Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

20.08.2022-

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ` հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաև մինչև գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչական կամ սնանկության» բառերը փոխարինել «վարչական, հակակոռուպցիոն կամ սնանկության» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն» բառերով:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հոկտեմբերի 15
Երևան
ՀՕ-335-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 14.04.2021
N ՀՕ-335-Ն օրենք