Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 հունվարի 2024 թվականի N 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի ««Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«57. Հաստատությունում օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի գրատախտակներ: Մարկերային գրատախտակների օգտագործման դեպքում մարկերի գույնը պետք է լինի կոնտրաստային` սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:»,

i

2) Հավելված 7-ի Աղյուսակ 3-ում «դժվարության աստիճան» բառերը փոխարինել «ըստ բարդության աստիճանի» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
23.01.2024
N 46-Ն
Հրաման