(ուժը կորցրել է 16.01.98 թիվ 15 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
«4» ՀՈՒԼԻՍԻ 1996 Թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հուլիսի 1996 թ. թիվ 205
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով հանրապետության սպառողների կյանքի և առողջության համար առավել անվտանգ ապրանքներ ձեռք բերելիս նրանց շահերի պաշտպանության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» թիվ 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերը.
բ/ որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ /կցվում է/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ
 
Ց  Ա  Ն  Կ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 
/ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 205 ՈՐՈՇՄԱՄԲ/
 
_________________________________________________________________________
     ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲ                        ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
_________________________________________________________________________
 
  02.01-02.04,  02.06-02.10      Միս և  մսի ենթամթերք
 
  03.02-03.07                    Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ
                                 և ջրային այլ անողնաշարավորներ
 
  04.01-04.06                    Կաթ և  կաթնամթերք
 
  04.07,04.08                    Թռչնի ձու
 
  04.09                          Բնական մեղր
 
  07.01-07.13                    Բանջարեղեն և  ուտելի այլ արմատապտուղներ
                                 ու պալարապտուղներ
 
  08.01-08.14                    Ուտելի պտուղներ և  ընկույզ,  ցիտրոնային
                                 ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ
                                 և կճեպներ
 
  15.01-15.20                    Կենդանական կամ բուսական ծագում ունեցող
                                 ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող
                                 նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական
                                 կամ բուսական ծագում ունեցող մոմեր
 
  16.01-16-05                    Մսից, ձկից, խեցգետնանմաններից,
                                 կակղամորթներից և ջրային այլ
                                 անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
 
  17.01-17.04                     Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն,
                                  ծամոն
 
  20.01-20.09                     Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ
                                  բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող
                                  մթերք
 
  22.01-22.09                     Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքներ,
                                  քացախ
 
  24.01-24.03                     Ծխախոտ և  դրա արդյունաբերական
                                  փոխարինիչներ
 
  27.07, 27.10, 27.11             Նավթամթերք
 
  29.36                           Վիտամիններ
 
  30.01-30.06                     Դեղագործական արտադրանք
 
  40.14.90                        Մանկական ծծակներ