Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

13.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին

 

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Կամավորը

 

1. Կամավորը սույն օրենքով սահմանված բարեգործությանը մասնակցում և բարեգործություն ստացողների օգտին կամավոր աշխատանքներ կատարում է օրենքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «կամավորների գործունեության հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «բարեգործական ծրագրերի շրջանակներում կամավոր աշխատանքների հետ կապված` օրենքով սահմանված կարգով կատարվող ծախսերը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. «և կամավորի» բառերը հանել,

բ. 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ և 5-րդ մասերը հանել.

3) 6-րդ մասից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատրյան


2023 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-207-Ն

  

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2023 թվական:

 

pin
ՀՀ 14.06.2023
N ՀՕ-207-Ն օրենք