05.05.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին  
 
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:»:
 
  i 
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «պաշտպանության մարտական գործողությունների կամ» բառերը:
 
 i 
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:»:
 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. մայիսի 2
 Երևան
 ՀՕ-104-Ն
 |  | 
 
 Պաշտոնական հրապարակման օրը` 4 մայիսի 2022 թվական: