ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
18 հունվարի 2024 թվականի N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«5. Վկայականում լրացվում են.
1) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` 8-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
2) 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` 8-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
3) 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` 7-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
4) 2026-2027 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` 6-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
5) 2027-2028 ուսումնական տարվա և հաջորդ ուսումնական տարիների շրջանավարտների դեպքում` 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:»:
2) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Ատեստատում լրացվում են.
1) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
2) 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում` ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված` սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, նաև այն առարկաների տարեկան գնահատականները, որոնց ուսումնասիրումն ավարտվել է 10-րդ դասարանում, և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
3) 2025-2026 ուսումնական տարվանից` շրջանավարտների ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված` սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը` ըստ համապատասխան առարկաների, և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
3) Լրացնել նոր 9-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«9. Լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում` վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
17/01/2024
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունվարի 2024 թվական: