ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 11-Ն
ՀՀՇՆ 33-02-2023 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 33-02-2023 «Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի 38-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2023 թվականի հոկտեմբերի 26-ի
N 11-Ն հրամանի
ՀՀՇՆ 33-02-2023 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:
Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում են բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:
Եթե հաշվի առնենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանում շահագործվել է թվով 189 ՓՀԷԿ, իսկ կառուցման փուլում է ևս 19 ՓՀԷԿ, ապա միանգամայն պարզ կդառնա գետային էկոհամակարգի, այդ թվում` ձկնային պաշարների, պահպանության հույժ կարևորությունն ու այդ ուղղությամբ համարժեք միջոցների կիրառման հրատապությունը:
Այս համատեքստում, սույն նորմերը հնարավորություն են ընձեռում գործող և նոր կառուցվող ՓՀԷԿ-երի հիդրոտեխնիկական միջավայրում անվտանգային և բնապահպանական լուրջ բարեփոխումներ իրականացնել` դրանց տեխնիկական և շահագործման պարամետրերը և բնութագրերը համապատասխանեցնելով սույն նորմերով առաջադրվող պահանջներին:
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող, ինչպես նաև` շահագործվող հիդրոտեխնիկական օբյեկտների շենքերի և շինությունների (կառույցների)` հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթողման և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա:
2. Սեյսմիկ գոտիներում, նստումնային, ուռչող գրունտների, կարստի, սողանքների և սելավների առկայության պայմաններում նախատեսվող հիդրոտեխնիկական կառույցները նախագծելիս անհրաժեշտ է լրացուցիչ հաշվի առնել համապատասխան նորմերի պահանջները:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ
3. Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.
._________________________________________________________________________.
|1) ՀՀՇՆ 20.04-2020 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Երկրաշարժադիմացկուն շինարարու- |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն |
|թյուն: Նախագծման նորմեր» |հրաման |
|շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|2) ՀՀՇՆ 20-05-2022 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Շինարարական կոնստրուկցիաների |2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն |
|պաշտպանությունը կոռոզիայից» |հրաման |
|շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|3) ՀՀՇՆ 53-01- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Պողպատե կոնստրուկցիաներ» |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն |
|շինարարական նորմեր |հրաման |
|___________________________________|_____________________________________|
|4) ՀՀՇՆ 52-01- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Բետոնե և երկաթբետոնե |2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն |
|կոնստրուկցիաներ. Հիմնական |հրաման |
|դրույթներ» շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|5) ՀՀՇՆ 40-01.02- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն |
|կառուցվածքներ» շինարարական նորմեր |հրաման |
|___________________________________|_____________________________________|
|6) ՀՀՇՆ 33-01-2022 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. |2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 33-Ն |
|Հիմնական դրույթներ» շինարարական |հրաման |
|նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|7) ՀՀՇՆ IV-10.01.01-2006 |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 |
|«Շենքերի և կառուցվածքների |թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրաման |
|հիմնատակեր» շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|8) ՀՀՇՆ 30-01-2023 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Քաղաքաշինություն. Քաղաքային և |2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն |
|գյուղական բնակավայրերի հատակագծում |հրաման |
|և կառուցապատում» | |
|___________________________________|_____________________________________|
|9) ՍՆիՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|ազդեցություններ. |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|(N 1 փոփոխություն)» շինարարական |հրաման |
|նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|10) ՍՆիՊ 2.02.02-85 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Հիդրոտեխնիկական կառույցների |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|հիմնատակեր» շինարարական նորմեր |հրաման |
|___________________________________|_____________________________________|
|11) ՍՆիՊ 2.06.04-82 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Բեռնվածքներ ու ազդեցություններ |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա |հրաման |
|(ալիքային, սառցային և նավերից)» | |
|շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|12) ՍՆիՊ 2.06.06-85 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Ամբարտակ բետոնե և երկաթբետոնե» |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|շինարարական նորմեր |հրաման |
|___________________________________|_____________________________________|
|13) ՍՆիՊ 2.06.08-87 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Բետոնե և երկաթբետոնե |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|կոնստրուկցիաներ հիդրոտեխնիկական |հրաման |
|կառուցվածքների» շինարարական նորմեր | |
|___________________________________|_____________________________________|
|14) ՍՆիՊ 2.05.03-84 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
|«Կամուրջներ և խողովակներ» |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
|շինարարական նորմեր |հրաման |
|___________________________________|_____________________________________|
|15) ԳՕՍՏ 19185-73 միջպետական |«Հիդրոտեխնիկա. Հիմնական |
|ստանդարտ |հասկացություններ. Տերմիններ և |
| |սահմանումներ» |
|___________________________________|_____________________________________|
|16) ԳՕՍՏ 4403-91 |«Գործվածքներ մետաքսե և սինթետիկ |
| |թելերից մաղերի համար. Ընդհանուր |
| |տեխնիկական պայմաններ» |
._________________________________________________________________________.
3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Սույն նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները` ըստ ԳՕՍՏ 19185-73 միջպետական ստանդարտի.
1) ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտի անվտանգ վայր` ջրային օբյեկտի գոտի, որտեղ դեպի հիդրոտեխնիկական կառույց և (կամ) ջրառի սարք ուղղված հոսքի արագությունները փոքր են պաշտպանվող ամենափոքր չափի ձկների հոսատարման կամ ջրային օբյեկտի տարանցիկ հոսքի արագություններից,
2) ցատկի արագություն` հոսանքի առավելագույն արագությունը, որը ձուկը կարող է հաղթահարել կարճ ժամանակահատվածում,
3) ճնշումային ճակատ` դիմհար կառույցների ամբողջություն, որոնք դիմակայում են ջրի ճնշմանը,
4) պոմպակայան` հիդրոտեխնիկական կառույցների և սարքավորումների համալիր` սահմանված ծախսով, ճնշմամբ և ժամանակով սպառողին ջուր մատակարարելու համար,
5) պաշտպանական կառույց` ջրային տարածքը կամ ափամերձ գոտին ալեկոծությունից, ջրաբերուկներից և սառույցից պաշտպանող հիդրոտեխնիկական կառույց,
6) շեմային արագություն` ջրի հոսքի նվազագույն արագությունը, որի դեպքում հոսքի նկատմամբ ձկների մոտ առաջանում է ռեակցիա,
7) հոսքաձևավորիչ` սարք, որը նախատեսված է հիդրավլիկական շիթային պատվար ստեղծելու համար,
8) հոսքաձևավորող տարրեր` ձկնապաշտպան կառույցի տարրեր, որոնք նպաստում են հոսքի պահանջվող պարամետրերի ձևավորմանը (ծայրափողակներ, դիֆուզորներ, թիթեղներ, հոսքաձևավորիչներ),
9) գրավիչ (հրապուրիչ) արագություն` ջրի հոսքի օպտիմալ արագություն` ձկներին ձկնակուտակարան ներգրավելու համար,
10) մաքրման սարք` ձկնապաշտպան կառույցի էկրանը աղբից մաքրելու համար նախատեսված տեխնիկական լուծում,
11) ձկնապաշտպան կառույցներ` հիդրոտեխնիկական կառույցներ և (կամ) սարքեր, որոնք նախատեսված են թրթուրների, մանրաձկների և հասուն ձկների մուտքը դեպի հիդրոտեխնիկական կառույցներ և (կամ) ջրառ կանխելու համար և կենսունակ վիճակում դրանք ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտի անվտանգ վայր տեղափոխելու համար,
12) ձկնակողմնատար` ձկնապաշտպան կառույցի տարր, որը նախատեսված է թրթուրներին, մանրաձկներին և հասուն ձկներին ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտի անվտանգ վայր տեղափոխելու համար` պահպանելով դրանց կենսունակությունը,
13) ձկնամբարձիչ կառույցներ (ձկնամբարձիչներ)` ձկնանցարանային կառույցներ, որոնցում ձկների տեղափոխումը ստորին բիեֆից վերին բիեֆ (գետի կամ ջրանցքի հատված երկու հարակից ամբարտակների կամ ջրարգելակների միջև) իրականացվում է ջրարգելակմամբ (շլյուզավորմամբ) կամ հատուկ տարաներով տեղափոխմամբ,
14) ձկնանցարաններ` հիդրոտեխնիկական կառույցներ` անցողիկ, կիսաանցողիկ, իսկ որոշ դեպքերում նաև` տեղաբնակ ձկների անցման (տեղափոխման) համար` հիդրոհանգույցի ստորին բիեֆից վերին բիեֆ,
15) ձկնուղու կառույցներ (ձկնուղիներ)` ձկնանցարաններ, որոնցում ստորին բիեֆից վերին բիեֆ տեղափոխվելիս ձուկն ինքնուրույն է հաղթահարում է ջրի հոսքի ճնշումը,
16) հոսքի արագությունը էկրանին ուղղահայց ուղղությամբ` ջրի հոսքի արագության վեկտորն ուղղված դեպի հիդրոտեխնիկական կառույց և (կամ) ջրառի սարք, որն ուղղահայաց է ձկնապաշտպան կառույցի էկրանին (էկրանից մինչև 10 սմ հեռավորության վրա),
17) հոսատար արագություն` ջրի հոսքի արագություն, որի գերազանցման դեպքում ձկները քշվում են հոսքով,
18) տարանցիկ հոսք` ձկնապաշտպան կառույցի էկրանի երկայնքով հոսք, որը ձևավորվել է տարանցիկ հոսքով կամ ստեղծվել է հիդրավլիկական շիթային պատվարով` հոսքաձևավորիչի օգնությամբ:
5. Նորմատիվ փաստաթղթի տեքստում օգտագործված պայմանական նշաններ և վերծանումներ, որոնք բերված են սույն նորմերի 20-րդ գլխում և համապատասխան բաժինների տեքստում:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Կառույցների դասերը պետք է սահմանվեն համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 33-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 33-01-2022 շինարարական նորմերի:
7. Որպես կանոն, I և II կարգերի հենապատերի, նավարկելի անցախցերի, ձկնանցարանների և ձկնապաշտպան կառույցների նախագծերը հիմնավորելու համար, պետք է կատարվեն գիտական և հաշվարկային հետազոտություններ: III և IV կարգերի կառույցների համար հետազոտությունների իրականացումը պետք է լինի հիմնավորված:
8. Հենապատերի, նավարկելի անցախցերի, ձկնանցարանների և ձկնապաշտպան կառույցների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այդ կառույցները ներառող օբյեկտների համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, ինչպես նաև շահագործման սանիտարական պահանջները:
9. I, II և III կարգերի կառույցներում պետք է նախատեսվեն հսկիչ և չափիչ սարքավորումների (ՀՉՍ) տեղադրում` ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, կառույցների վիճակը վերահսկելու նպատակով, բնապայման դիտարկումներ և ուսումնասիրություններ ապահովելու համար:
10. Բնապայման դիտարկումների կազմը, ծավալը և ռեժիմները պետք է որոշվեն նախագծում ներառված ծրագրով: IV կարգի կառույցներում ՀՉՍ-ի տեղադրման անհրաժեշտությունը պետք է լինի հիմնավորված:
11. ՀՉՍ-ով սարքավորված կառույցների համար պետք է մշակվեն կառույցների անվտանգության չափանիշներ` կառույցի վիճակի ցուցանիշների քանակական և որակական արժեքների սահմանային արժեքներ, որոնք համապատասխանում են կառույցի վթարային ռիսկի թույլատրելի մակարդակին:
12. Կառույցների նախատեսվող վերակառուցման դեպքում, պետք է գնահատել դրանց համապատասխանությունը ժամանակակից տեխնիկական պահանջներին, գնահատել առանձին կառույցների և կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը` որպես ամբողջություն, դրանց հուսալիության ցուցանիշները, նյութերի որակը` դրանց նորմատիվ բնութագրերի հաստատմամբ, հիմնատակերի հուսալիությունը, կառույցների և հիմքերի կրողունակության ռեզերվը:
13. Ձկնապաշտպան կառույցի տեսակի ընտրությունը և դրա տեղադրումը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, որոշվում է տարբերակների տեխնիկական և տնտեսական համեմատության հիման վրա` հաշվի առնելով ձկների պաշտպանության արդյունավետության ցուցանիշները:
14. Հենապատերի, նավարկելի անցախցերի, ձկնանցարանների և ձկնապաշտպան կառույցների կոնստրուկցիաների նյութերին ներկայացվող պահանջները պետք է ընդունվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ 2.06.08-87 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի համաձայն:
6. ՀԵՆԱՊԱՏԵՐ
15. Հենապատերը, կախված կոնստրուկցիայից և նպատակից, բաժանվում են հետևյալ տեսակների`
1) գրավիտացիոն` կառուցվում են ոչ ժայռային և ժայռային հիմնատակերի վրա (նկար 1),
2) միաձույլ, այդ թվում` գլդոնած կամ հավաքովի բետոնից և երկաթբետոնից,
3) ագուցային և ցցաշեն` կառուցվում են այնպիսի հիմնատակերի վրա, որոնք թույլ են տալիս ագույցի կամ ցցերի ընկղմում (նկար 2):

ա-գ - զանգվածեղ, դ-ե - անկյունակավոր, զ-ը - խորսխավոր, թ -
սառցային և սառցագրունտային, 1 - միաձույլ բետոն, 2 - հավաքվող
տարրեր, 3 - քարով լցված ցանցարկղեր, 4 - որմնանեցուկներ, 5 -
որմնակապի ձգաձողերով, 6 - հսկա զանգված, 7 - մեծ տրամագծով պատյան,
8 - սառույց և սառցագրունտ, 9 - երեսպատում
Նկար 1. Գրավիտացիոն հենապատերի հիմնական տեսակները

ա - անորմնակապ, բ, գ, դ - մեկ կամ երկու ձգաձողերով սալերին և
ցցվերին խարսխված (որմնակապված), ե - թեք ցցերին խարսխված, զ -
ցցաշեն ռոստվերկ առջևի ագույցով, է - փակոցային տիպի, ը -
որմնակապված են կոշտ (այդ թվում` սահող) որմնակապային սարքին, թ -
փոխադարձաբար որմնակապված ագուցային պատերի տեսքով, 1 - ագույց, 2 -
որմնակապի ձգաձողեր, 3 - որմնակապի սալ, 4 - խարսխային ցցեր, 5 -
ցցեր, 6 - կոշտ որմնակապ, 7 - փակոց
Նկար 2. Ագուցային և ցցաշեն հենապատերի հիմնական տեսակները
16. Համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում, հենապատերը թույլատրվում է իրականացնել որմնադրությամբ, փայտից (գերանավանդակային, ագուցավոր, ցցաշեն), որմնակապված ժայռին (նկար 3):

ա - զանգվածեղ, բ - որմնակապված երեսպատում, գ - համակցված զանգվածեղ երեսապատմամբ, 1 - ժայռային որմնակապ
Նկար 3. Ժայռափոր որմնակակապված հենապատեր
17. Հենապատեր նախագծելիս պետք է հաշվի առնել հետադարձ լիցքի մակերևույթի և շինարարության ժամանակահատվածում լիցքը և հիմքը խտացնելու համար բեռնվածքի ծանրացման, հարևան կառույցին հենելու, հիմատակի հակառակ թեքությամբ պատերի ձևավորման, պատերի բարձրությունը նվազեցնելու համար կոպիտ հատիկավոր գրունտի լցման, բեռնաթափման և պաշտպանիչ սարքերի (քարե պրիզմաներ, ցցաշեն էկրաններ և այլն), հիմնատակի գրունտի ամրապնդման կամ դրա մասնակի փոխարինման տարբեր եղանակների, կայունությունը բարձրացնող լրացուցիչ կոնստրուկտիվ տարրերի (ագուցավորում և հետադարձ լիցք, շեղ ատամներ, նեցուկներ, հետադարձ լիցքի գրունտի ամրանավորում և այլն) կիրառման նպատակահարմարությունը:
18. Հետադարձ լիցքի գրունտների շինարարական հատկությունների բարելավման այլ մեթոդների հետ միասին (ժամանակավոր բեռնվածք, թրթռային մեքենաներ, խեժապատում, սիլիկատացում, մետաղական ցանցեր, երկաթբետոնե վանդակաճաղեր, ապակե կամ պոլիմերային մանրաթելերից կառուցվածքներ կամ գլլդոնում) թույլատրվում է գրունտի ամրանավորումը գեոսինթետիկ նյութերով: Գրունտի ամրանավորման համար գեոսինթետիկ նյութերը կարող են լինել ծավալային բջջային գեովանդակների, հարթ գեոցանցերի և գեոհյուսվածքների տեսքով:
19. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, մեթոդի ընտրությունը որոշվում է տարբերակների տեխնիկական և տնտեսական համեմատության հիման վրա և կախված է գրունտի տեսակից և գործող բեռնվածքներից:
20. Պատերի ետևում` թիկունքի նիստի կողմից հետադարձ լիցքը, որպես կանոն, պետք է իրականացվի փուխր ջրանցիկ գրունտներից, որոնք ապահովում են մակերևութային և ստորերկրյա ջրերի դյուրին ջրահեռացում, լիցքի արագընթաց դեֆորմացիա:
21. Կավահողերից հետադարձ լիցք կատարելիս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ստորերկրյա ջրերի մակարդակը իջեցնելու և ջրահեռացումը ապահովելու, սառնամանիքային ուռչումը կանխելու համար (պատի թիկունքի նիստի կողմից տեղադրելով մինչև 1 մ հաստության չուռչող գրունտի շերտ և այլն), ինչպես նաև` հաշվի առնել գրունտի սողքը:
22. Սողանքային լանջերը պահող կառույցներ նախագծելիս, թիկունքի նիստի կողմից հետադարձ լիցքի համար, պետք է նախատեսվեն խոշորահատիկ թափանցելի գրունտներ, որոնք ապահովում են ծծանցվող ջրի հեռացումը:
23. Լիցքի չոր գրունտի խտության «d հաշվարկային արժեքը պետք է ընդունել միակողմանի վստահելի հավանականության 95%-ին համապատասխանող արժեքը: Դրա հիման վրա լիցքի գրունտի համար սահմանվում են ֆիզիկամեխանիկական բնութագրերի ստուգիչ ցուցանիշները: Լիցքի գրունտի տեղադրման խտության ապահովությունը I և II կարգերի կառույցների համար պետք է ընդունվի 90%, III և IV կարգերի կառույցների համար` 70%:
24. Լիցքի գրունտի խտությանը ներկայացվող պահանջների նվազեցումը, յուրաքանչյուր առանձին դեպքում, պետք է հիմնավորված լինի: Ըստ պատի բարձրության, լցվածքը, որպես կանոն, պետք է իրականացվի նույն խտության գրունտով: Եթե լցվածքի վրա տեղակայվում են կառուցվածքներ և մեխանիզմներ, ապա լցվածքի գրունտի խտությունը պետք է որոշվի այդ կառույցների կամ մեխանիզմների շահագործման տեխնոլոգիական պահանջներով սահմանված թույլատրելի նստվածքների համաձայն:
25. Ոչ ժայռային հիմնատակի վրա կառուցվող հենապատերը պետք է երկարությամբ բաժանվեն առանձին հատվածների` դեֆորմացիոն (ջերմաստիճանային և ջերմաստիճանանստվածքային) կարաններով, իսկ ժայռային հիմքի վրա կառուցվածները` ջերմաստիճանային կարաններով:
26. Դեֆորմացիոն կարանների միջև հեռավորությունը (հատվածների երկարությունը) պետք է հաշվարկվի շինհրապարակի երկրաբանական և հիդրոերկրաբանական վերլուծության հիման վրա, հաշվի առնելով կլիմայական պայմանները և պատի կառուցվածքային լուծումը, ինչպես նաև շինարարության կատարման մեթոդները:
27. Կարանների միջև հեռավորությունը և դրանց կոնստրուկցիան պետք է ապահովեն առանձին հատվածների անկախ աշխատանքը:
28. Ճնշում ընկալող պատերի դեֆորմացիոն կարանների և հավաքովի տարրերի միջև կարերում պետք է իրականացվեն խցվածքներ, որոնք ապահովում են լիցքի գրունտի ենթաողողային կայունությունը:
29. Ճնշումային պատերի կարերի կոնստրուկցիան պետք է ապահովի գրունտի անանցելիությունը:
30. Դեֆորմացիոն կարանների խցվածքների կոնստրուկցիաներն անհրաժեշտ է ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ 2.06.06-85 շինարարական նորմերի համաձայն:
31. Շինարարական կարաններում խցվածքները պետք է լինեն պարզագույն կոնստրուկցիայի:
32. Հիդրոտեխնիկական կառույցների ճնշման ճակատի մաս կազմող հենապատերի հիմնատակերում, որպես կանոն, պետք է նախատեսվեն հակաֆիլտրային միջոցառումներ, որոնք ապահովում են` ջրի ճնշման ծավալային ֆիլտրման (զտման) ուժերի նվազում, պատի հատակի երկայնքով հակաճնշման նվազում և հիմնատակի գրունտի ենթաողողային կայունություն: Ոչ ժայռային հիմնատակերի վրա կառուցվող պատերի դեպքում, նման միջոցառումները պետք է ներառեն ատամների, կողագույցի կամ ցամաքուրդի (դրենաժի) իրականացում:
33. Եթե կից հատվածների պատերը գտնվում են ոչ ժայռային հիմքի տարբեր նիշերի վրա, ապա վերևում գտնվող հատվածի տակից գրունտի ենթաողողային հեռացումը բացառելու համար, խորհուրդ է տրվում հիմքի մակերևույթն իրականացնել թեք կամ սահմանափակ բարձրության աստիճաններով:
34. Ժայռային հիմնատակերի դեպքում խորհուրդ է տրվում կիրառել դրենաժ, իսկ անհրաժեշտության դեպքում` կառուցել ցեմենտի պատվար:
35. Հենապատերի ստորգետնյա ուրվագծի տարրերը պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ 2.06.06-85 շինարարական նորմերի համաձայն:
36. Հենապատերի հետևում, ֆիլտրման ջրերի առկայության դեպքում լիցք կատարելիս, անհրաժեշտ է հաշվի առնել դրենաժի նպատակահարմարությունը, որն ապահովում է ստորերկրյա ջրի մակարդակի իջեցում և կառույցի թիկունքի նիստի վրա ջրի ճնշման նվազեցում:
37. Անհրաժեշտության դեպքում, պատի հիմքը ենթաողողումից պաշտպանելու համար, պետք է նախատեսվեն միջոցներ` քարալիցք, սալերի տեղադրում և այլն:
38. Կառույցները կոնստրուկտավորելիս պետք է կիրառվեն միջոցներ պատերը կոռոզիայից, քերամաշումից, սառույցի և այլ քայքայիչ ազդեցություններից պաշտպանելու համար:
39. Անհրաժեշտության դեպքում, կառույցներում պետք է նախատեսվեն կոնստրուկտիվ տարրեր` բեռնման և բեռնաթափման, վերանորոգման և այլ աշխատանքների անվտանգ կատարումն (աստիճաններ, ցանկապատեր և այլն) ապահովելու համար:
7. ՁԿՆԱՆՑԱՐԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
40. Ձկնանցարանային կառույցները նախատեսվում են անցողիկ, կիսաանցողիկ, իսկ որոշ դեպքերում նաև տեղաբնակ ձկների` հիդրոհանգույցի ստորին բիեֆից վերին բիեֆ տեղաշարժն (անցումը) ապահովելու համար:
41. Կախված հիդրոհանգույցում ջրի ճնշումից և բացթողնվող ձկնատեսակներից, պետք է կիրառվեն աղյուսակ 1-ում և գլուխ 15-ում բերված ձկնանցարանային կառույցների տեսակները:
աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|հ/հ|Հիդրոհանգույցի|Ձկնանցարանային կառույցներ |
| |վրա ճնշումը, մ|______________________________________________________|
| | |ձկնուղիներ |ձկնամբարձիչներ |
| | | |_______________________________________|
| | | |հիդրոհանգույցի |հիդրավլիկական |
| | | |ճնշման ճակատում |հանգույցի |
| | | |ներառված |ճնշման ճակատում |
| | | | |չներառված |
|___|______________|______________|________________|______________________|
|1 |Մինչև 10 |Շրջանցիկ |ձկնաթող անցախուց|ձկնատրանսպորտային |
| | |ջրանցք, | |միջոցներով |
| | |Ձկնուղի` | |ձկնակուտակարան` անշարժ|
| | |վաքավոր | |Լողացող |
| | |լճակային | |Անվնաս ձկնորսական |
| | |սանդղավոր | |գործիքներ` |
|___|______________|______________|________________|ձկնատրանսպորտային |
|2 |10-ից 20 |Սանդղավոր |Ձկնամբարձիչ` |միջոցներով: |
| | |ձկնուղի |հիդրավլիկական | |
|___|______________|______________|մեխանիկական | |
|3 |20-ից ավելի |- | | |
._________________________________________________________________________.
42. Ձկնանցարանային կառույցներ նախագծելիս ջրի հաշվարկային ամենաբարձր մակարդակը պետք է որոշվի ըստ ջրի առավելագույն ծախսի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 33-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 33-01-2014 շինարարական նորմերում նշված հաշվարկային գերազանցման հավանականությամբ:
43. Ձկնանցարանի տեսակի ընտրությունը պետք է իրականացվի յուրաքանչյուր ջրային օբյեկտի համար անհատապես: Ձկնանցարանների գտնվելու վայրի և տեսակի ընտրությունը հիմնավորելու համար պետք է որոշվեն`
1) ձկների տեսակային, չափային կազմը և ձկների քանակը, որոնց բացթողումը, հաշվի առնելով վերին բիեֆում առկա բնական վերարտադրության պայմանները նպատակահարմար են,
2) այդ ձկների սեզոնային և ամենօրյա ընթացքի դինամիկան,
3) յուրաքանչյուր տեսակի համար բնորոշ հոսքի արագությունները (շեմային, գրավիչ, հոսատար, ցատկի),
4) ձկների առաջխաղացման հորիզոնները (մակարդակները),
5) նախագծվող հիդրոհանգույցի տարածքում ձկների տեղաշարժի ուղեգծի և կուտակման վայրերի կանխատեսումը:
44. Թվարկված տվյալների բացակայության դեպքում, I և II կարգերի կառույցների համար, պետք է իրականացվեն համապատասխան դիտարկումներ և հետազոտություններ:
45. Ձկնաբուծական նշանակության ջրային օբյեկտներում, որոնք բազմազան են ձկնատեսակների կազմով և որոնց հիդրոհանգույցներն ունեն կասկադային դիրք, պետք է օգտագործվեն ձկնաամբարձիչ կառույցներ:
46. Ձկներին բնորոշ հոսքի արագության արժեքները անհրաժեշտ է սահմանել ըստ աղյուսակ 2-ի:
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Ձկների տեսակը |Ձկներին բնորոշ հոսքի արագության արժեքները, մ/վրկ|
| |________________________________________________|
| |շեմային |գրավիչ |հոսատար |ցատկի |
|________________________|___________|____________|___________|___________|
|1. Անցողիկ` | | | | |
|թառափակերպեր |0,15-0,2 |0,7-1,2 |0,9-1,4 |- |
|սաղմոնակերպեր |0,2-0,25 |0,9-1,4 |1,1-1,6 |1,5-2 |
|2. ծածանակերպեր, |0,15-0,2 |0,5-0,8 |0,9-1,2 |- |
|լոքոյակերպեր, | | | | |
|օձաձկնակերպեր, | | | | |
|ցլիկաձկնակերպեր, | | | | |
|պերկեսակերպեր և | | | | |
|ծածանատամնավորակերպեր | | | | |
._________________________________________________________________________.
47. Հիդրոհանգույցի համալիրում ձկնանցային կառույցների քանակը և դրանց գտնվելու վայրը պետք է որոշվեն ձկների ստորին բիեֆում կուտակման բոլոր հիմնական տեղամասերից ներգրավումն ապահովելու գլխավոր պայմանից:
48. Ձկնանցային կառույցները հիդրոհանգույցի ուղղահատածքում պետք է տեղադրվեն կախված հիդրոհանգույցին ձկների մոտեցման գոտում հիդրավլիկական պայմաններից`
1) շրջանցիկ ջրանցքի ամբողջ լայնությամբ հոսատար արագություններից փոքր հոսքի արագությունների դեպքում` ջրնետ կառույցների (հիդրոէլեկտրակայաններ, ամբարտակներ) հատվածներում կամ հատվածների միջև,
2) երբ հոսքի արագություններն ավելի բարձր են, քան ջրնետ կառույցի առջևի ճակատով հոսատար արագությունը, իսկ հիմնական հոսքի ծայրամասում հոսատարից ցածր են` ջրնետ կառույցների կողաճակատներում, այն գոտիներում, որոնցում արագությունները հավասար են գրավիչ արագություններին,
3) շրջանցիկ ջրանցքի ամբողջ լայնությամբ հոսատար արագություններից փոքր հոսքի արագությունների դեպքում` ստորին բիեֆում, հիդրոհանգույցից այնպիսի հեռավորության վրա, որտեղ կա հոսատար արագություններից ցածր արագությունների գոտի:
49. Ձկնակուտակարանի մուտքը պետք է տեղադրվի հիդրոհանգույցի ջրնետ կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում հոսքի արագությունը չի գերազանցում ներգրավված բոլոր ձկների համար հոսատար արագությունները: Ձկնակուտակարանի մուտքի մոտ անհրաժեշտ է ապահովել դրա հատակի հիդրավլիկական և կոնստրուկտիվ կցորդումը գետի հատակին` առանց ջրապտուտային գոտիների և հետադարձ հոսանքների ձևավորման: Ձկնակուտակարանից գրավիչ արագությունների երկայնափեշը պետք է հասնի ստորին բիեֆում ձկների կուտակման կամ դրանց շարժման ուղեգծերի` ձկնաբանական ուսումնասիրություններով կանխատեսվող տեղամասերին:
50. Գրավիչ արագությունների երկայնափեշի երկարությունը (lsh) և դրա կիսալայնությունը (bsh) վերջնական ուղղահատածքում պետք է որոշվեն ըստ հետևյալ բանաձևերի`

(1)

(2)
որտեղ` b(r) - ձկնակուտակարանի կիսալայնությունը,
V(at) - գրավիչ արագությունը,
V(mt) - ջրնետ կառույցներից համընթաց հոսքի միջին արագությունը,
V(w) - շեմային արագությունը:
51. Ձկնանցարանը պետք է ներառի հետևյալ հիմնական ֆունկցիոնալ տարրերը`
1) մուտքի գլխամաս,
2) ձկնանցարանի ուղեսարքվածք,
3) ձկնանցարանի ուղեսարքվածքում հոսքի ավելցուկային էներգիան մարելու սարքեր,
4) վերին գլուխ` հաշվիչ սարքով,
5) սնուցման բլոկ:
52. Ձկնանցարան ձուկ ներգրավելու համար նախատեսված մուտքի գլխամասը պետք է նախագծվի բաց վաքի տեսքով, որի լայնությունը հավասար է ձկնանցարանի ուղեսարքվածքի լայնությանը, իսկ խորությունը` առնվազն 1 մ:
53. Ձկնանցարանի ուղեսարքվածքը, որը նախատեսված է ձկների ստորին բիեֆից վերին հատված անցնելու համար, պետք է նախագծվի կախված ձկնանցարանի տեսակից`
1) շարունակական` հատակի հաստատուն կամ փոփոխական թեքությամբ,
2) հորիզոնական և թեք հատվածների հաջորդականությամբ,
3) հորիզոնական հատվածներից` լողավազաններից, որոնք տեղակայված են սանդղաձև և բաժանված են լողանցքավոր պատերով:
54. Ձկնանցարանի լայնությունը պետք է լինի 2-10 մ, ջրի խորությունը` 1-2 մ, հատակի թեքությունը` 0-0,125: Սանդղավոր ձկնանցարանի ավազանի երկարությունը պետք է լինի դրա լայնությունից ոչ պակաս:
55. Լողավազանների միջև ջրի մակարդակի տարբերությունը պետք է որոշվի այն պայմանից, որ լողանցքերում ջրի արագությունը չգերազանցի ձկների ցատկի արագությանը:
56. Ձկների 5մ-ից ավելի վերելքի դեպքում, ձկնանցարանը կազմակերպվում է 2-3 մ վերելքով առանձին սանդղահարթակների տեսքով` բաժանված ձկների հանգստի համար նախատեսված ավազաններով:
57. Սնուցման բլոկը պետք է համակցված լինի (ամբողջ ծախսը մատակարարվում է ուղեսարքվածքով), եթե ուղեսարքվածքում հոսքի արագությունը չի գերազանցում հոսատար արագությանը: Այլ դեպքերում պետք է ապահովվի ինքնավար սնուցում, որի դեպքում ծախսերը առանձին արվում են ուղեսարքվածքում և մուտքի գլխամասում կամ անմիջապես ձկների ներգրավման գոտում:
58. Ձկնամբարձիչների կառույցների կազմը պետք է ներառի հետևյալ հիմնական տարրերը` ձկնակուտակարան (ներքևի վաք), աշխատանքային խուց կամ կոնտեյներ, վերին (ելքային) վաք և սնուցման բլոկ: Ձկնամբարձիչների կառույցները պետք է հագեցած լինեն հաշվիչ, խթանիչ և կցորդիչ սարքերով:
59. Ձկնակուտակարանները պետք է նախագծվեն բաց տիպի երկայնական վաքի տեսքով, որպես կանոն, ուղղանկյուն հատույթով: Կամուրջի, մալուխային և այլ անցումների և անցուղիների պատրաստումը, որոնք պարբերական աղմուկներ, թրթռումներ և լուսաստվերներ են առաջացնում, չի թույլատրվում:
60. Ձկնակուտակարանների նվազագույն պարամետրերը տրված են ստորև`
1) երկարությունը` 60 մ,
2) լայնությունը` 6 մ,
3) խորությունը` 1.5 մ:
61. Ձկնակուտակարաններում ջրի հոսքի շարունակական մատակարարումն ապահովելու դեպքում ապա ձկներին գրավելու համար, այն պետք է կառուցվի միաթել: Ձկնակուտակարանի կոնստրուկցիան պետք է ապահովի վաքի ներսում արագությունների հավասարաչափ բաշխման պայմաններ նրա երկարությամբ և հատույթով, եթե առավելագույն արագության հարաբերությունը միջին արագությանը չի գերազանցում 1,2-ը:
62. Աշխատանքային խուցը, որը նախատեսված է ձկների` հիդրոհանգույցի ստորին բիեֆից վերին բիեֆ տեղափոխելու համար, պետք է ընդունվի հետևյալ տեսքով`
1) ուղղահայաց կամ թեք հորանի տեսքով` հիդրավլիկական ձկնամբարձիչի դեպքում,
2) բաց խցի (նավարկելի տիպի) տեսքով` ձկնանցարանի անցախցերի դեպքում,
3) ջրով լցված տարաների տեսքով` մեխանիկական ձկնամբարձիչների և այլ կայանքների դեպքում, որոնցում անհրաժեշտ է ձկների տեղափոխում:
63. Աշխատանքային խցի լայնությունը պետք է հավասար լինի ձկնակուտակարանի լայնությանը:
64. Աշխատանքային խցի երկարությունը պետք է ընդունվի`
1) ձկնամբարձիչի համար` հետևյալ բանաձևով`

(3)
Որտեղ` n - մեկ աշխատանքային ցիկլի ընթացքում ձկնաանցարան կառույց մուտք գործող ձկների հաշվարկային քանակն է, հատ,
V - ձկների մեկ առանձնյակի համար անհրաժեշտ ջրի ծավալը, որը վերցվում է թառափների մեկ առանձնյակի համար` 0,17 մ3, ձկների մյուս տեսակների մեկ առանձնյակի համար` 0,02 մ3,
S - աշխատանքային խցում կենդանի հոսքի հատույթի մակերեսը` դրա նվազագույն խորության դեպքում, մ2:
2) ձկնանցարանի անցախցերի համար` հետևյալ բանաձևով`

(4)
որտեղ` a(max) - սնուցման բլոկի ջրատար անցքի բացման առավելագույն արժեքն է:
64. Աշխատանքային խցի լցման ժամանակը պետք է որոշվի դրանում ջրի մակարդակի բարձրացման պայմանից` ոչ ավելի, քան 2,5 մ/րոպե արագությամբ: Աշխատանքային խցի դատարկման ժամանակը պետք է որոշվի այնպես, որ սնուցման բլոկից և դատարկման համակարգից ընդհանուր ծախսը չգերազանցի ներգրավման սահմանված արագությունների ապահովման ծախսը:
65. Ձկներն աշխատանքային խցից հիդրոհանգույցի վերին բիեֆ հանելու համար նախատեսված ելքային վաքի չափերը պետք է լինեն`
1) երկարությունը` ելքանցքերի գտնվելու վայրի պայմանից` ջրնետ կառույցից այնպիսի հեռավորության վրա, որտեղ հոսքի արագությունը չի գերազանցում 0,4 մ/վրկ-ը,
2) ջրի խորությունը` 2 մ-ից ոչ պակաս` ձկնանցարանի շահագործման ընթացքում ջրամբարի առավելագույն շահագործման դեպքում,
3) վաքի ելքի խորացումը` ջրի մակարդակից առնվազն 0,5 մ ցածր,
4) ելանցքի կենդանի հոսքի հատույթի մակերեսը` ոչ պակաս 8 մ:
66. Ելքային վաքի կառուցվածքը պետք է ապահովի շարունակական կամ պարբերական (ձկների փոխանցման յուրաքանչյուր ցիկլում) հոսք ելանցքից դեպի աշխատանքային խուց: Հոսքի միջին արագությունը պետք է լինի ոչ պակաս, քան շեմայինը` առավելագույն երկարությամբ ձկների համար և ոչ ավելի, քան հոսատար արագության կեսը` նվազագույն երկարությամբ ձկների համար:
67. Պետք է խուսափել ելքային վաքը սնուցման բլոկի մատակարարման ուղեսարքի հետ համատեղելուց:
68. Պետք է դիտարկել սնուցման բլոկի օգտագործման հնարավորությունը որպես`
1) աշխատանքային փականակների կարգավորվող անցքեր,
2) արտարկիչ սարքեր և պոմպային սարքեր,
3) ջրնետ սարքեր,
4) հիդրոագրեգատներ:
69. Սնուցման բլոկը պետք է ապահովի գրավիչ արագությունների երկայնափեշի ձևավորումը, որի արդյունավետ երկարությունը և լայնությունը պետք է նշանակվեն 49-րդ և 50-րդ կետերի համաձայն:
70. Սնուցման բլոկի ջրատարների բացման մակերեսը պետք է որոշվի ըստ հետևյալ բանաձևի`

(5)
Որտեղ` H - ճնշումը փականակի վրա, մ;
m - սննդի բլոկի ծախսի գործակիցը:
71. Նախագծման նախնական փուլերում ծախսի գործակիցը պետք է որոշվի կախված սնուցման բլոկի կոնստրուկցիայից` համաձայն աղյուսակ 3-ի:
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
|Սնուցման բլոկի կոնստրուկցիան |Սնուցման բլոկի |Ծախսի |
| |կոնստրուկցիայի պարամետրը|գործակիցը |
|_____________________________|________________________|__________________|
|1. Ընդհանուր վարագույրով |Ձկնապահիչ վանդակի | |
|վերածածկվող |միջանցիկությունը` | |
|խողովակափականներով հարթ |0,55 |0,59 |
|փականակ |0,65 |0,7 |
|_____________________________|________________________|__________________|
|2. Առանձին կափույրներով |Խողովակափականի անցքի | |
|վերածածկվող, |հարաբերական բացվածքի | |
|խողովակափականներով հարթ |դեպքում` | |
|փականակ |0,1 |0,58 |
| |0,4 |0,62 |
| |1 |0,4 |
|_____________________________|________________________|__________________|
|3. Գործնական պրոֆիլով ջրթափ` |Վահանավոր փականակի |(նկար) |
|կատարին վահանավոր փականակով |շեղատի անկյան 30-45 o-ի | |
| |դեպքում | |
| | |Որտեղ` H - տե՛ս |
| | |բանաձև (5), |
| | | |
| | |H(pr) - պրոֆիլող |
| | |ճնշում, մ, |
| | | |
| | |a - փականակի |
| | |բացման |
| | |բարձրությունը, մ |
._________________________________________________________________________.
72. Ձկնանցարանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հոսքի արագության նվազումը ձկնակուտակարանի մուտքի մոտ` ներգրավման ռեժիմի վերջում` գրավիչ արագության վերին սահմանից (տես` աղյուսակ 2-ը) մինչև դրա ստորին սահմանը, գրադիենտով, որը պետք է լինի ոչ ավելի, քան 0,25 սմ/վրկ 1 վրկ-ի ընթացքում:
73. Աշխատանքային խցի սարքավորումները և մեխանիզմները պետք է տեղադրվեն խորշերում, առջևի (ներքին) նիստից դուրս կամ ջրի մակարդակից բարձր:
74. Ձկնանցարանների կառույցների փականակները պետք է ունենան երկկողմանի երեսվածք, որը թույլ չի տալիս ձկներին մուտք գործել միջպարզունակային տարածություն:
75. Ձկնանցարանների պատերի և հատակի ակոսները, խորշերը և տեխնոլոգիական խորացումները պետք է ծածկվեն ձկնապաշտպան վարագույրներով և վանդակաճաղերով:
76. Ձկների կուտակման, առաջխաղացման, խթանման և տեղափոխման սարքավորումները պետք է ունենան ծածկոցներ կամ այլ հարմարանքներ, որոնք ամբողջությամբ փակում են սարքավորումների տարրերի և ձկնանցարանի մակերևույթների միջև եղած բաց հատվածները:
77. Վերին բիեֆ անցած ձկների քանակը որոշելու համար` ելքային վաքերում պետք է նախատեսվի սարքավորումների (հաշվիչ սարքերի) տեղադրման հնարավորություն:
78. Ձկնանցարան ձկների ներգրավման գոտում ձկների կոնցենտրացիան մեծացնելու համար պետք է նախատեսվի ձկնուղղորդիչ սարք:
79. Ձկների անցումը դեպի ձվադրման վայրեր ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել հոսք 0,3-0,4 մ/վրկ հոսքի արագությամբ կամ ուղենիշներ տեղադրել` ձկների շարժման համար դեպի ձվադրման վայրեր:
80. Որպես ուղենիշներ պետք է օգտագործվեն առանձին կառուցվածքներ և թմբաշարքեր, որոնք պատրաստված են բնական քարից, բետոնից կամ այլ տարրերից, որոնք բացասական ազդեցություն չեն ունենում ջրային կենսաբանական ռեսուրսների վրա:
81. Ուղենիշներ ստեղծելիս խորհուրդ է տրվում օգտագործել առկա բնական քարերը:
82. Առանձին տարրերի տեսքով ուղենիշներ ստեղծելիս դրանց միջև հեռավորությունը պետք է որոշվի` կախված հիդրոլոգիական պայմաններից և ջրի պղտորությունից:
83. Ձկնանցարանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ որսագողության և վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
84. Ձկնանցարանի ուղեսարքվածքի երկայնքով անհրաժեշտ է ապահովել անցուղիներ` ուղեսարքվածքի վիճակը ստուգելու և հնարավոր վերանորոգման համար:
85. Ձկնանցարանի ուղեսարքվածքը խորհուրդ է տրվում սարքավորել դիտահարթակներով, որոնց տեղադրությունը չպետք է բացասական ազդեցություն ունենա ձկների շարժման վրա:
9. ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ 9.1 ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
86. Ձկնապաշտպան կառույցների նախագծումն իրականացվում է` հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառույցների և (կամ) ջրառի սարքերի կառուցվածքային լուծումների առանձնահատկությունները:
87. Ձկնապաշտպան կառույցները պետք է կանխեն հիդրոտեխնիկական կառույցներում և (կամ) ջրառի սարքերում թրթուռների, նորածին մանրաձկան և մեծահասակ ձկների մահը և ապահովեն դրանց տեղափոխումը ջրային օբյեկտի անվտանգ վայր:
88. Ձկնապաշտպան կառույցները չպետք է բացասական ազդեցություն ունենան ձկների ընդհանուր վերարտադրողական կարողությունների, նրանց ներքին օրգանների և հյուսվածքների վրա:
89. Ձկնապաշտպան կառույցները պետք է բացառեն իրենց ազդեցության գոտում ձկների ներգրավման, պահպանման, ապակողմնորոշման, ջրապտույտների առաջացման համար պայմանների ձևավորման հնարավորությունը:
90. Ձկնապաշտպան կառույցների նախագծումը պետք է իրականացվի ջրային օբյեկտի ձկնատնտեսական բնութագրի հիման վրա, որում պետք է նշվեն ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտի կատեգորիան, պաշտպանվող ձկների տեսակային և չափային կազմը, դրանց գլորման ժամանակահատվածը, միգրացիոն ուղիները, բնակավայրերը, ձկների ուղղահայաց և հորիզոնական բաշխումը, ձվադրման վայրերը և ձմեռման փոսերը:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում