Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 473-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը «բույսերի» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումքի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետից հանել «արտահանման և» բառերը.

3) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 1 հավելվածի 1.2-րդ և N 2 հավելվածի 2.6-րդ և 2.8-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման, N 2 հավելվածի 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման, N 2 հավելվածի 2.13-րդ կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.».

4) որոշման N 1 հավելվածի «D» անվանացանկի`

i

ա. 1-ին կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3827-ից (բացի 3827 12 000 0)»,

բ. 3-րդ և 5-րդ կետերը «8418 10 800-ից» բառերից հետո լրացնել «8418 10 900 0-ից» բառերով,

գ. 6-րդ կետում «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,

դ. 8-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3907 29 900-ից»,

ե. «E» անվանացանկում «2903 39 110 0» թիվը փոխարինել «2903 61 000 0» թվով.

5) որոշման N 2 հավելվածի ցանկի`

i

ա. 1-ին կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը` «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 100 0-ից» բառերը` «8112 61 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը` «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո լրացնել «8112 31 000 0-ից 8112 41 000 1-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «8548 10-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով, իսկ «7001 00 100 0-ից» բառերից հետո լրացնել «8549 31 000 1-ից 8549 91 000 1-ից» բառերով,

գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 40-ից» բառերը փոխարինել «4401 49 000 0-ից» բառերով, իսկ «4401 39 000 0-ից» բառերից հետո լրացնել «4401 41 000 0-ից» բառերով,

դ. 21-րդ կետում «5703 20-ից 5703 30-ից» բառերը փոխարինել «5703 21 000-ից 5703 29 000-ից 5703 31 000-ից 5703 39 000-ից» բառերով,

ե. 22-րդ կետում «3824 90 610 0-ից» բառերը փոխարինել «3824 99 610 0-ից» բառերով.

6) որոշման N 6 հավելվածի ցանկի`

i

ա. 33-րդ կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը` «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը` «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո` «8112 41 000 1-ից» բառերով, «8112 52 000 0-ից» բառերից հետո` «8112 61 000 0-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 36-րդ կետում «8548 10 910 0-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով,

գ. 37-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8549 11 000 0-ից

8549 12 000 0-ից

8549 14 000 0-ից

8549 19 000 0-ից».

i

7) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

8) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

9) որոշման N 9 հավելվածի`

i

ա. N 2 ձևի և N 8 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նշանակման երկիրը»,

բ. N 4 ձևի և N 10 ձևի 7-րդ կետում «Արտահանման» բառը փոխարինել «Ուղարկող» բառով,

գ. N 5 ձևի և N 11 ձևի վերջին տողից հանել «18.» թիվը,

դ. N 11 ձևի վերջին տողից հանել «զայավիտելյա» բառը,

ե. N 12 ձևի վերջին տողից հանել «Հայտատուի» բառը.

i

10) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածներում «ԵՏՄ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 473-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 5-ի

N 90-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻՑ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈԻՄՔԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Կենդանի վայրի կենդանիներ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը              |Մաքսային միության արտաքին տնտեսական  |

|                               |գործունեության ապրանքային անվանացանկի|

|                               |(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը կամ խումբը   |

|_______________________________|_____________________________________|

|1.1. Վայրի կենդանիներ          |01-րդ խմբից                          |

|_______________________________|_____________________________________|

|1.2. Կենդանի ձուկ (բացի        |0301-ից                              |

|դեկորատիվ ձկներից)             |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1.3. Կենդանի խեցգետնակերպեր    |0306-ից                              |

|զրահով, կամ առանց զրահի        |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1.4. Կենդանի կակղամորթեր խեցիով|0307-ից                              |

|կամ առանց խեցու                |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1.5. Կենդանի ջրային            |0308-ից                              |

|անողնաշարավորներ, բացի         |                                     |

|խեցգետնակերպերից և             |                                     |

|կակղամորթերից                  |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1.6. Վայրի թռչունների ձվեր`    |0407-ից                              |

|կճեպով, թարմ                   |                                     |

|_______________________________|_____________________________________|

|1.7. Արտեմիայի (Artemia salina)|0511 91 909 0-ից                     |

|ձու (թաղանթապատյան)            |                                     |

._____________________________________________________________________.

 

2. Առանձին վայրի բույսեր

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը              |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը                |

|_______________________________|_____________________________________|

|2.1. Մայրու ընկույզներ, կեղևով |0802 91 000                          |

|և  առանց կեղևի                 |0802 92 000 0                        |

|                               |0811 90 390 0-ից                     |

|                               |0811 90 950 0-ից                     |

|_______________________________|_____________________________________|

|2.2. Ծովային և  այլ ջրիմուռներ |1212 21 000 0                        |

|                               |1212 29 000 0                        |

._____________________________________________________________________.

 

3. Վայրի բույսերից դեղաբուսական հումք

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                              |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|

|_______________________________________________|_____________________|

|3.1. Բույսերը և  դրանց մասերը (ներառյալ սերմերը|1211-ից              |

|և  պտուղները), որոնք հիմնականում օգտագործվում  |                     |

|են որպես օծանելիքային, դեղագործական կամ        |                     |

|միջատասպան, սնկասպան միջոցներ կամ նույնանման   |                     |

|նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ |                     |

|մանրացրած, մանրատած կամ աղացած                 |                     |

|_______________________________________________|_____________________|

|3.2. Բուսական հյութեր և  լուծամզվածքներ, որոնք |1302-ից              |

|օգտագործվում են որպես օծանելիքային,            |                     |

|դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ |                     |

|և  նույնանման նպատակներով:                     |                     |

._____________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 473-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 5-ի

N 90-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                            |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը|

|_____________________________________________|_______________________|

|1. Ակոնիտ                                    |1211 90 860 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|2. Ակոնիտին                                  |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|3. Ամիզիլ                                    |2922 19 700 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|4. Ացեկլիդին                                 |2933 39 980 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|5. Բարիում ցիանական                          |2837 19 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|6. Բրուցին                                   |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|7. Հիոսցիամին հիմք                           |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|8. Հիոսցիամին կամֆորատ                       |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|9. Հիոսցիամինի սուլֆատ                       |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|10. Գլիֆտոր                                  |2905 59-ից             |

|_____________________________________________|_______________________|

|11. Կադմիում ցիանական                        |2837 19 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|12. Կալցիում ցիանական                        |2837 19 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|13. Կարբախոլին                               |2924 19 000 9-ից       |

|_____________________________________________|_______________________|

|14. Մերկապտոֆոս                              |2930 90 950 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|15. Մեթիլսպիրտ (մեթանոլ)                     |2905 11 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|16. Արսեն                                    |2804 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|17. Արսենական անհիդրիդ                       |2811 29 100 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|18. Արսենային անհիդրիդ                       |2811 29 900 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|19. Նատրիումի արսենատ                        |2842 90 800 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|20. Նիկոտին                                  |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|21. Նովարսենոլ                               |2931 90 000 9-ից       |

|_____________________________________________|_______________________|

|22. Պրոմերան                                 |2852 90 000 7-ից       |

|_____________________________________________|_______________________|

|23. Սնդիկ մետաղական                          |2805 40 100 0-ից       |

|                                             |2805 40 900 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|24. Սնդիկի երկյոդիդ                          |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|25. Սնդիկի երկքլորիդ                         |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|26. Սնդիկի օքսիցիանիդ                        |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|27. Սնդիկի սալիցիլատ                         |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|28. Սնդիկի ցիանիդ                            |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|29. Արծաթ ցիանական                           |2843 29 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|30. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ                  |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|31. Ստրիխնինի նիտրատ                         |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|32. Շիկատակի ալկալոիդների հանրագումար        |2939 79 000 0-ից       |

|                                             |2939 80 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|33. Թալիում չմշակված                         |8112 51 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|34. Նիկելի քառակարբոնիլ                      |2931 90 000 9-ից       |

|_____________________________________________|_______________________|

|35. Տետրաէթիլկապար                           |2931 10 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|36. Տետրամեթիլկապար                          |2931 10 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|37. Ընձախոտ ջունգարական թարմ                 |1211 90 860 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|38. Ֆենոլ                                    |2907 11 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|39. Ցինկի ֆոսֆիդ                             |2853 90 900 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|40. Դեղին ֆոսֆոր                             |2804 70 001 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|41. Արծաթի ֆտորիդ                            |2843 29 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|42. Օ-քլորբենզիլիդենմալոնոերկնիտրիլ «*»      |2926 90 980 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|43. Ցինկ ցիանական                            |2837 19 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|44. Ցինխոնին                                 |2939 20 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|45. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ        |1302 19 900 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|46. Էթիլմերկուրֆոսֆատ                        |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|47. Էթիլմերկուրքլորիդ                        |2852 10 000 8-ից       |

|_____________________________________________|_______________________|

|48. Օձի թույն                                |3001 90 980 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|49. Մեղվի թույն մաքրված                      |3001 90 980 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|50. Նատրիումի ցիանիդ «*»                     |2837 11 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|51. Կալիումի ցիանիդ «*»                      |2837 19 000 0-ից       |

|_____________________________________________|_______________________|

|52. Պղնձի ցիանիդներ                          |2837 19 000 0-ից       |

._____________________________________________________________________.

 

1) սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով (ֆիզիկական և քիմիական բնութագրերով).

2) «*» բացառությամբ թունավոր նյութերի, որոնք հսկվում են նշված ապրանքների նշանակման երկիր հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի արտահանման հսկողության համակարգով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 473-Ն
Որոշում