040.1782.231204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«23» դեկտեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
3. Կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`
ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության և ընդերքօգտագործման մասին պայմանագրերի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը).
ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները` WGS-84 (ARMREF 02) համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները).
բ) ամփոփել ընդերքօգտագործողների կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (ՕՀՊՀ) և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունքում մարված տարեկան պաշարների վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 08.05.13 թիվ 482-Ն, 15.10.15 թիվ 1187-Ն, 15.09.16 թիվ 953-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
5. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել ընդերքօգտագործողների կողմից օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը (առանձին նշելով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորության չափը) ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, հանքաքարի ու խտանյութերի արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը` համաձայն սույն որոշմամբ սահմանված NN 1 և 2 ձևերի` էլեկտրոնային եղանակով ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
(5-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 28.10.10 թիվ 1381-Ն, 08.05.13 թիվ 482-Ն, 15.09.16 թիվ 953-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
5.1 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքները` ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները և ձեռնարկված միջոցառումները:
(5.1-ին կետը լրաց. 13.02.2020 թիվ 162-Ն որոշում)
5.2. Շրջակա միջավայրի նախարարին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների և մշտադիտարկումների իրականացման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն` առանձին նշելով ապառքների չափը` ըստ տնտեսավարողների:
(5.2-րդ կետը լրաց. 13.02.2020 թիվ 162-Ն որոշում)
6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:
(6-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 28.10.10 թիվ 1381-Ն, 08.05.13 թիվ 482-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
6.1. (6.1-ին կետն ուժը կորցրել է 13.02.2020 թիվ 162-Ն որոշում)
(6.1-ին կետը փոփ. 08.05.13 թիվ 482-Ն, 15.09.16 թիվ 953-Ն որոշումներ)
7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 28.10.10 թիվ 1381-Ն, 13.02.2020 թիվ 162-Ն, 07.07.2022 թիվ 1018-Ն որոշումներ)
(որոշումը փոփ. 15.10.15 թիվ 1187-Ն, 11.01.18 թիվ 13-Ն 13.02.2020 թիվ 162-Ն որոշումներ)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1782-Ն որոշման
 
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
 
I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման
ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության
առաջնահերթ միջոցառումները
 
._________________________________________________________________________.
|NN |       Միջոցառման անվանումը         |     Կատարման     |  Կատարման   |
|ը/կ|                                    |   պատասխանատուն  |   ժամկետը   |
|___|____________________________________|__________________|_____________|
| 1 |                2                   |         3        |     4       |
|___|____________________________________|__________________|_____________|
|1. |Ընդերքօգտագործող                    |ՀՀ կառավարությանն |2005 թ.      |
|   |կազմակերպությունների կողմից 2004 թ. |առընթեր հարկային  |2-րդ եռամսյակ|
|   |բնօգտագործման վճարների վճարումների  |պետական           |             |
|   |մասին տվյալների ամփոփում և          |ծառայություն      |             |
|   |տրամադրում                          |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|2. |ՀՀ Կոտայքի մարզի հանքավայրերի       |ՀՀ շրջակա միջավայ-|2004 թ.      |
|   |գույքագրման աշխատանքների կատարում   |րի նախարարություն |դեկտեմբեր    |
|   |                                    |ՀՀ առևտրի  և      |             |
|   |                                    |տնտեսական         |             |
|   |                                    |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|   |                                    |ՀՀ Կոտայքի        |             |
|   |                                    |մարզպետարան       |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|3. |ՀՀ Արագածոտնի մարզի լքված           |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |
|   |հանքավայրերի գույքագրման            |նախարարություն    |դեկտեմբեր    |
|   |աշխատանքների կատարում               |ՀՀ առևտրի  և      |             |
|   |                                    |տնտեսական         |             |
|   |                                    |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|   |                                    |ՀՀ Արագածոտնի     |             |
|   |                                    |մարզպետարան       |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|4. |«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»    |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |
|   |պետական ոչ առևտրային                |նախարարություն    |դեկտեմբեր    |
|   |կազմակերպությունում առկա            |                  |             |
|   |տեղեկատվական նյութերի գույքագրում   |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|5. |Մարզերում խորհրդակցությունների      |ՀՀ շրջ. միջավայրի |2004-2005 թթ.|
|   |կազմակերպում` ընդերքի օգտագործման և |նախարարություն    |ընթացքում    |
|   |պահպանության ոլորտին առնչվող հարցերի|ՀՀ մարզպետարաններ |             |
|   |պարզաբանման նպատակով                |Երևանի            |             |
|   |                                    |քաղաքապետարան     |             |
|   |                                    |ՀՀ առևտրի  և      |             |
|   |                                    |տնտեսական         |             |
|   |                                    |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|6. |Ոլորտին առնչվող տվյալների միասնական |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |
|   |համակարգչային բազայի ստեղծման       |նախարարություն    |նոյեմբեր-    |
|   |հնարավորությունը, նախնական          |ՀՀ առևտրի  և      |դեկտեմբեր    |
|   |կառուցվածքը, ստեղծման և  օգտագործման|տնտեսական         |             |
|   |հիմնական սկզբունքները որոշելու      |զարգացման         |             |
|   |նպատակով աշխատանքային խմբի ստեղծում`|նախարարություն    |             |
|   |շահագրգիռ մարմինների համապատասխան   |ՀՀ կառավարությանն |             |
|   |մասնագետների ընդգրկմամբ             |առընթեր հարկային  |             |
|   |                                    |պետական           |             |
|   |                                    |ծառայություն      |             |
|   |                                    |ՀՀ կառավարությանն |             |
|   |                                    |առընթեր անշարժ    |             |
|   |                                    |գույքի կադաստրի   |             |
|   |                                    |պետական կոմիտե    |             |
|   |                                    |ՀՀ կառավարությանն |             |
|   |                                    |առընթեր ջրային    |             |
|   |                                    |տնտեսության       |             |
|   |                                    |պետական կոմիտե    |             |
|   |                                    |ՀՀ մարզպետարաններ |             |
|   |                                    |Երևանի            |             |
|   |                                    |քաղաքապետարան     |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|7. |Աշխատանքային խմբի զեկույցի          |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |
|   |քննարկում` տվյալների միասնական      |նախարարություն    |դեկտեմբեր    |
|   |բազայի ստեղծման մասին որոշման       |                  |             |
|   |ընդունման նպատակով                  |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|8. |Ոլորտում լիազորված պետական մեկ      |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |
|   |մարմնի ստեղծման նպատակահարմարության |նախարարություն    |մայիս        |
|   |հարցի քննարկում («Մեկ պատուհան»     |ՀՀ առևտրի  և      |             |
|   |սկզբունքի ներդրում, այդ թվում`      |տնտեսական         |             |
|   |հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ)|զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|   |                                    |ՀՀ մարզպետարաններ |             |
|   |                                    |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|9. |Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի    |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |
|   |կազմում, որոնց արդյունահանման       |նախարարություն    |դեկտեմբեր    |
|   |նպատակով ընդերքի ուսումնասիրության  |                  |             |
|   |համար նախկինում տրված`              |                  |             |
|   |ընդերքօգտագործման իրավունք սահմանող |                  |             |
|   |փաստաթղթերը (թույլտվություններ,     |                  |             |
|   |լիցենզիաներ) մինչև  2004 թ. հուլիսի |                  |             |
|   |1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի |                  |             |
|   |Հանրապետության ընդերքի մասին        |                  |             |
|   |օրենսգրքի և  «Կոնցեսիայի մասին» ՀՀ  |                  |             |
|   |օրենքի պահանջներին                  |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|10.|Այն հանքավայրերի կամ դրանց          |ՀՀ առևտրի  և      |2004 թ.      |
|   |տեղամասերի ցանկի կազմում, որոնց     |տնտեսական         |դեկտեմբեր    |
|   |արդյունահանման համար նախկինում      |զարգացման         |             |
|   |տրված` ընդերքօգտագործման իրավունք   |նախարարություն    |             |
|   |սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր,   |                  |             |
|   |լիցենզիաներ) մինչև  2004 թ. հուլիսի |                  |             |
|   |1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի |                  |             |
|   |Հանրապետության ընդերքի մասին        |                  |             |
|   |օրենսգրքի և  «Կոնցեսիայի մասին» ՀՀ  |                  |             |
|   |օրենքի պահանջներին                  |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|11.|Ընդերքօգտագործող                    |ՀՀ շրջ. միջավայրի |եռամսյակին   |
|   |կազմակերպությունների ցանկը          |նախարարություն    |հաջորդող     |
|   |հողամասերը տրամադրող համապատասխան   |ՀՀ առևտրի  և      |ամսվա 3-րդ   |
|   |մարմիններ ներկայացնելը              |տնտեսական         |տասնօրյակ    |
|   |                                    |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|12.|Ապօրինի ընդերքօգտագործող            |ՀՀ շրջ. միջավայրի |եռամսյակին   |
|   |կազմակերպությունների ցանկը հարկային |նախարարություն    |հաջորդող     |
|   |և  իրավապահ համապատասխան մարմիններ  |ՀՀ առևտրի  և      |ամսվա 3-րդ   |
|   |ներկայացնելը                        |տնտեսական         |տասնօրյակ    |
|   |                                    |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|   |                                    |հողամասերը        |             |
|   |                                    |տրամադրող         |             |
|   |                                    |մարմիններ         |             |
._________________________________________________________________________.
 
II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի
կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը
և ընդունումը
 
._________________________________________________________________________.
|NN |     Իրավական ակտի անվանումը        |     Կատարման     |  Կատարման   |
|ը/կ|                                    |   պատասխանատուն  |   ժամկետը   |
|___|____________________________________|__________________|_____________|
|1. |Հայաստանի Հանրապետության ընդերքի    |ՀՀ վարչապետի      |3 ամիս       |
|   |մասին օրենսգրքում, Հայաստանի        |2003 թ. նոյեմբերի |             |
|   |Հանրապետության ջրային օրենսգրքում,  |21-ի N 597-Ա      |             |
|   |Հայաստանի Հանրապետության հողային    |որոշմամբ ստեղծված |             |
|   |օրենսգրքում և  «Ընդերքն օգտակար     |աշխատանքային խումբ|             |
|   |հանածոների շահագործման նպատակով     |                  |             |
|   |ուսումնասիրության և  արդյունահանման |                  |             |
|   |համար տրամադրելու (կոնցեսիայի)      |                  |             |
|   |մասին» ու «Բնապահպանական և          |                  |             |
|   |բնօգտագործման վճարների մասին» ՀՀ    |                  |             |
|   |օրենքներում փոփոխություններ և       |                  |             |
|   |լրացումներ կատարելու մասին ՀՀ       |                  |             |
|   |օրենքների նախագծերը ՀՀ              |                  |             |
|   |կառավարություն ներկայացնելը         |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|2. |«Լեռնային փորվածքների, հորատանցքերի |ՀՀ առևտրի  և      |2004 թ.      |
|   |լուծարման և  գործունեության         |տնտեսական         |դեկտեմբերի   |
|   |դադարեցման (կոնսերվացիա) կարգը      |զարգացման         |1-ին         |
|   |հաստատելու մասին» ՀՀ կառավարության  |նախարարություն    |տասնօրյակ    |
|   |որոշման նախագիծը ՀՀ կառավարություն  |ՀՀ շրջ. միջավայրի |             |
|   |ներկայացնելը                        |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|3. |«Օգտակար հանածոների հաշվեկշռային    |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |
|   |պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ|նախարարություն    |հունիսի 3-րդ |
|   |կառավարության որոշման նախագիծը ՀՀ   |                  |տասնօրյակ    |
|   |կառավարություն ներկայացնելը         |                  |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|4. |«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի  |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |
|   |դեպքում լիազորված մարմնի կողմից     |նախարարություն    |մարտի 3-րդ   |
|   |նախնական համաձայնություն տալու կարգի|ՀՀ առևտրի  և      |տասնօրյակ    |
|   |մասին» ՀՀ կառավարության որոշման     |տնտեսական         |             |
|   |նախագիծը ՀՀ կառավարություն          |զարգացման         |             |
|   |ներկայացնելը                        |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|5. |«Ընդերքի մասին երկրաբանական և  այլ  |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |
|   |տեղեկատվության անկախ փորձաքննության |նախարարություն    |նոյեմբերի    |
|   |կատարման (իրականացման) կարգի մասին» |ՀՀ առևտրի  և      |3-րդ         |
|   |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ|տնտեսական         |տասնօրյակ    |
|   |կառավարություն ներկայացնելը         |զարգացման         |             |
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|6. |«Օգտակար հանածոների հանքավայրերի    |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |
|   |երկրաբանատնտեսագիտական գնահատման    |նախարարություն    |սեպտեմբերի   |
|   |կարգի մասին» ՀՀ կառավարության       |                  |2-րդ         |
|   |որոշման նախագիծը ՀՀ կառավարություն  |                  |տասնօրյակ    |
|   |ներկայացնելը                        |                  |             |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1782-Ն որոշման
 
Աղյուսակ N 1
 
._______________________________________________________________________.
|Ընդերքօգ-|Համայնքը|Հանքա-|Տրամա-  |Տրամադրված|Հողի  |Գործառ-|Հողօգտա-  |
|տագործման|        |վայրի |դրված   |հողամասի  |նպատա-|նական  |գործման   |
|իրավունք |        |անվա- |հողամասի|շրջադարձա-|կային |նշանա- |պայմանագրի|
|կրող     |        |նումը |մակերեսը|յին կոոր- |նշանա-|կու-   |կնքման և  |
|սուբյեկտի|        |      |(հեկտար)|դինատները`|կու-  |թյունը |գործողու- |
|անվանումը|        |      |        |WGS-84    |թյունը|(հողա- |թյան      |
|         |        |      |        |(ARMREF 02|      |տեսքը) |ժամկետը   |
|         |        |      |        |համակարգով|      |       |          |
|_________|________|______|________|__________|______|_______|__________|
|         |        |      |        |          |      |       |          |
._______________________________________________________________________.
(2-րդ հավելվածը լրաց. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1782-Ն որոշման
 
Աղյուսակ N 2
 
.___________________________________________________________________.
|Ընդերքօգտագործման  |Համայնքը|Տրամադրված|Տրամադրված  |Հողի          |
|իրավունք կրող      |        |հողամասի  |հողամասի    |նպատակային    |
|սուբյեկտի անվանումը|        |մակերեսը  |շրջադարձային|նշանակությունը|
|                   |        |(հեկտար)  |կոորդինատ-  |              |
|                   |        |          |ները`       |              |
|                   |        |          |Arm WGS-4   |              |
|                   |        |          |համակարգով  |              |
|___________________|________|__________|____________|______________|
|                   |        |          |            |              |
.___________________________________________________________________.
 
(3-րդ հավելվածը լրաց. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)