ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 սեպտեմբերի 2022 թվականի N 1485-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Հրամանի հավելվածը լրացնել նոր 28.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«28.1 Շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվում այն չափման միջոցներին, որոնք արտադրվել են սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N 133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման:»:
i
2) Հրամանի հավելվածի N Ձև 6-ում շեղակի նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինել «Նմուշ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2022 թվական: