ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 հոկտեմբերի 2021 թվականի N 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 22-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդված 1-ին և 3-րդ, 34-րդ հոդված 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը, որի արդյունքում հայտնաբերված բարդությունները գրանցվում են հիվանդության պատմագրում: Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ:
11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում կամ լրացվում է սույն հավելվածով սահմանված արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրության Ձևը (այսուհետ` փոխներարկման արձանագրություն): Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը և փոխներարկման արձանագրությունը փակցվում են հիվանդության պատմագրի մեջ:»,
2) 13-րդ կետից հետո լրացնել Արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրության Ձև` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թ. հոկտեմբերի 11-ի
N 79-Ն հրամանի
Ձև
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
._____________________________________________________________________.
|Փոխներարկման ժամը, օրը, ամիսը, տարին| | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Հիվանդության պատմագրի համարը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Պացիենտի արյան խումբը և ռեզուս | | | | | | | | | | | |
|գործոնը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Արյան բաղադրամասի անվանումը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Դոնորի արյան խումբը և ռեզուս | | | | | | | | | | | |
|գործոնը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Արյան բաղադրամասի փաթեթի համարը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Պատրաստման ժամկետը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Պատրաստող բժշկական կազմակերպության | | | | | | | | | | | |
|անվանումը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Պիտանելիության ժամկետը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Խմբային համատեղելիությունը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Ռեզուս համատեղելիություն | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Կենսաբանական փորձի տվյալները | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Փոխներարկվող արյան բաղադրամասի | | | | | | | | | | | |
|քանակը | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Ռեակցիաները և բարդությունները | | | | | | | | | | | |
|____________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|Բժշկի ստորագրությունը | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2021 թվական: