ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 43-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 14-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 14-Լ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) հրամանի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետին» բառերով,
i
2) հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության» բառերով,
3) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Խախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո իրավասու ստորաբաժանման ծառայողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անհապաղ գրավոր հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանմանը:»:
2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
18 հոկտեմբերի 2022թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 18 հոկտեմբերի 2022 թվական: