժապավեններ 3 մմ հաստությամբ էլաստիկ ժապավենները կարգավորվում են պլաստմասե գոտու կարգավորիչներով:

Գլխանոցի առջևի եզրաշերտով անցնում է էլաստիկ քուղ` ծայրերին պլաստմասե բռնակներ, քուղը յուրաքանչյուր կողմից պետք է ունենա 5-6 սմ գլխանոցից դուրս գտնվող հատվածներ: Բաճկոնի կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ լանջափեշերի երկու կողմերում տեղադրվում է 22 սմ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ, որոնք ներսի ֆլիսե գործվածքով են կարված, շղթայի գլխիկները էլաստիկ քուղով, ծայրերին պլաստմասե բռնակներ: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով, թևքի լայնությունը կարգավորող 2,5x10 սմ չափսի կպչունակով: Երկու թևքերի վրա դեպի ներս ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ:

Տաբատը` գ/մ2 խտությամբ կտորից, ուրվագիծը` ուղիղ, երկու կողային գրպաններով, հետնամասի վրա կափույրով և կպչունակով փակվող երկու վրադիր գրպան է: Տաբատի կողային գրպաններից 6-7 սմ ներքև տեղադրվում են շղթայով կոճկվող 18-20 սմ լայնությամբ ներկարված գրպաններ: Գոտին երկու կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող: Տաբատը շղթայով փակվող, գոտին կոճկվում է կոճակ-օղակով, գոտու վրա 8 հատ գոտեմակ օղակներ են (N 8 ձև, նկար 1, 2): Պատրաստվում է սև 44% բուրդ, 54% պ/ե, 2% լաիկրա բաղադրության, 240 գր/մ2 խտությամբ RIBSTOP կտորից:

Շապիկ ամենօրյա բամբակյա` սև գույնի բամբակյա կտորից, ուղիղ ձևվածքով, կարճաթև (N 8 ձև, նկար 1, 2): Պատրաստվում է սև գույնի 100% բամբակ, 150 գր/մ2 խտությամբ կտորից: Շապիկը արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով` եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով:

Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով

Սվիտերները սև գործվածքից 50% բամբակ, 50% ակրիլ, 300 գր/մ2 խտությամբ: Օձիքը` շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին առկա է շերտակարով, վրադիր կափույրով, կոճկվող գրպան: Ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ: Ուսադիրները կտորից են` հանովի, մեկ կոճակով կոճկվող: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները մետաղական են` մուգ մոխրագույն:

Սվիտերի ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:»,

4) Հրամանի N 2 հավելվածում`

i

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հարկադիր կատարողի համազգեստը կրելու և հատկացնելու կարգը»,

բ. «կրման» բառերը փոխարինել «կրելու» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2021 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
16.03.2021
N 88-Ն
Հրաման