Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2025 թվականի N 591-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշման նախաբանը ««Նորմատիվ» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը,» բառերով.

i

2) որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) 9-րդ կետի 4-րդ ենթակետը «համակարգ» բառից հետո լրացնել «` բացառությամբ խաղողի այգիների» բառերով.

i

3) հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը «հասանելիությունը» բառից հետո լրացնել «` համաձայնեցված տվյալ տարածքը սպասարկող ջրամատակարար կազմակերպության (ընկերության) հետ,» բառերով.

i

4) հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետում հանել «, ընդ որում` ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները» բառերը.

i

5) հավելվածի 15-րդ կետը «առանց կապալառու կազմակերպության:» բառերից հետո լրացնել «Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրն իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով` պայմանագիր կնքելով մի քանի կապալառուների հետ (տարբեր աշխատանքների համար` հողային, ոռոգման արդիական կամ կարկտապաշտպան համակարգերի ներդրման, ջրավազանի կառուցման աշխատանքներ, անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերման), իսկ անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերումը կարող է իրականացվել նաև շահառուի կողմից` պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը:» նախադասությամբ.

6) հավելվածի 15-րդ կետում հանել «(կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի` համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող)» բառերը, իսկ «ենթակա չէ:» բառերից հետո լրացնել «Կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի (այգեհիմնման դեպքում` ագրոնոմիական, հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), իսկ կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում` նաև շինարարության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում` հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` շինարարության) համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող:» նախադասությամբ.

i

7) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «է», 4-րդ ենթակետի «ժա» և «ժբ», ինչպես նաև 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժ» պարբերությունները «շահագործման» բառից հետո լրացնել «(համակարգը կապալառուի կողմից ձեռք բերված լինելու դեպքում)» բառերով.

8) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» պարբերությամբ`

«ը. այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)` «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը.».

9) հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» պարբերությամբ`

«ժգ. այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)` «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը.».

10) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «ծրագրի» բառը փոխարինել «վարկային պայմանագրի» բառերով.

i

11) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» պարբերությամբ`

«ժդ. այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)` «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը.».

12) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության «կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի» բառերը փոխարինել «կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում` N 18 աղյուսակում ընդգրկված բնակավայրերում` փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում` առնվազն 50%-ի» բառերով.

13) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «թ» պարբերությունը «կապալառուի» բառից հետո լրացնել «(ենթակապալառուի)» բառով.

14) հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետում հանել «կապալառուի կողմից» բառերը.

15) հավելվածի 24-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով`

«11.1) առանց կապալառուի կատարված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման.».

16) հավելվածի 24-րդ կետի 15.1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«15.1) ծրագրի շրջանակում 0.5-3 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75%-ը, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում` 50%-ը` նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի համապատասխանաբար 75 կամ 50%-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն.»:

2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ ենթակետերի դրույթները տարածվում են 2024 թվականի նոյեմբերի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2025
N 591-Լ
Որոշում