Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-3-Ո-5

2023թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին և 2-րդ հավելվածներում «երկուհազարապատիկը» բառերը փոխարինել «հինգհազարապատիկը» բառերով,

2) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|Երևան  քաղաքի     |ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի     |6|

|առաջին ատյանի     |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր      | |

|ընդհանուր         |________________________________________________|_|

|իրավասության      |Կորպորատիվ վեճերով գործեր                       |9|

|քաղաքացիական      |________________________________________________|_|

|դատարան           |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ   |6|

|                  |գործեր                                          | |

|                  |________________________________________________|_|

|                  |Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և       |4|

|                  |կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր         | |

|__________________|________________________________________________|_|

|Երևան  քաղաքի     |Անչափահասների մասնակցությամբ գործեր             |5|

|առաջին ատյանի     |________________________________________________|_|

|ընդհանուր         |Համակարգչային տեղեկատվության անվտանգության      |5|

|իրավասության      |դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ     | |

|քրեական դատարան   |գործեր                                          | |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. հունվարի 16

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
16.01.2023
N ԲԴԽ-3-Ո-5
Որոշում