Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2024 թվականի N 1496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«3. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:»,

2) 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

i

3) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«4. Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է:»,

4) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«5. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 10-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ` յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե:»,

5) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«6. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում` լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ): Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում:»,

6) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«7. Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով: Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով` տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն:»,

7) 8-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը:»,

8) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

9) 10-րդ կետից հանել «Դասերի քանակը» սյունակը, իսկ «Դասընթացի թեմա» սյունակը լրացնել նոր թեմաներով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին»   |

|Հայաստանի Հանրապետության օրենք)                                      |

|_____________________________________________________________________|

|Մաքսային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը     |

|բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության     |

|վարչական դատավարության օրենսգիրք)                                    |

|_____________________________________________________________________|

|Մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության  |

|հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության     |

|օրենք)                                                               |

._____________________________________________________________________.

«,

 

10) Լրացնել նոր` 10.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«10.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:»,

11) 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

12) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«13. Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:»,

i

13) 15-րդ կետում «10 և ավելի դաս» բառերը փոխարինել «2 և ավելի ժամ» բառերով,

14) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«16. Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն` թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե:»,

i

15) 18.1-ին, 20-րդ, 22-23-րդ, 26-րդ, 28-30.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

16) 31-ին կետում «70%-ից» բառերից հետո լրացնել «կամ մասնակիցը դասերից (այդ թվում` հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ» բառերը,

17) 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

18) 32.1-ին կետում «ՊԵԿ» բառը փոխարինել «կոմիտեի» բառով,

i

19) 38-րդ կետից հանել «և քննության մասնակցի ձայնագրությունը» բառերը, իսկ «հարցազրույցի» բառը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

20) 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«40. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար:»,

21) 43-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

i

22) 44-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

 

.__________________________________________________________________.

|Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի    |Կշռային    |

|գործակիցը                                             |գնահատականը|

|                                                      |(միավոր)   |

|______________________________________________________|___________|

|դասընթացին մասնակցություն                             |    6      |

|______________________________________________________|___________|

|ավարտական քննության գնահատական                        |    12     |

.__________________________________________________________________.

«,

23) 45-րդ կետում`

i

ա. 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետում «տեսական մասի» բառերը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

գ. 4-րդ ենթակետի «ա-գ» պարբերություններից հանել «5-, 3-, 1-» բառերը,

24) 45.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

i

25) 46-րդ կետում «45» թիվը փոխարինել «12» թվով,

i

26) 47-րդ կետում «տեսական մասին» բառերը փոխարինել «դասընթացի մասնակցության» բառերով,

27) Ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    11/14/2024                             Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.11.2024
N 1496-Ն
Հրաման