050.0142.140502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 մայիսի 2002 թվականի թիվ 142
 
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
 
Որոշում է.
 
i
1. «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 10-ում «տեսչական վերահսկողության վարչության պետ» բառերը փոխարինել «բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրեն (տնօրենի տեղակալ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: