Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

01.02.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում`

i

1) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.2-րդ կետով.

 

«35.2. բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար`   բազային տուրքի
40-ապատիկի չափով».

 

i

2) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.10. բժշկական արտադրատեսակների արտադրության համար` տարեկան  բազային տուրքի
60-ապատիկի չափով»

 

3) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.11. բժշկական արտադրատեսակների սպասարկման համար` տարեկան  բազային տուրքի
40-ապատիկի չափով»

 

i

4) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին կետով.

 

«52.1. բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար` 

տարեկան բազային
տուրքի 5-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 06.07.2022
N ՀՕ-306-Ն օրենք