Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 փետրվարի 2022 թվականի N 06-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի` «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Անկախ պատճառներից` մրցույթը չկայանալու դեպքում թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ, իսկ սույն կարգի 6.1-ով սահմանված` հեռավար եղանակով դասավանդվող առարկայի մասնագետի թափուր տեղի համար` հինգ ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն հաղթող ճանաչվելը:

i

3) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ կետեր.

«6.1 Մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը, մինչև սույն կարգի 6-րդ կետի համաձայն ուսուցչի թափուր տեղի համալրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանի 8-րդ կետի 1-ին ենթակետի և 13-րդ կետի համաձայն:

6.2 Հեռավար եղանակով ուսուցում իրականացնող ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:

i

4) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերից հետո լրացնել «(այսուհետ` նախարարություն)» բառերը:

i

5) 12-րդ և 14-րդ կետերում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության», իսկ 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.02.2022
N 06-Ն
Հրաման