ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2025 թվականի N 701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ» ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-ին հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
հրամայում եմ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի N 161-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 876-Ն հրամանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:
Գ. Պապոյան
Հավելված
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի
2025 թ. փետրվարի 28-ի
N 701-Ն հրամանի
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ» ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» (ԱՍԸՆԴ) ազգային տարբերակը (այսուհետ` Դասակարգիչ) սահմանում է ըստ նպատակների անհատական սպառման ապրանքներն ու ծառայություններն իրենց ծածկագրերով և համապատասխան անվանումներով:
2. Դասակարգիչը նախատեսված է տնային տնտեսությունների ծախսերի, սպառողական գների ինդեքսի, համախառն ներքին արդյունքի ծախսային բաղադրիչների մշակման, հաշվարկման ու միջազգային համադրելիության ապահովման նպատակով ազգային մակարդակում վիճակագրական տեղեկատվության հավաքման, մշակման, ամփոփման գործընթացներում միատեսակ դասակարգման համակարգի կիրառման համար:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ
3. Դասակարգիչը մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (Արմստատի) կողմից` հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգիչը 2018» (COICOP-2018):
4. Դասակարգիչը հանդիսանում է ազգային հաշիվների համակարգ 2008-ի (ԱՀՀ-2008) անբաժանելի մասը:
5. ԱՀՀ 2008-ը օգտագործում է ծախսերի` ըստ նպատակների թվով չորս դասակարգումներ, որոնք կիրառվում են տարբեր ինստիտուցիոնալ հատվածների սպառումները վերլուծելու համար` կախված իրականացված ծախսերի նպատակներից: Նշված դասակարգումները կոչվում են ֆունկցիոնալ դասակարգիչներ.
1) ԱՍԸՆԴ-ը նախատեսված է տնային տնտեսությունների, տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների անհատական սպառման ծախսերի դասակարգման համար,
2) Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների նպատակների դասակարգիչը (ՏՏՍՈԱԿՆԴ/COPNI) և կառավարության ֆունկցիաների դասակարգիչը (ՊԿՄԳԴ/COFOG) կիրառվում են իրականացվող մի շարք գործարքների, այսինքն` վերջնական ու միջանկյալ սպառման ծախսերի, համախառն կապիտալի կուտակման և ընթացիկ տրանսֆերտների դասակարգման համար,
3) Արտադրողների ծախսերի դասակարգումն ըստ նպատակի (ԱԾԴԸՆ/COPP) կիրառվում է ֆինանսական և ոչ ֆինանսական կորպորացիաների կամ արտադրողների միջանկյալ սպառման և կապիտալ ծախսերը դասակարգելու համար:
3. ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Սպառողական ապրանքներ, որոնք ձեռք են բերվում բնակչության կողմից ոչ արտադրական սպառման համար: Սպառողական ապրանքները բաժանվում են կարճատև (Կ), միջին տևողության (Մ) և երկարատև (Ե) օգտագործման ապրանքների:
7. Կարճատև օգտագործման ապրանքների (սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, օծանելիք, կոսմետիկական ապրանքներ և այլն) և երկարատև օգտագործման ապրանքների (կահույք, հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և այլն) միջև տարբերությունը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ ապրանքները կարող են օգտագործվել մեկ կամ բազմակի անգամ, իսկ բազմակի օգտագործումը տևում է մեկ և ավելի տարի: Երկարատև օգտագործման ապրանքները ունեն նաև համեմատաբար բարձր արժեք: Միջին տևողության օգտագործման ապրանքները տարբերվում են երկարատև օգտագործման ապրանքներից համեմատաբար կարճատև ծառայության ժամանակամիջոցով և զգալի ցածր արժեքով:
8. Սպառողական ծառայություններ (Ծ)` ծառայություններ, որոնք բավարարում են բնակչության անձնական պահանջմունքները, բայց ներկայացված չեն ապրանքի տեսքով: Սպառողական ծառայությունները սովորաբար լինում են ոչ նյութական բնույթի, սակայն, որոշ դեպքերում ստանում են նյութական ձև, օրինակ` լուսանկարիչների ծառայությունները:
4. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
9. Դասակարգչում յուրաքանչյուր մակարդակ ներկայացված է ծածկագրով և անվանումով:
10. Դասակարգչում ապրանքների և ծառայությունների բազմությունը խմբավորված է միջազգային և ազգային մակարդակներում, մասնավորապես` միջազգային մակարդակում ըստ բաժինների (2-նիշ), խմբերի (3-նիշ), դասերի (4-նիշ), ենթադասերի (5-նիշ), իսկ ազգային մակարդակում` ըստ կարգերի (6-նիշ) և ենթակարգերի (8-նիշ): Դասակարգչի ծածկագրում մակարդակները միմյանցից տարանջատվում են կետով: Դասակարգչի ազգային ծածկագիրն ունի XX.X.X.X.X.XX կառուցվածքը:
11. Դասակարգումը կատարվում է հիերարխիկ-ֆասետային մեթոդով:
12. Դասակարգչի 01-ից 13-րդ հատվածներում ներկայացված են տնային տնտեսությունների անհատական սպառման բոլոր ծախսերը:
13. Դասակարգչի 14-րդ հատվածում ներկայացված են տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների անհատական սպառման ծախսերը:
14. Դասակարգչի 15-րդ հատվածում ներկայացված են պետական կառավարման մարմինների անհատական սպառման ծախսերը: Հարկ է նշել, որ պետական կառավարման մարմինների սպառողական ծախսերի միայն մի մասն է վերաբերում անհատական սպառմանը: Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, պաշտպանության, հասարակական կարգի պահպանման և անվտանգության, տնտեսական հարցերի, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև բնակատեղերի և կոմունալ ծառայությունների ծախսերը համարվում են ամբողջ հասարակության, այլ ոչ թե առանձին տնային տնտեսությունների շահերից բխող ծախսեր: Դրանք կոչվում են «կոլեկտիվ սպառման ծախսեր» (կամ «պետական կառավարման մարմինների փաստացի վերջնական սպառում» կամ «փաստացի կոլեկտիվ սպառում») և ներառված չեն դասակարգչում:
15. Դասակարգիչը բաղկացած է երկու մասից` դասակարգչից (Մաս 1) և պարզաբանումներից (Մաս 2):
ՄԱՍ 1
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
._____________________________________________________________________.
|Ծածկագիրը |Անվանումը |Չափ-|
| | |ման |
| | |միա-|
| | |վոր |
|_______________|________________________________________________|____|
|01 |ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ | |
|01.1 |Սննդամթերք | |
|01.1.1 |Հացահատիկ և հացահատիկային արտադրանք (Կ) | |
|01.1.1.1 |Հացահատիկ | |
|01.1.1.1.1 |Ցորեն |կգ |
|01.1.1.1.1.01 |Հաճար |կգ |
|01.1.1.1.1.02 |Տարեկան (Աշորա) |կգ |
|01.1.1.1.1.03 |Կարծր ցորեն |կգ |
|01.1.1.1.1.99 |Ցորենի այլ տեսակներ |կգ |
|01.1.1.1.2 |Բրինձ |կգ |
|01.1.1.1.2.00 |Բրինձ |կգ |
|01.1.1.1.3 |Սորգո |կգ |
|01.1.1.1.3.00 |Սորգո |կգ |
|01.1.1.1.4 |Գարի |կգ |
|01.1.1.1.4.00 |Գարի |կգ |
|01.1.1.1.5 |Վարսակ |կգ |
|01.1.1.1.5.00 |Վարսակ |կգ |
|01.1.1.1.6 |Եգիպտացորեն (հատիկ) |կգ |
|01.1.1.1.6.00 |Եգիպտացորեն (հատիկ) |կգ |
|01.1.1.1.7 |Հնդկաձավար |կգ |
|01.1.1.1.7.00 |Հնդկաձավար |կգ |
|01.1.1.1.8 |Բլղուր |կգ |
|01.1.1.1.8.00 |Բլղուր |կգ |
|01.1.1.1.9 |Այլ հացահատիկ |կգ |
|01.1.1.1.9.01 |Ձավար |կգ |
|01.1.1.1.9.02 |Սպիտակաձավար |կգ |
|01.1.1.1.9.03 |Կորեկ |կգ |
|01.1.1.1.9.04 |Կանարյան սերմ |կգ |
|01.1.1.1.9.05 |Տրիտիկալե |կգ |
|01.1.1.1.9.06 |Ամարանտ |կգ |
|01.1.1.1.9.07 |Սովորական բուսեննիկ |կգ |
|01.1.1.1.9.08 |Խառնուրդներ` հացահատիկի տարբեր տեսակներից |կգ |
|01.1.1.1.9.99 |Այլ հացահատիկային արտադրանք, չներառված ուրիշ |կգ |
| |խմբավորումներում | |
|01.1.1.2 |Հացահատիկային ալյուր (Կ) | |
|01.1.1.2.1 |Ալյուր ցորենի |կգ |
|01.1.1.2.1.01 |Ալյուր ցորենի, բարձր տեսակի |կգ |
|01.1.1.2.1.02 |Ալյուր ցորենի, առաջին տեսակի |կգ |
|01.1.1.2.1.03 |Ալյուր ցորենի, երկրորդ տեսակի |կգ |
|01.1.1.2.2 |Ալյուր բրնձի |կգ |
|01.1.1.2.2.00 |Ալյուր բրնձի |կգ |
|01.1.1.2.3 |Ալյուր սորգոյի |կգ |
|01.1.1.2.3.00 |Ալյուր սորգոյի |կգ |
|01.1.1.2.4 |Ալյուր գարու |կգ |
|01.1.1.2.4.00 |Ալյուր գարու |կգ |
|01.1.1.2.5 |Ալյուր վարսակի |կգ |
|01.1.1.2.5.00 |Ալյուր վարսակի |կգ |
|01.1.1.2.6 |Ալյուր եգիպտացորենի |կգ |
|01.1.1.2.6.00 |Ալյուր եգիպտացորենի |կգ |
|01.1.1.2.7 |Ալյուր հնդկաձավարի |կգ |
|01.1.1.2.7.00 |Ալյուր հնդկաձավարի |կգ |
|01.1.1.2.8 |Ալյուր բլղուրի |կգ |
|01.1.1.2.8.00 |Ալյուր բլղուրի |կգ |
|01.1.1.2.9 |Ալյուր այլ հացահատիկից |կգ |
|01.1.1.2.9.01 |Ալյուր տարեկանի (աշորայի) |կգ |
|01.1.1.2.9.02 |Փոխինձ |կգ |
|01.1.1.2.9.03 |Թեփ |կգ |
|01.1.1.2.9.04 |Ալյուր հաճարի |կգ |
|01.1.1.2.9.99 |Ալյուր այլ հացահատիկից |կգ |
|01.1.1.3 |Հաց և հացաբուլկեղեն (Կ) | |
|01.1.1.3.1 |Հաց |կգ |
|01.1.1.3.1.01 |Հաց ցորենի, առաջին տեսակի |կգ |
|01.1.1.3.1.02 |Հաց ցորենի, բարձր տեսակի |կգ |
|01.1.1.3.1.03 |Հաց ցորենի այլ տեսակի |կգ |
|01.1.1.3.1.04 |Հաց հին |կգ |
|01.1.1.3.1.05 |Հաց տարեկանի (աշորայի) |կգ |
|01.1.1.3.1.06 |Լավաշ |կգ |
|01.1.1.3.1.07 |Լոշիկ |կգ |
|01.1.1.3.1.99 |Հացի այլ տեսակներ |կգ |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում