ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
31 հունվարի 2024 թվականի Հր. 256-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2616-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) 5-րդ կետում «հանրային ծառայության պաշտոններում,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև մասնագիտական» բառերը, հանել «միջազգային կազմակերպություններում» բառերը.
i
2) 7-րդ կետում հանել «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ)» բառերը.
3) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1 կետ.
i
«9.1. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին կարող է դիմել մինչև 3 թափուր պաշտոնի համար, որոնց պահանջներին բավարարում է` ըստ նախապատվության կատարելով համարակալում:».
4) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1 կետ.
i
«46.1. Մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է նշանակվել դիմումում նշված հաջորդ թափուր պաշտոնին, ընդ որում նախապատվությունը տրվում է առավելագույն միավորներ ստացած անձին: Մյուս հաղթող ճանաչված, բայց պաշտոնի չնշանակված անձը/անձինք գրանցվում են կադրերի ռեզերվում և կարող են նշանակվել համապատասխան թափուր պաշտոնի` դրա առաջացման դեպքում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 1 փետրվարի 2024 թվական: