ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 ապրիլի 2022 թվականի N 573-Ն
 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ» N 498-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
    i 
1) որոշման հավելվածի 3-րդ կետը «4-րդ կետի» բառերից հետո լրացնել «5.1-ին կետի» բառերով,
2) որոշման հավելվածը լրացնել 5.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
    i 
«5.1. Մինչև 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ արժեքով շարժական գույքը կարող է սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել (օտարվել) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց Երևանի քաղաքապետի որոշմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
    Երևանի  քաղաքապետ                      Հր. Սարգսյան
 
2022 թ. ապրիլի 19
Երևան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 29 ապրիլի 2022 թվական: