ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 փետրվարի 2023 թվականի N 326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով`»:
i
2) Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի փետրվարի 3-ի
N 326-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2012 թվականի նոյեմբերի 29-ի
N 1018-Ն հրամանի
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2023 թվական: