ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:
i
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-287-Ն
|