01.08.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով, իսկ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը` ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ և 26-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով.
2) 1-ին և 2-րդ մասերը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով:
i
Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասում «158-րդ հոդվածի երկրորդ և քսաներորդ մասերի,» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ մասի,» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-210-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հուլիսի 2025 թվական: