(ուժը կորցրել է 04.05.2023 թիվ 18-Ն հրաման)
i
100.0002.110511
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «11»        05            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011217
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
4 ապրիլի 2011 թվականի N 02-Ն
 
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-3.4.07-11 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
 
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) «Հանրակրթական, նախնական մասնագիտական ուսումնական հրատարակություններին նեկայացվող» N 2-3.4.07-11 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելված 1-ի:
2) «Դասագրքերի սանիտարահիգիենիկ փորձաքննության անցկացման ուղեցույցը» և «Դասագրքերի սանիտարահիգիենիկ փորձաքննություն եզրակացությունը»` համաձայն հավելված 2-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի N 195 հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-3.4.06-05 սանիտարական կանոնները և նորմերը:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թ. ապրիլի 4-ի
N 02-Ն հրամանի
 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ N 2-3.4.07-11 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակությունների սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը /այսուհետ` Կանոններ/ նախատեսված են գրքերի հրատարակությամբ և/կամ հրատարակչական այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:
Սույն Կանոնները տարածվում են հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության համար նախատեսված պաշտոնապես թույլատրված հրատարակությունների` դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի, ինչպես նաև դիմորդների համար նախատեսված ուսումնական ձեռնարկների վրա:
2. Սույն Կանոնները ներառում են դասագրքերի, ուսումնական և գործնական պարապմունքների ձեռնարկների (այսուհետ` դասագիրք) զանգվածի, հայերեն համակարգչային տպատառերի, տպատառային ձևավորման, տպագրության որակի, ինչպես նաև դասագրքերի համար օգտագործվող տպագրանյութերին ներկայացվող պահանջները և նպատակաուղղված են սովորողների տեսողության օրգանների, հենաշարժական, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների կանխարգելմանը:
 
2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
Դասագիրք - տվյալ (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) առարկային վերաբերող ուսումնական նյութերի համակարգված շարադրմամբ, պաշտոնապես թույլատրված հրատարակություն:
ՈՒսումնական ձեռնարկ - (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) դասագրքին լրացնող կամ մասնակի /լրիվ/ փոխարինող ուսումնական հրատարակություն:
Քրեստոմատիա (ընթերցարան) - (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված ուսումնական ձեռնարկ) ուսումնական գրականություն, որը պարունակում է ուսումնական նյութի բաղադրիչները կազմող գրական - գեղարվեստական, պատմական և այլ ստեղծագործություններ կամ դրանցից դրվագներ (հատվածներ):
Գիրք-տետր - (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) ուսումնական ձեռնարկ, որը պարունակում է անցած նյութի յուրացմանը նպաստող գործնական առաջադրանքներ և վարժություններ:
Համակցված հրատարակություն - ուսումնական հրատարակություն, որի տեքստի հետ ներառված են նաև ձայնագրություններ (ձայնասկավառակներ, ձայներիզներ) և տեսագրություններ (սլայդներ, տեսաերիզներ):
Դասագրքի էջի շարվածքի դաշտ` տեքստի և/կամ նկարի վերարտադրման համար հատկացված մակերես` շարվածքի դաշտ:
Հիմնական տեքստ - դասագրքի հիմնական բովանդակությունը ներկայացնող տեքստ:
Լրացուցիչ տեքստ - տեքստ (գործնական առաջադրանքներ, թեմային առնչվող հարցեր, աղյուսակներ, ծանոթագրություններ, հավելվածներ), որն ուղեկցում է հիմնական տեքստին:
Ընդգծված տեքստ - աշակերտի ուշադրությունը գրավելու նպատակով, ընդհանուր տեքստի համար ընտրված տառատեսակի հետ համեմատած տեքստի որոշ հատվածների (արտահայտություն կամ առանձին բառեր, տառեր, գրանշաններ) ձևավորման փոփոխություն:
Նկարատակի մակագրություն - պատկերի բառային բնութագիր (անվանում, բովանդակություն, պայմանական նշանների պարզաբանում և այլն):
Նեգատիվային տպատառ - սև կամ գունավոր ֆոնի վրա բաց /շրջված/ տպատառ:
Տառատեսակների խումբ - տպատառեր, որոնք բնութագրվում են իրենց գրաֆիկական կառուցվածքի միասնական բնույթով:
Գարնիտուր (տեսակաշար) - տառատեսակի կառուցվածքային ու գրաֆիկական առանձնահատկություն, որը հնարավորություն է տալիս տարբերել մի տառատեսակը մեկ այլ տառատեսակից: Ամեն մի նկարվածք բնորոշվում է յուրահատուկ անունով, օրինակ` Բոլորգիր:
Հայկական տառատեսակների ոճն ու բնութագիրը` ըստ «Հայկական համակարգչային տառատեսակներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտին /ՀՍՏ 311- 2009/:
Կեգել - տպատառի չափ, որը չափվում է պունկտերով /կետաչափերով/:
Միջտողային տարածություն - վերին տողի գրանշանների ստորին վերջույթների և ներքին տողի գրանշանների վերին վերջույթների միջև եղած հեռավորությունը, որը չափվում է պունկտերով:
Պունկտ /կետաչափ/ - տպագրության չափման մեջ երկարության միավոր, որը հավասար է 0,376 մմ:
Բնութագրական էջեր - դասագրքում հաճախ հանդիպող էջեր` ձևավորված միատեսակ տառատեսակով և (կամ) պատկերներով:
Տպագրական նյութեր - նյութեր, որոնք օգտագործվում են դասագրքերի տպագրության համար (թուղթ, կազմարարական նյութեր - ստվարաթուղթ, կազմի թուղթ, կավճապատ թուղթ, ներկեր, ժապավեններ և այլն):
Ծոցավորում (Kerning)` իրար խանգարող ուրվագծով գրանշանային զույգերի հարմարեցում ընթեռնելիության բարելավման նպատակով: Ծոցավորվող գրանշանները ներկայացվում են ծոցազույգերով (Kerned pairs): Ծոցավորումը կարող է լինել դրական (երբ տառերը հեռացվում են իրարից), կամ բացասական (երբ տառերը մոտեցվում են միմյանց):
 
3. ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 
4. Դասագրքերը ըստ ուսումնական առարկաների ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
1) հումանիտար (այբբենարան, մայրենի լեզու, հասարակագիտություն, պատմություն, գրականություն, հայերեն և օտար լեզուներ, իրավագիտություն, ֆիզիկական կուլտուրա, աշխատանքի ուսուցում և այլն),
2) մաթեմատիկական (մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, ինֆորմատիկա և այլն),
3) բնագիտական (բնագիտություն, բնապահպանություն, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և այլն),
4) հատուկ` նախնական մասնագիտական ուսուցման համար (մեխանիկա, ռադիոէլեկտրոնիկա, էլեկտրոտեխնիկա, քիմիական տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, բժշկություն, մանկավարժություն, երաժշտություն և այլն):
5. ՈՒսումնական գործընթացում դասագրքի գործառնական նշանակությունից կախված դասագրքերը ստորաբաժանվում են.
1) դասագիրք,
2) ուսումնական ձեռնարկ,
3) գործնական, որոնց մեջ մտնում են նոր սերնդի հրատարակությունները (գիրք-տետր, աշխատանքային տետր, աշակերտների ինքնուրույն աշխատանքի գիրք և այլն):
6. Համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և աշակերտների տարիքային խմբերի, դասագրքերը նախատեսվում են.
1) տարրական (I-IV դասարաններ) դպրոցի համար (I աստիճան),
2) միջին (V-IX դասարաններ) դպրոցի համար (II աստիճան),
3) ավագ (X-XII դասարաններ) դպրոցի համար (III աստիճան):
Նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակությունները, ըստ տարիքային խմբերի, հարկավոր է դասել III աստիճանին:
 
4. ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
7. Դասագրքի ուսումնական նյութերը հաշվարկվում են.
1) 1 տարվա ուսուցման` I դասարանի համար,
2) 2 տարվա ուսուցման` II-VI դասարանների համար,
3) 3 տարվա ուսուցման` VII-XII դասարանների համար:
Դասագրքի ձևաչափերը կարգավորվում են հանրապետությունում գործող պետական ստանդարտներով: Տարբեր աշխատանքային տետրերի, ձեռնարկների համար օգտագործվում է նաև 70x108/16 ձևաչափը:
8. Դասագրքի առավելագույն զանգվածն /քաշն/ է.
1) I-IV դասարանցիների համար` 300 գրամ,
2) V-VI դասարանցիների համար` 400 գրամ,
3) VII-IX դասարանցիների համար` 500 գրամ,
4) X-XII դասարանցիների համար` 600 գրամ,
5) դասարանում աշխատելու համար նախատեսված I-IV դասարանների բոլոր դասագրքերի առավելագույն զանգվածը /քաշը/` 500 գրամ է:
9. Դասագրքերը հրատարակվում են փափուկ, ճկուն կամ կոշտ կազմով: Կազմը ամուր է, պատրաստված նվազագույնս աղտոտվող նյութից: Կազմի համար օգտագործվում են երեխաների առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող նյութեր:
10. Թղթե ծածկով դասագրքերի կազմերը պատված են մամլված թաղանթով: Իսկ շապիկով դասագրքերը լաքապատված են կամ պատված են մամլված թաղանթով` բացառությամբ կավճապատ կամ հատուկ ծածկով, թղթե շապիկներից:
11. Դասագրքի տպագրական մամուլները իրար միացնելու համար չեն կիրառվում`
. մետաղալարի կարով,
. առանց կարելու սոսնձով ամրացման եղանակներ:
12. Դասագրքի բացված զույգ էջերի միջև լուսանցքը 26 միլիմետր է, ընդ որում, յուրաքանչյուր կից էջի նվազագույն լուսանցքը 10 միլիմետր է:
Էջերի լուսանցքների վրա, բացի կից էջի լուսանցքից, տեղադրվում են առաջադրանքների պայմանական նշանները, պատկերներ, ինչպես նաև տեքստ (50 տպատառ ծավալով), հիմնական շարվածքից 5 միլիմետր հեռավորության վրա:
Էջի վերին, արտաքին և ստորին նվազագույն լուսանցքները, բացառությամբ պատկերներով լրացվածի, 10 միլիմետր է:
13. Սև ներկով դասագրքի տպագրության ժամանակ, տեքստի պատկերի տարրերի և թղթի օպտիկական խտությունների միջև նվազագույն տարբերությունը 0,7 է: Տեքստը տպագրվում է ստվերագիծ չունեցող, ոչ աղճատված, դյուրընթեռնելի տպատառերով:
14. Եթե տեքստը տպագրվում է գունավոր, մուգ, գորշ, ինչպես նաև բազմագույն պատկերազարդ ֆոնի վրա, ապա այն տպագրվում է մինչև 0,3 օպտիկական խտություն ունեցող ֆոնի վրա:
15. Դասագրքերի տպագրության ժամանակ նեղ նկարվածքով տպատառեր կիրառվում են միայն վերնագրերում:
16. Հայկական համակարգչային տառատեսակներին ներկայացվող պահանջները սահմանված են նաև «Հայկական համակարգչային տառատեսակներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտով ՀՍՏ 311-2009:
17. Դասագրքերի տպագրության ժամանակ չեն կիրառվում (բացառությամբ վերնագրերի).
1) նեգատիվային (բաց/շրջված) տպատառ և գունավոր ներկեր` հիմնական և լրացուցիչ տեքստերի համար,
2) գունավոր ֆոնի վրա թեք կամ շեղ տառատեսակներ` տեքստի ընդգծման համար,
3) գունավոր և մուգ ֆոն` աշխատանքային տետրերի գրելու համար նախատեսված մասերում,
4) գունավոր ֆոնի վրա գունավոր ներկեր` պատկերը ակնառու դարձնելու համար (գրաֆիկ, գծագիր, աղյուսակ, դիագրամ և այլն),
5) հիմնական և լրացուցիչ տեքստերի շարվածք` երեք և ավելի սյուներով:
18. Տեքստային ընդգծումների համար, տարրական դպրոցի դասագրքերում կիրառվում են երեք գույնի ներկից ոչ ավելի, միջին դպրոցի դասագրքերում` երկու գույնի ներկից ոչ ավելի, ավագ դպրոցի դասագրքերը տպվում են առանց գունավոր ներկերի կիրառմամբ:
19. Տարրական դպրոցի դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստի և որևէ հատվածի ընդգծման համար (բացի վերնագրից) կիրառվում է միևնույն տեսակաշարի տպատառային ձևավորման առավելագույնը չորս տարբերակ, որոնք իրարից տարբերվում են բնութագրող որևէ մեկ հատկորոշիչով` կա՛մ տառի չափով, կա՛մ տեսակաշարով, կա՛մ նկարվածքով, կա՛մ գունային ընդգծվածությամբ: Օրինակ` «Արփի» կամ սույն Կանոններով պահանջվող տառատեսակների որակական չափորոշիչներին համապատասխանող այլ տեսակաշարեր:
Միջին և ավագ դպրոցի դասագրքերի հիմնական և լրացուցիչ տեքստերի ձևավորման համար կիրառվում են միևնույն տառատեսակի տարբեր նկարվածքներ /ոճեր/:
Օրինակ` «Դպրոց», «Մաշտոց», «Ասպետ» կամ սույն Կանոններով պահանջվող տառատեսակների որակական չափորոշիչներին համապատասխանող տեսակաշարեր:
20. Տարրական (I-IV) դասարանների դասագրքերում քարտեզների մակագրությունների համար կիրառվում են նվազագույնը 10 պունկտ, V-IX դասարանների համար` նվազագույնը 9 պունկտ, X-XII դասարանների համար` նվազագույնը 8 պունկտ մեծությամբ տպատառեր:
21. Եթե տեքստը էջի վրա տեղադրված է պատկերի աջ կողմում, ապա տողերը գտնվում են մեկ ուղղահայաց գծի վրա` բացառությամբ վերնագրի և նոր տողի:
22. Դասագրքերը տպագրվում են առանց տեղեկատվության կորստի և դյուրընթեռնելիության խաթարման հանգեցնող հետևյալ թերությունների.
1) չտպագրված մասեր (պատկերի էլեմենտների կորուստ), ներկերի լղոզվածություն, բծեր,
2) քերծվածքներ, կրկնակի տպագրություն,
3) սոսնձի ներհոս էջերի մեջ, որը հանգեցնում է էջերի սոսնձման և տեքստի կամ պատկերի վնասման,
4) դասագրքի մասերի կամ կազմի թերություններ:
 
4.2. ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
23. Այբբենարաններին ներկայացվող պահանջներ.
1) Այբբենարանում տեքստի տողի երկարությունը, միջտողային տարածությունը, և կախված տառատեսակի չափից, տպատառի տեսակաշարը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 1-ի պահանջներին:
2) Հիմնական տեքստը հավաքվում է երկու սյունակով` բացառությամբ բանաստեղծությունների: Բանաստեղծությունների համար տեքստը հավաքվում է երկու սյունակով, միայն եթե սյունակների միջև նվազագույն տարածությունը 18 միլիմետր է:
3) Այբբենարանում ընդգծված տեքստի տպատառը համապատասխանում է սույն կանոնների աղյուսակ 1-ի պահանջներին: Ընդ որում, տողի երկարությունը փոքրացվում է մինչև 90 միլիմետր:
Սյունակներով բառերի շարվածքը ճիշտ է, եթե սյունակում բառերի քանակը առավելագույնը 4-ն է, իսկ սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 13 միլիմետր է:
Էջի վրա տողադարձերի առավելագույն քանակը 4 է:
Շեղագիր տպատառեր չեն կիրառվում:
4) Այբբենարանի այբուբենային էջերի վրա պատկերազարդումների ընդհանուր մակերեսը առնվազն 50 տոկոս է, իսկ հետայբուբենային մասում` նվազագույնը 30 տոկոս:
5) Վայելչագրության մասում, գրելու ունակությունների յուրացման համար (տառերի մասնիկներ, տառեր, տառերը միացնող մասնիկներ, առանձին բառեր), փոքրատառերի հորիզոնական ուղղորդիչ գծերի միջև առավելագույն հեռավորությունը 8 միլիմետր է, իսկ նվազագույնը` 5 միլիմետր:
Գրելու ունակության (առանձին բառեր, նախադասություններ) ամրապնդման համար վայելչագրության օրինակներում, փոքրատառերի համար, հորիզոնական ուղղորդող գծերի նվազագույն հեռավորությունը 4 միլիմետր է:
Տողերի միջև նվազագույն հեռավորությունը 8 միլիմետր է:
6) Վայելչագրությունում օգտագործվող գծերը, որոնք որոշում են տառերի թեքությունը և շեղությունը, կազմում է 15 տոկոս:
7) ՈՒղղորդող գծերի (հորիզոնական և թեք) համար կիրառվում են միայն սև, մոխրագույն, բաց երկնագույն կամ բաց կանաչ գույնի ներկեր:
8) Տառերի նմուշները և նրանց տարրերը պատկերելու համար կիրառվում են հոծ գիծ կամ կետագիծ, ինչպես նաև գրելու ժամանակ ձեռքի շարժման ուղղությունը ցույց տվող սլաքներ: Տառերի օրինակները պատկերելու համար օգտագործվում է միայն մեկ գույնի ներկ:
24. Տարրական (I-IV) դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.
1) Հայկական, ռուսական և/կամ լատինական այբբենական հիմք ունեցող տպատառերով հրատարակված դասագրքերի տեքստի տողի երկարությունը, միջտողային տարածությունը, տեսակաշարը` կախված տառատեսակի չափից համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 2-ի պահանջներին:
2) Հիմնական տեքստը հավաքվում է երկու սյունակով, բացառությամբ բանաստեղծությունների: Բանաստեղծությունների համար տեքստը հավաքվում է երկու սյունակով, միայն եթե սյունակների միջև նվազագույն տարածությունը 9 միլիմետր է:
3) Երկու և ավելի սյունակներով հավաքվում են բառեր և բառակապակցություններ, ժամանակագրական նյութեր, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 12 միլիմետր է, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:
4) Դասագրքի բառարանային մասում տեքստը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:
Բառարանային մասի տառատեսակի չափը 2 պունկտով փոքր է հիմնական տեքստի տառատեսակի չափից, միջտողային տարածությունը 2 պունկտով ավելացնելու դեպքում:
5) Ընդգծված տեքստի տառատեսակի չափը համապատասխանում է սույն կանոնների աղյուսակ 2-ի պահանջներին:
Ձեռագիր տառատեսակի կիրառման դեպքում, նրա չափը 2 պունկտով ավելի է հիմնական տեքստի տառատեսակի չափից:
6) Պատկերների մակագրությունների համար կիրառվում են 12 պունկտից ոչ պակաս չափի տառատեսակներ և դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 միլիմետր հեռավորության վրա:
25. V-IX և X-XII դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.
1) Կախված հայկական, ռուսական և/կամ լատինական տառագրական հիմքով տպագրված դասագրքերի գործառնական նշանակությունից` տառատեսակի չափը, նկարվածքը, միջտողային տարածությունը V-VI դասարանների դասագրքերում համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 3-ի պահանջներին, VII-IX դասարաններինը` սույն կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին, X-XII դասարաններինը` սույն կանոնների աղյուսակ 5-ի պահանջներին:
V-XII դասարանների դասագրքերի համար լավագույն տառատեսակներն են ուղիղ և թեք կամ շեղ նկարվածքով:
2) Միայն V-VI դասարանների մայրենի և օտար լեզուների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում են երկու սյունակով` պահպանելով սույն կանոնների աղյուսակ 3-ի պահանջները:
VII-XI դասարանների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում է երկու սյունակով, եթե պահպանվում են սույն կանոնների աղյուսակ 4-ի պահանջները, X-XII դասարանների դասագրքերում` եթե պահպանվում են սույն կանոնների աղյուսակ 5-ի շարադրված պահանջները:
Ընդ որում, սյան տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, իսկ սյունակների միջև նվազագույնը հեռավորությունը` 9 միլիմետր:
Լրացուցիչ տեքստի համար սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 6 միլիմետր է` բաժանարար գծի առկայության դեպքում:
3) Երեք և ավելի սյունակներով բառերը և բառակապակցությունները, ինչպես նաև ժամանակագրական նյութերը հավաքվում են միայն սյունակների միջև 12 միլիմետր տարածություն ապահովելու դեպքում, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` նվազագույնը 6 միլիմետր տարածություն ապահովելու դեպքում:
4) Դասագրքերի բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 միլիմետր տարածություն, բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:
Բառարանային մասի տառատեսակի չափը համապատասխանում է սույն Կանոնների աղյուսակ 3-ի պահանջներին, VII-IX դասարանների դասագրքերի համար` սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին, X-XII դասարանների դասագրքերի համար` սույն Կանոնների աղյուսակ 5-ի պահանջներին:
 
4.3. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
26. Տարրական (I-IV) դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերին ներկայացվող պահանջներ.
1) Դասագրքերում հիմնական տեքստի տողի նվազագույն երկարությունը, միջտողային տարածությունը, տառատեսակի չափից կախված նրա տեսակաշարը, ծավալը, նկարվածքը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 6-ի պահանջներին:
2) Հիմնական տեքստը հավաքվում է մեկ սյունակով:
3) Վարժությունները և խնդիրները հավաքվում են մի քանի սյունակով, եթե ապահովվում է սյունակների միջև 12 միլիմետր նվազագույն հեռավորությունը, գունավոր ֆոնի և/կամ բաժանարար գծի առկայության դեպքում` 9 միլիմետր:
Մի առաջադրանքի շրջանակներում սյունակների միջև հեռավորությունը նույնն է:
4) Վարժությունների և խնդիրների տառատեսակի չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից փոքր չէ:
5) Ակնառու պատկերների վրա տառատեսակի չափը 2 պունկտով փոքր է կամ հավասար հիմնական տեքստի տառատեսակի չափից:
6) Ընդգծված տեքստի տառատեսակի նվազագույն չափը փոքր չէ հիմնական տեքստի տառատեսակի չափից:
27. V-IX և X-XII դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերին ներկայացվող պահանջները.
1) V-IX դասարանների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերի տողի նվազագույն երկարությունը, միջտողային տարածությունը, տառատեսակի չափից կախված նրա խումբը, ծավալը, նկարվածքը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 7-ի պահանջներին, իսկ X-XII դասարանների համար` սույն կանոնների աղյուսակ 8-ի պահանջներին:
2) Տառային և թվային հիմնական բանաձևերի համար կիրառվում է հիմնական տեքստի տառատեսակի չափից 2 պունկտով փոքր տառատեսակ:
Բանաձևերի օժանդակ մասերի տառատեսակի չափը, V-IX դասարանների դասագրքերում նվազագույնը 6 պունկտ է, իսկ X-XII դասարանների դասագրքերում նվազագույնը 5 պունկտ է:
Վերին տողի տողատակի բանաձևերի (օրինակների) մասնիկների և ստորին տողի վերտողային բանաձևերի մասնիկների միջտողային նվազագույն տարածությունը 2,7 պունկտ է:
Նույն էջի վրա բանաձևերով տեքստերի միջտողային տարածությունները տարբեր են:
3) Վարժությունները, խնդիրները հավաքվում են մի քանի սյունակով, եթե ապահովվում է սյունակների միջև առնվազն 9 միլիմետր հեռավորություն, գունավոր ֆոնի և/կամ բաժանարար գծի առկայության դեպքում - նվազագույն հեռավորությունը 6 միլիմետր է:
Մեկ առաջադրանքի շրջանակներում, սյունակների միջև հեռավորությունը նույնն է:
Վարժությունների և խնդիրների սյունակների տառատեսակների չափը լրացուցիչ տեքստի տառատեսակի չափից փոքր չէ` համաձայն սույն կանոնների աղյուսակ 7-ի և 8-ի պահանջների:
4) Պատկերը (գրաֆիկ, աղյուսակ, ուրվագիծ և այլն) ակնառու դարձնելու համար կիրառվում է 3 գույնից ոչ ավելի, այդ թվում` սևը:
Պատկերի վրայի տառատեսակի նվազագույն չափը 8 պունկտ է:
5) Ընդգծված տեքստի տառատեսակի չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից պակաս չէ:
 
4.4. ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
28. I-IV դասարանների դասագրքերի տառատեսակային ձևավորումը, կախված դասարանից և նրանց գործառնական նշանակությունից, համապատասխանում է աղյուսակ 9-ի պահանջներին:
29. V-IX դասարանների դասագրքերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է աղյուսակ 10-ում շարադրված պահանջներին:
30. I-IV դասարանների դասագրքերում տեքստը հավաքվում է մեկ սյունակով:
31. V-VI դասարանների դասագրքերում երկու սյունակով հավաքվում է միայն լրացուցիչ տեքստը, իսկ VII-XII դասարանների դասագրքերում` հիմնական և լրացուցիչ տեքստը, եթե պահպանվում են աղյուսակ 10-ում շարադրված պահանջները (բացառությամբ տողի երկարությունից):
Սյունակում տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է:
32. I-IV դասարանների դասագրքերի տեքստային աղյուսակներում տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, իսկ նրանց միջև նվազագույն հեռավորությունը 12 միլիմետր է, V-VII դասարանների համար նվազագույն երկարությունը 50 միլիմետր է` աղյուսակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորության դեպքում, VII-XII դասարանների համար նվազագույն երկարությունը 32 միլիմետր է` աղյուսակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորության դեպքում:
33. I-IV դասարանների դասագրքերի ակնառու պատկերը (գրաֆիկ, աղյուսակ, ուրվագիծ և այլն) ձևավորվում է սույն կանոնների 26-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, V-VII դասարանների դասագրքերում` 27-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:
34. I-IV և V-XII դասարանների դասագրքերում ընդգծված տեքստի և առաջադրանքների հարցերի տառատեսակի չափը և միջտողային տարածությունը համապատասխանում են Աղյուսակներ 9 և 10-ում շարադրված պահանջներին, ընդ որում, տառատեսակի նվազագույն չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից փոքր չէ:
35. Տառային և թվային բանաձևերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է 27.2 կետում շարադրված պահանջներին:
36. Քիմիական բանաձևերի հիմնական տարրերի նվազագույն չափը հիմնական տեքստի տառատեսակային չափից փոքր չէ, իսկ բանաձևերի օժանդակ տարրերի տառատեսակային չափը նվազագույնը 6 պունկտ է:
VII-IX դասարանների դասագրքերում վերին տողի տողատակի բանաձևերի մասնիկների և ստորին տողի վերտողային բանաձևերի մասնիկների միջտողային նվազագույն տարածությունը 4 պունկտ է, X-XII դասարանների դասագրքերում` 2 պունկտ:
Քիմիական բանաձևեր պարունակող էջերի վրա միջտողային տարածությունները կարող են լինել տարբեր:
 
4.5. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
37. ՈՒսումնական առարկայից և նրա գործառնական նշանակությունից կախված` դասագրքերի տառատեսակային չափը, միջտողային տարածությունը, տողի երկարությունը, տառատեսակի չափից կախված դրա խումբը, ծավալը, նկարվածքը համապատասխանում է սույն Կանոնների աղյուսակ 11-ի պահանջներին:
38. Դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում են երկու սյունակով, եթե պահպանվում են աղյուսակ 11-ում շարադրված պահանջները, ընդ որում, սյունակում տողի երկարությունը 54 միլիմետր է, սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է:
39. Դասագրքի բառարանային մասում տեքստի հավաքումը կատարվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է, իսկ բաժանարար գիծը` առկայության դեպքում, նվազագույնը 6 միլիմետր:
Բառարանային մասի տառատեսակի չափը լրացուցիչ տեքստի տառատեսակային չափից փոքր չէ` սույն կանոնների աղյուսակ 11-ի պահանջներին համապատասխան:
40. Քիմիական բանաձևերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է 36 կետի պահանջներին:
41. Տառային և թվային բանաձևերի հիմնական մասնիկների տառատեսակային չափը նվազագույնը 8 պունկտ է, օժանդակ մասնիկներինը նվազագույնը 6 պունկտ է:
42. Ակնառու պատկերների համար (գրաֆիկ, գծագիր, աղյուսակ և այլն) կիրառվում է առավելագունը 3 գույն, այդ թվում` սևը:
Ակնառու պատկերների վրա գրառումների տառատեսակային չափը նվազագույնը 8 պունկտ է:
43. Ընդգծված տեքստի տառատեսակային նվազագույն չափը 9 պունկտ է:
44. Տեքստային աղյուսակներում տողի երկարությունը 32 միլիմետր է, սյունակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորություն ապահովելու դեպքում:
 
5. ՊՈԼԻԳՐԱՖԻԿ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
45. Դասագրքերի համար օգտագործվող տպագրանյութերը ունեն դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր:
Տպագրանյութերի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում կատարվում է դրանց սանիտարաքիմիական հետազոտություններ` այդ թվում ֆորմալդեհիդի առկայությունը հայտնաբերելու համար` ջրային մոդելային լուծույթ արտազատվող ֆորմալդեհիդի սահմանային թույլատրելի խտությունը 0,1 մգ/լ է:
46. Դասագրքերի տպագրության համար օգտագործվում է օֆսեթ, տպագրական, ամսագրային և այլն տեսակների, 70-92% տոկոս սպիտակության և 91 տոկոս նվազագույն անթափանցելիության ցուցանիշներ ունեցող թուղթ:
47. Դասագրքերում տեքստերի տպագրության համար օգտագործում է միևնույն տեսակի և զանգվածի թուղթ` 1 մ2:
48. Վայելչագրության և աշխատանքային տետրերի տպագրության համար օգտագործվում են նյութեր, որոնք համապատասխանում են ՀՀ պետական ստանդարտներով սահմանված որակի և անվտանգության չափանիշներին:
 
6. ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
 
49. Սանիտարահիգիենիկ փորձաքննության են ներկայացվում յուրաքանչյուր դասագրքի 3 նմուշ և տպագրանյութերի վերաբերյալ տեղեկությունները:
Կազմակերպությունը դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության և կոմբինացված հրատարակության նմուշօրինակները ներկայացնում է սանիտարահիգիենիկ փորձաքննության, դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում:
Հիգիենիկ փորձաքննության նաև ներկայացվում են տեղեկություններ. դասագրքի վերնագիրը, դասագրքի նպատակային նշանակությունը, հրատարակչության անվանումը և հասցեն, հրատարակման տարեթիվը, տպարանի անվանումը և հասցեն, տպագրության հանձնման ամսաթիվը, հրատարակության ձևաչափը, թղթի տեսակը ու դրա բնութագիրը հավաստող փաստաթուղթը, գարնիտուրը` հիմնական տեքստի տեսակաշարի անվանումը, տպագրության տեսակը, տպաքանակը, տպարանին տրված պատվերի համարը:
50. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1 գլխի 7, 8, 10, 11 կետերով, 45, 23.7 կետերով, կատարվում է դասագրքի մեկ օրինակի վրա:
51. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը կատարվում է դասագրքի մեկ օրինակի յուրաքանչյուր տեսակի տեքստի և ձևավորման եղանակի 10 բնորոշ էջի վրա` համաձայն հետևյալ պահանջների.
4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 7, 8, 12 կետերով, բոլոր դասագրքերի համար,
4-րդ բաժնի 4.2-րդ գլխի 23-րդ կետի 1, 2, 3, 5, ենթակետերով, 4.2 գլխի 24 կետի 1-6 ենթակետերի և 25 կետի 1-4 ենթակետերով` հումանիտար առարկաների դասագրքերի համար,
4-րդ բաժնի 4.3-րդ գլխի 26-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետով, 27-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով` մաթեմատիկական առարկաների դասագրքերի համար,
4-րդ բաժնի 4.4-րդ գլխի 28-36-րդ կետերով` բնագիտական առարկաների դասագրքերի համար,
4-րդ բաժնի 4.5-րդ գլխի 37-44-րդ կետերով` մասնագիտական առարկաների դասագրքերի համար:
52. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 14, 22-րդ կատարվում է դասագրքի 3 օրինակից յուրաքանչյուրի 10 բնորոշ էջի վրա:
53. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 12-րդ կետով, կատարվում է դասագրքի 3 օրինակից ստուգման համար ընտրված 10 էջի վրա:
54. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 13-րդ կետով, կատարվում է հատուկ տպագրված հսկողական ստվարատախտակով:
55. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը կատարվում է մեկ էջի վրա ըստ 46 կետի, եթե տեսողական (վիզուալ) եղանակով հնարավոր չէ որոշել թղթի բազմերանգությունը:
Եթե դասագրքում նկատվում է թղթի բազմերանգություն, ապա հիգիենիկ փորձաքննություն կատարվում է դասագրքի 3 օրինակից յուրաքանչյուրի 10 բնորոշ էջի վրա:
56. Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքը համարվում է դրական, եթե հսկողական ցուցանիշները համապատասխանում են նորմատիվային պահանջներին:
57. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունն իրականացվում է` համաձայն հավելված 2-ի:
 
Աղյուսակ 1
 
Այբբենարանների տեքստի տառատեսակային ձևավորմանը ներկայացվող
պահանջներ
 
._____________________________________________________________________.
|Այբբենա- |Տպատառի |Միջտողյան|Տողի           |Տառատեսակի բնութագիրը   |
|րանի     |չափը,   |տարածու- |երկարությունը  |                        |
|մասերը   |պունկտ, |թյուն,   |_______________|________________________|
|         |ոչ պակաս|պունկտ,  |Նվազա- |Առավե- |Խումբը|Ծավալը,|Նկարվածքը|
|         |        |ոչ պակաս |գույն  |լագույն|      |նշ/քառ,|(ոճ)     |
|         |        |         |_______|_______|      |ոչ     |         |
|         |        |         |   մմ  |   մմ  |      |ավելի  |         |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Նախապատ- |   36   |Չի սահ-  |Չի սահ-|Չի սահ-|Առանց |Չի սահ-|Կիսաթավ  |
|րաստական |առանձին |մանվում  |մանվում|մանվում|ծայրա-|մանվում|կամ թավ, |
|         |տառերի  |         |       |       |տների |       |ուղիղ    |
|         |համար   |         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Այբուբե- |   18   |    7    |  117  |  140  |Առանց |Չի սահ-|Նորմալ   |
|նային    |        |         |       |       |ծայրա-|մանվում|կամ լայն,|
|         |        |         |       |       |տների |       |կիսաթավ, |
|         |        |         |       |       |      |       |ուղիղ    |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Հետայբու-|   18   |    7    |  117  |  144  |Առանց |Չի սահ-|Նորմալ   |
|բենային  |        |         |       |       |ծայրա-|մանվում|կամ լայն,|
|         |        |         |       |       |տների |       |միջին կամ|
|         |        |         |       |       |      |       |կիսաթավ, |
|         |        |         |       |       |      |       |ուղիղ    |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 2
 
I-IV դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
._____________________________________________________________________.
|ՈՒսման |Տպատառի |Միջտողյան|Տողի           |Տառատեսակի բնութագիրը     |
|տարին  |չափը,   |տարածու- |երկարությունը  |                          |
|       |պունկտ, |թյուն,   |_______________|__________________________|
|       |ոչ պակաս|պունկտ,  |Նվազա- |Առավե- |Խումբը |Ծավալը,|Նկարվածքը |
|       |        |ոչ պակաս |գույն  |լագույն|       |նշ/քառ,|(ոճ)      |
|       |        |         |_______|_______|       |ոչ     |          |
|       |        |         |   մմ  |   մմ  |       |ավելի  |          |
|_______|________|_________|_______|_______|_______|_______|__________|
|Առաջին |   18   |    7    |  117  |  167  |Առանց  |Չի սահ-|Նորմալ    |
|       |        |         |       |       |ծայրատ-|մանվում|կամ լայն, |
|       |        |         |       |       |ների,  |       |կիսաթավ   |
|_______|________|_________|_______|_______|քիչ    |_______|__________|
|Երկրորդ|   16   |    7    |  117  |  167  |կոն-   |Չի սահ-|Նորմալ    |
|       |        |         |       |       |տրաստ  |մանվում|կամ լայն, |
|       |        |         |       |       |       |       |կիսաթավ   |
|_______|________|_________|_______|_______|_______|_______|__________|
|Երրորդ |   14   |    7    |  108  |  153  |Առանց  |Չի սահ-|Նորմալ    |
|       |        |         |       |       |ծայրա- |մանվում|կամ լայն, |
|       |        |         |       |       |տների  |       |միջին կամ |
|       |        |         |       |       |կամ    |       |կիսաթավ   |
|       |        |         |       |       |միակողմ|       |          |
|       |        |         |       |       |ծայրա- |       |          |
|       |        |         |       |       |տներով,|       |          |
|       |        |         |       |       |քիչ    |       |          |
|       |        |         |       |       |կոն-   |       |          |
|       |        |         |       |       |տրաստ  |       |          |
|_______|________|_________|_______|_______|_______|_______|__________|
|Չորրորդ|   14   |    7    |   81  |  140  |Առանց  |Չի սահ-|Նորմալ    |
|       |12 միայն|         |       |       |ծայրա- |մանվում|կամ լայն, |
|       |լրացու- |         |       |       |տների  |       |միջին կամ |
|       |ցիչ     |         |       |       |կամ    |       |սովորական |
|       |տեքստում|         |       |       |միակողմ|       |          |
|       |        |         |       |       |ծայրա- |       |          |
|       |        |         |       |       |տներով,|       |          |
|       |        |         |       |       |քիչ    |       |          |
|       |        |         |       |       |կոն-   |       |          |
|       |        |         |       |       |տրաստ  |       |          |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 3
 
V-VI դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
._____________________________________________________________________.
|Գործառ-  |Տպատառի |Միջտողյան|Տողի           |Տառատեսակի բնութագիրը   |
|նական    |չափը,   |տարածու- |երկարությունը  |                        |
|նշանակու-|պունկտ, |թյուն,   |_______________|________________________|
|թյունը   |ոչ պակաս|պունկտ,  |Նվազա- |Առավե- |Խումբը|Ծավալը,|Նկարվածքը|
|         |        |ոչ պակաս |գույն  |լագույն|      |նշ/քառ,|(ոճ)     |
|         |        |         |_______|_______|      |ոչ     |         |
|         |        |         |   մմ  |   մմ  |      |ավելի  |         |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Դասագրքեր|   12   |Չի սահ-  |   63  |  153  |Բոլոր |Չի սահ-|Նորմալ   |
|և        |        |մանվում  |       |       |խմբերը|մանվում|կամ լայն,|
|ուսում-  |________|_________|_______|_______|      |_______|սովորական|
|նական    |   10   |   4,5   |   63  |  153  |      |11,0   |միջին կամ|
|ձեռնարկ- |միայն   |         |       |       |      |(12,0  |կիսաթավ  |
|ներ      |լեզվա-  |         |       |       |      |լատինա-|         |
|         |գիտական |         |       |       |      |կան    |         |
|         |տեքստում|         |       |       |      |տառատե-|         |
|         |        |         |       |       |      |սակների|         |
|         |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|_______|      |_______|         |
|         |   9    |   3,5   |   54  |Չի սահ-|      |Չի սահ-|         |
|         |միայն   |         |       |մանվում|      |մանվում|         |
|         |լրացու- |         |       |       |      |       |         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|_______|      |_______|         |
|Քրեստո-  |   12   |   6,5   |   81  |  131  |      |Չի սահ-|         |
|մատիա    |        |         |       |       |      |մանվում|         |
|(ընթեր-  |________|_________|_______|_______|      |_______|         |
|ցարան)   |   10   |   4,5   |   81  |  131  |      |11,0   |         |
|         |        |         |       |       |      |(12,0  |         |
|         |        |         |       |       |      |լատինա-|         |
|         |        |         |       |       |      |կան    |         |
|         |        |         |       |       |      |տառատե-|         |
|         |        |         |       |       |      |սակների|         |
|         |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |9 միայն |   3,5   |   54  |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |մանվում|      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|_______|      |_______|_________|
|Գործնա-  |  10    |   4,5   |   54  |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|կաններ   |        |         |       |մանվում|      |մանվում|կամ լայն,|
|         |        |         |       |       |      |       |սովորական|
|         |        |         |       |       |      |       |միջին կամ|
|         |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|         |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |9 միայն |   3,5   |   54  |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |մանվում|      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 4
 
VII-IX դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
._____________________________________________________________________.
|Գործառ-  |Տպատառի |Միջտողյան|Տողի           |Տառատեսակի բնութագիրը   |
|նական    |չափը,   |տարածու- |երկարությունը  |                        |
|նշանակու-|պունկտ, |թյուն,   |_______________|________________________|
|թյունը   |ոչ պակաս|պունկտ,  |Նվազա- |Առավե- |Խումբը|Ծավալը,|Նկարվածքը|
|         |        |ոչ պակաս |գույն  |լագույն|      |նշ/քառ,|(ոճ)     |
|         |        |         |_______|_______|      |ոչ     |         |
|         |        |         |   մմ  |   մմ  |      |ավելի  |         |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Դասագրքեր|   10   |   4,5   |  72   |  153  |Բոլոր |Չի սահ-|Նորմալ   |
|և        |        |         |       |       |խմբերը|մանվում|կամ լայն,|
|ուսում-  |        |         |       |       |      |       |սովորական|
|նական    |        |         |       |       |      |       |միջին կամ|
|ձեռնարկ- |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|ներ      |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |9 միայն |   3,5   |  54   |  153  |      |9,5    |Նորմալ   |
|         |լեզվագի-|         |       |       |      |(10,5  |կամ լայն,|
|         |տական   |         |       |       |      |լատինա-|սովորական|
|         |        |         |       |       |      |կան    |միջին կամ|
|         |        |         |       |       |      |տառատե-|կիսաթավ  |
|         |        |         |       |       |      |սակների|         |
|         |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |8 միայն |    3    |  50   |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |մանվում|      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|_______|      |_______|_________|
|Քրեստո-  |  12    |Չի սահ-  |  81   |  144  |      |Չի սահ-|Նորմալ   |
|մատիա    |        |մանվում  |       |       |      |մանվում|կամ լայն,|
|/ընթեր-  |        |         |       |       |      |       |սովորական|
|ցարան/   |        |         |       |       |      |       |միջին կամ|
|         |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|         |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |  10    |   8     |  81   |  122  |      |11,0   |Նորմալ   |
|         |        |         |       |       |      |(12,0) |կամ լայն,|
|         |        |         |       |       |      |       |սովորական|
|         |        |         |       |       |      |       |միջին կամ|
|         |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|         |________|_________|_______|_______|      |_______|_________|
|         |8 միայն |   7     |  50   |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |մանվում|      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|_______|      |_______|_________|
|Գործնա-  |   10   |   7     |  54   |Չի սահ-|      |Չի սահ-|Նորմալ   |
|կաններ   |        |         |       |մանվում|      |մանվում|կամ լայն,|
|         |        |         |       |       |      |       |սովորական|
|         |        |         |       |       |      |       |միջին կամ|
|         |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|         |________|_________|_______|       |      |_______|_________|
|         |9 միայն |   7     |  54   |       |      |9,5    |Նորմալ   |
|         |լեզվագի-|         |       |       |      |(10,5  |կամ լայն,|
|         |տական   |         |       |       |      |լատի-  |սովորական|
|         |        |         |       |       |      |նական  |միջին կամ|
|         |        |         |       |       |      |տառատե-|կիսաթավ  |
|         |        |         |       |       |      |սակների|         |
|         |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|       |      |_______|_________|
|         |8 միայն |   7     |  50   |       |      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |       |      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 5
 
X-XII դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
._____________________________________________________________________.
|Գործառ-  |Տպատառի |Միջտողյան|Տողի           |Տառատեսակի բնութագիրը   |
|նական    |չափը,   |տարածու- |երկարությունը  |                        |
|նշանակու-|պունկտ, |թյուն,   |_______________|________________________|
|թյունը   |ոչ պակաս|պունկտ,  |Նվազա- |Առավե- |Խումբը|Ծավալը,|Նկարվածքը|
|         |        |ոչ պակաս |գույն  |լագույն|      |նշ/քառ,|(ոճ)     |
|         |        |         |_______|_______|      |ոչ     |         |
|         |        |         |   մմ  |   մմ  |      |ավելի  |         |
|_________|________|_________|_______|_______|______|_______|_________|
|Դասագրքեր|   12   |Չի սահ-  |   81  |  144  |Բոլոր |Չի սահ-|Նորմալ   |
|և        |        |մանվում  |       |       |խմբերը|մանվում|կամ լայն,|
|ուսում-  |        |         |       |       |      |       |սովորական|
|նական    |        |         |       |       |      |       |միջին կամ|
|ձեռնար-  |        |         |       |       |      |       |կիսաթավ  |
|կներ     |________|_________|_______|_______|______|_______|_________|
|         |   10   |  4,5    |   72  |  122  |Բոլոր |9,5    |Նորմալ   |
|         |        |         |       |       |խմբերը|(10,5  |կամ լայն,|
|         |        |         |       |       |      |լատինա-|սովորական|
|         |        |         |       |       |      |կան    |միջին կամ|
|         |        |         |       |       |      |տառատե-|կիսաթավ  |
|         |        |         |       |       |      |սակների|         |
|         |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|_______|______|_______|_________|
|         |9 միայն |  3,5    |   54  |Չի սահ-|Բոլոր |10,2   |Նորմալ   |
|         |լեզվագի-|         |       |մանվում|խմբերը|(11,0) |         |
|         |տական   |         |       |       |      |       |         |
|         |________|_________|_______|       |      |_______|_________|
|         |8 միայն |   3     |   50  |       |      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |       |      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
|_________|________|_________|_______|       |      |_______|_________|
|Գործնա-  |   9    |  3,5    |   54  |       |      |9,5    |Նորմալ   |
|կաններ   |        |         |       |       |      |(10,5  |կամ լայն,|
|(այդ     |        |         |       |       |      |լատինա-|սովորական|
|թվում`   |        |         |       |       |      |կան    |միջին կամ|
|լեզվի    |        |         |       |       |      |տառատե-|կիսաթավ  |
|դասա-    |        |         |       |       |      |սակների|         |
|գրքեր)   |        |         |       |       |      |համար) |         |
|         |________|_________|_______|       |      |_______|_________|
|         |8 միայն |   3     |   54  |       |      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լեզվագի-|         |       |       |      |մանվում|         |
|         |տական   |         |       |       |      |       |         |
|         |________|_________|_______|       |      |_______|_________|
|         |8 միայն |   3     |   50  |       |      |Չի սահ-|Նորմալ   |
|         |լրացու- |         |       |       |      |մանվում|         |
|         |ցիչ     |         |       |       |      |       |         |
|         |տեքստում|         |       |       |      |       |         |
._____________________________________________________________________.
 
Աղյուսակ 6
 
I-IV դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
.__________________________________________________________________.
|Տառատեսակի   |Միջտողյան    |Տողի նվազագույն|Տառատեսակի բնութագիրը |
|չափը, պունկտ,|տարածություն,|երկարությունը  |                      |
|ոչ պակաս     |պունկտ, ոչ   |_______________|______________________|
|             |պակաս        |      մմ       |   Խմբեր  |Նկարվածք/ոճ|
|_____________|_____________|_______________|__________|___________|
|14 ուսուցման |     6       |      90       |առանց     |Նորմալ կամ |
|առաջին տարին |             |               |ծայրատների|լայն,      |
|_____________|_____________|_______________|__________|սովորական, |
|     14      |     6       |      90       |առանց     |միջին կամ  |
|             |             |               |ծայրատների|կիսաթավ    |
|             |             |               |քիչ       |           |
|             |             |               |կոնտրաստ  |           |
|_____________|_____________|_______________|__________|           |
|     12      |     5       |      90       |առանց     |           |
|             |             |               |ծայրատների|           |
.__________________________________________________________________.
 
Աղյուսակ 7
 
V-IX դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
.______________________________________________________________.
|Դասարաններ|Տառատեսակի|Միջտողյան |Տողի    |Տառատեսակի          |
|          |չափը,     |տարածու-  |նվազա-  |բնութագիրը          |
|          |պունկտ, ոչ|թյուն,    |գույն   |                    |
|          |պակաս     |պունկտ,   |երկարու-|                    |
|          |          |ոչ պակաս  |թյունը  |                    |
|          |          |          |________|____________________|
|          |          |          |  մմ    |Խմբեր   |Նկարվածք/ոճ|
|__________|__________|__________|________|________|___________|
|   5-6    |    10    |Չի        |   50   |Բոլոր   |Նորմալ կամ |
|          |          |սահմանվում|        |խմբերը  |լայն,      |
|          |          |          |        |        |սովորական, |
|          |          |          |        |        |միջին կամ  |
|          |          |          |        |        |կիսաթավ    |
|          |__________|__________|________|        |___________|
|          |9 միայն   |    3,5   |   50   |        |Նորմալ     |
|          |լրացուցիչ |          |        |        |           |
|          |տեքստում  |          |        |        |           |
|__________|__________|__________|________|        |___________|
|   7-9    |    9     |    3,5   |   50   |        |Նորմալ կամ |
|          |          |          |        |        |լայն,      |
|          |          |          |        |        |սովորական, |
|          |          |          |        |        |միջին կամ  |
|          |          |          |        |        |կիսաթավ    |
|          |__________|__________|________|        |___________|
|          |8 միայն   |     3    |   50   |        |Նորմալ     |
|          |լրացուցիչ |          |        |        |           |
|          |տեքստում  |          |        |        |           |
.______________________________________________________________.
 
Աղյուսակ 8
 
X-XII դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի
տառատեսակային ձևավորմանը ներկայացվող պահանջներ
 
.______________________________________________________________.
|Գործառնական   |Տպատառի  |Միջտողյան |Տողի    |Տառատեսակի       |
|նշանակությունը|չափը,    |տարածու-  |նվազա-  |բնութագիրը       |
|              |պունկտ,  |թյուն,    |գույն   |                 |
|              |ոչ պակաս |պունկտ,   |երկարու-|                 |
|              |         |ոչ պակաս  |թյունը  |                 |
|              |         |          |________|_________________|
|              |         |          |  մմ    |Խմբեր |Նկարվածքը |
|              |         |          |        |      |(ոճ)      |
|______________|_________|__________|________|______|__________|
|Դասագրքեր և   |   9     |   3,5    |   54   |Բոլոր |Նորմալ կամ|
|ուսումնական   |         |          |        |խմբերը|լայն,     |
|ձեռնարկներ    |         |          |        |      |սովորական,|
|              |         |          |        |      |միջին կամ |
|              |         |          |        |      |կիսաթավ   |
|              |_________|__________|________|      |__________|
|              |8 միայն  |    3     |   50   |      |Նորմալ    |
|              |լրացուցիչ|          |        |      |          |
|              |տեքստում |          |        |      |          |
|______________|_________|__________|________|      |__________|
|Գործնականներ  |   9     |Չի        |        |      |Նորմալ կամ|
|              |         |սահմանվում|   50   |      |լայն,     |
|              |_________|__________|________|      |սովորական,|
|              |   8     |    3     |   50   |      |միջին կամ |
|              |         |          |        |      |կիսաթավ   |
|              |_________|__________|________|      |__________|
|              |8 միայն  |Չի        |   50   |      |Նորմալ    |
|              |լրացուցիչ|սահմանվում|        |      |          |
|              |տեքստում |          |        |      |          |
.______________________________________________________________.
 
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում