Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 3471-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2/757-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 2/757-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

Հավելված

Արտաքին գործերի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 21-ի

N 3471-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ` դիվանագիտական անձնագիր) տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու և հետ վերցնելու իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմումի և դիվանագիտական անձնագրերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի ձևը:

 

2. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրամադրվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածում նշված անձանց` ծառայողական գործուղումների նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով.

1) իրավասու մարմնի աշխատակազմից նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա,

2) Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավարի` նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա,

3) դիվանագետի ստորաբաժանման ղեկավարից կամ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարից գլխավոր քարտուղարին ուղղված զեկուցագրի հիման վրա,

4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության գործուղվող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին` գործուղման մասին համապատասխան հրամանի հիման վրա,

5) Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչապետի աշխատակազմի ղեկավարից արտաքին գործերի նախարարին ուղղված գրության հիման վրա:

3. Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է նախարարության հյուպատոսական վարչություն (այսուհետ` հյուպատոսական վարչություն) ներկայացնել.

1) Դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմում` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) 35 x 45 մմ չափսի մինչև վեց ամսվա վաղեմության երկու գունավոր լուսանկար, բացառությամբ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի դեպքում,

4) ընտանիքի անդամների համար առաջին անգամ դիվանագիտական անձնագիր ստանալու դեպքում ներկայացվում է`

ա. ամուսնու համար` սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը և ամուսնության վկայականը,

բ. 16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում` սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը, ծննդյան վկայականը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրի պատճենը,

գ. նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված քաղաքացիների դեպքում` զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ստուգվում են հյուպատոսական վարչությունում 2 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմողին եռօրյա ժամկետում տեղեկացվում է բացակայող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

5. Դիվանագիտական անձնագիրը տրվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Անձնագիրը տպագրելու համար ներկայացված փաստաթղթերից և տպագրված անձնագրի պատճենից կազմվում են անձնական գործեր` էլեկտրոնային եղանակով, որոնք պահվում են հյուպատոսական վարչությունում` ըստ անձնագրի տրամադրման տարեթվի, ամսի, ամսաթվի:

7. Տպված դիվանագիտական անձնագրերը հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից անմիջապես հաշվառվում են էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն սույն կարգի Ձև N 2-ի:

8. Տպագրված անձնագիրը հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից հանձնվում է անձնագրի անվանատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին, իսկ անչափահասի դեպքում` վերջինիս օրինական ներկայացուցչին: Անձնագիրը ստացողն իր ստորագրությամբ հաստատում է անձնագիրը ստանալու փաստը: Ստորագրության հետ նշվում է նաև օրը, ամիսը և տարեթիվը: Դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմումի «Դիմող» և «Ստացա» տողերում ստորագրում է անձնագրի անվանատերը, իսկ 16 տարին չլրացած անչափահասի դեպքում` վերջինիս օրինական ներկայացուցիչը:

 

3. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

9. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է Օրենքով նախատեսված հիմքերի առկայության պարագայում:

10. Պաշտոնավարման ավարտից հետո Օրենքի 49-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետը, իրենց դիվանագիտական անձնագրերը 10 աշխատանքային օրվա ընթացքում անձամբ կամ ներկայացուցչի միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն:

11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո` հնգօրյա ժամկետում, վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

12. Կորած, կեղծված կամ օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով նախարարություն չհանձնված դիվանագիտական անձնագիրն արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր.

1) պաշտոնավարման կամ դիվանագետի ծառայության ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,

2) դիվանագիտական անձնագիրը սույն կարգի պահանջների խախտմամբ տրված լինելու փաստը հաստատվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Անվավեր ճանաչված դիվանագիտական անձնագրերն անմիջապես հյուպատոսական վարչության կողմից մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ), որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անվավեր ճանաչված անձնագրերի ցանկը գրավոր փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կորած, գողացված, ուժը կորցրած, անվավեր ճանաչված փաստաթղթերի «ՍԼԹԴ» («SLTD») պահոցում հաշվառելու նպատակով:

14. Ժամկետանց դիվանագիտական անձնագիրն ի պահ է հանձնվում հյուպատոսական վարչությանը կամ անվանատիրոջ ցանկությամբ կարող է թողնվել իրեն` դակելուց հետո:

15. Անձնագրի անվանատերն անձնագրի կորստի մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը: Նրան տրվում է նոր անձնագիր` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

16. Դիվանագիտական խոտանված անձնագրի մասին գրանցամատյանում անմիջապես կատարվում է «խոտանված է» նշում և դիվանագիտական խոտանված անձնագրի գրքույկը մարվում է` դակելով կամ երկու անկյունները կտրելով:

17. Կորած և այնուհետև գտնված դիվանագիտական անձնագրերը հանձնվում են հյուպատոսական վարչություն:

18. Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հյուպատոսական վարչությանը հանձնված, կորստի հիմքով անվավեր ճանաչված, գտնված և հյուպատոսական վարչություն հանձնված, խոտանված և օգտագործման համար ոչ պիտանի դարձած, վարչություն հանձնված ժամկետանց դիվանագիտական անձնագրերը հինգ տարին մեկ անգամ ակտավորվում են հյուպատոսական վարչության առնվազն երեք աշխատակիցներից բաղկացած հանձնաժողովի կողմից և ոչնչացվում այրման կամ մանրացման եղանակով: Ոչնչացման ակտը հաստատվում է հյուպատոսական վարչության պետի կողմից և պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

._________.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  |         |

նախարարության հյուպատոսական վարչություն  |Լուսանկար|

|         |

._________.

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ ինձ տրամադրել դիվանագիտական անձնագիր

Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1.__________________ 2. _________________ 3._____________________

         (ազգանունը)           (անունը)            (հայրանունը)

4. Ծնվել եմ ____ ______________ ______ թ.

______________________________________________________________________

                     (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

5. Սեռը _______________________

6. Ազգությունը _______________________

7. Հեռախոսահամարը _______________________

8. Էլ-փոստի հասցեն _______________________

 

Դիմող _______________________ ____ ___________ 20 թ.

(ստորագրությունը)

 

Գործ N ________

 

Պաշտոնատար անձ ______________________________ Կ.Տ.

(ստորագրությունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

 

Ստացա անձնագիրը ____________________________

(ստորագրություն, ամսաթիվ)

 

Ձև N 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N |Ազգա-|Անուն|Հայրա-|Անձնա-|Տրված|Վավեր|Ծնված|Սեռ|ՀԾՀ|Կազմա-|Պաշտոն|Նը- |

|  |նուն |     |նուն  |գրի N |     |է    |     |   |   |կերպու|      |շում|

|  |     |     |      |      |     |     |     |   |   |թյուն |      |    |

|__|_____|_____|______|______|_____|_____|_____|___|___|______|______|____|

|1 |  2  |  3  |   4  |  5   |  6  |  7  |  8  | 9 | 10|  11  |  12  | 13 |

|__|_____|_____|______|______|_____|_____|_____|___|___|______|______|____|

|__|_____|_____|______|______|_____|_____|_____|___|___|______|______|____|

|__|_____|_____|______|______|_____|_____|_____|___|___|______|______|____|

|__|_____|_____|______|______|_____|_____|_____|___|___|______|______|____|

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
21.12.2023
N 3471-Ն
Հրաման