22.08.2025 - 
 
040.1192.191015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1192-Ն
 
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` երկամսյա ժամկետում հաստատել պեստիցիդների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1192-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության գործընթացը:
2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա:
 
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.
2) փորձաքննություն` պեստիցիդների և ագրոքիմիկատների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշչին` ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.
3) խմբաքանակ` նույնանման որակական հատկանիշներ ունեցող պեստիցիդ կամ ագրոքիմիկատ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման կետ մեկ ստացողին ուղարկելու համար.
4) կետային նմուշ` պեստիցիդների և ագրոքիմիկատների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.
5) միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.
6) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.
7) պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.
8) իրացնող` պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
9) լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիա:
(3-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 581-Ն, 21.08.2025 թիվ 1154-Ն որոշումներ)
 
III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
 
4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):
5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից:
6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:
7. Պեստիցիդների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`
 
._____________________________________________.
|NN |Խմբաքանակի տարավորված|Կետային նմուշառման |
|ը/կ|միավորի քանակը (հատ) |քանակը (հատ)       |
|___|_____________________|___________________|
|1. |մինչև  50            |         3         |
|___|_____________________|___________________|
|2. |51-150               |         5         |
|___|_____________________|___________________|
|3. |151-400              |         8         |
|___|_____________________|___________________|
|4. |401-800              |        12         |
|___|_____________________|___________________|
|5. |801-1500             |        16         |
|___|_____________________|___________________|
|6. |1501-3000            |        22         |
|___|_____________________|___________________|
|7. |3001-5000            |        28         |
|___|_____________________|___________________|
|8. |5000-ից ավելի        |        30         |
._____________________________________________.
 
8. Տարայով պահպանվող կամ փոխադրվող ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.
5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:
9. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:
10. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`
1) ագրոքիմիկատի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ` մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով` անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.
2) շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` առնվազն 30 սանտիմետր խորությունից, երկու հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սանտիմետր: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սանտիմետր ցածր և շեղջի հատակից 50 սանտիմետրից բարձր նմուշառում կատարել:
11. Յուրաքանչյուր վագոնից ագրոքիմիկատի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, երկու անգամ`
1) առաջին` ագրոքիմիկատի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.
2) երկրորդ` ագրոքիմիկատի բեռնաթափումից հետո.
3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա ագրոքիմիկատի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:
12. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ.
2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ:
13. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:
14. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորմամբ բաժանում միջին նմուշների` 1-2.5 կիլոգրամ քաշով:
15. Պեստիցիդների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:
16. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:
17. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ` համաձայն N 1 ձևի, որում ներառվում են`
1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.
4) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).
5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.
6) թողարկման տարեթիվը և ամիսը, պիտանիության ժամկետը.
7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).
8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը):
 
IV. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
 
18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուի կողմից կատարվում է նմուշի համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո դրանք ներկայացվում է լաբորատոր փորձաքննության:
(18-րդ կետը փոփ. 25.04.2024 թիվ 581-Ն որոշում)
19. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը:
20. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ:
21. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի:
22. Լաբորատորիան մեկօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է արձանագրություն` համաձայն N 3 ձևի, երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում:
23. Փորձաքննության մասին արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը: Փորձաքննության մասին արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
24. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության մասին արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն:
24.1. (24.1-ին կետն ուժը կորցրել է 21.08.2025 թիվ 1154-Ն որոշում)
24.2. (24.2-րդ կետն ուժը կորցրել է 21.08.2025 թիվ 1154-Ն որոշում)
25. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման ու արտահանման մասին եզրակացությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:
(25-րդ կետը լրացվել է և ուժի մեջ է «Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից` 16.02.2023 թիվ 186-Ն որոշում)
26. Հայտատուի ներկայացրած հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է համալրի դրանք կամ վերացնի անհամապատասխանությունները:
(26-րդ կետը լրաց. 25.04.2024 թիվ 581-Ն որոշում)
27. Պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման կամ արտահանման մասին եզրակացության տրամադրումը մերժվում է, եթե`
1) սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.
2) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի փորձաքննության արդյունքները բացասական են.
3) պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման և արտահանման մասին եզրակացության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է:
(27-րդ կետը լրաց. 25.04.2024 թիվ 581-Ն որոշում)
 
Ձև N 1
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
 
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏ N ____
 
____ _____________ 20 թ.
 
__________________________________________________________________ ում
(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)
 
ես` __________________________________________________________________,
(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)
____________________________________________________________________ _ի
(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
 
ներկայությամբ` փորձաքննության նպատակով հաստատված կարգով վերցրել եմ
միջին նմուշ:
_______________________________________________________________________
          (պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)
 
Արտադրող` _____________________________________________________________
(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու
վայրը)
 
Թողարկման ամսաթիվը _________________, պիտանիության ժամկետը ____________
(ամիսը, տարեթիվը)
 
Խմբաքանակը ____________________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
 
Միջին նմուշի քանակը ___________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
 
Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը ________________________
(զանգվածը կամ ծավալը)
Նմուշառու ___________________ _______________________________________
               (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)
 
    Իրացնող         _________________  ____________________________________
    (ներկայացուցիչ) (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 
Ձև N 2
 
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԱՄ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|NN |Պեստիցիդներ|Պեստիցիդի |Արտադրող |Նմուշառման|Նմուշի   |Փորձա-     |
|ը/կ|կամ        |կամ ագրո- |երկիրը,  |ակտի      |քանակը   |քննության  |
|   |ագրոքիմի-  |քիմիկատի  |կազմակեր-|համարը,   |(գրամ,   |արդյունքնե-|
|   |կատներ     |անվանումը,|պությունը|ամսաթիվը, |միլիլիտր)|րը (արձանա-|
|   |ներմուծողի,|ԱՏԳԱԱ-ի   |կամ մատա-|ամիսը,    |         |գրության   |
|   |արտահանողի,|ծածկագիրը |կարարը,  |տարեթիվը  |         |համարը,    |
|   |արտադրողի, |          |գտնվելու |          |         |ամսաթիվը)  |
|   |պահպանողի  |          |վայրը    |          |         |           |
|   |կամ        |          |         |          |         |           |
|   |իրացնողի   |          |         |          |         |           |
|   |անվանումը  |          |         |          |         |           |
|   |կամ        |          |         |          |         |           |
|   |անունը,    |          |         |          |         |           |
|   |ազգանունը  |          |         |          |         |           |
|   |և  նմուշի  |          |         |          |         |           |
|   |ծածկագիրը  |          |         |          |         |           |
|___|___________|__________|_________|__________|_________|___________|
| 1 |     2     |    3     |    4    |    5     |    6    |     7     |
|___|___________|__________|_________|__________|_________|___________|
|   |           |          |         |          |         |           |
|___|___________|__________|_________|__________|_________|___________|
|   |           |          |         |          |         |           |
|___|___________|__________|_________|__________|_________|___________|
|   |           |          |         |          |         |           |
._____________________________________________________________________.
 
Ձև N 3
 
_____________________________________________________________________
(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու
վայրը)
 
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____
 
___ _________ 20 թ.
 
Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ________________________________
ՈՒղեկցող նամակի համարը, ամսաթիվը ____________________________________
Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու ամսաթիվը _____________
Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ________________________________
Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան _______________________________
_____________________________________________________________________
 
._____________________________________________________________________.
|Պեստիցիդի կամ|Ազդող |Արտադրող    |      Ցուցանիշը     |Եզրակացություն|
|ագրոքիմիկատի |նյութը|երկիրը,     |____________________|սահմանված     |
|անվանումը,   |      |կազմակերպու-|ըստ       |փաստացի` |չափորոշիչներին|
|ԱՏԳԱԱ-ի      |      |թյունը կամ  |սահմանված |ըստ      |համապատասխա-  |
|ծածկագիրը    |      |մատակարարը  |չափորո-   |փորձա-   |նության մասին |
|             |      |            |շիչների   |քննության|              |
|_____________|______|____________|__________|_________|______________|
|             |      |            |          |         |              |
|_____________|______|____________|__________|_________|______________|
|             |      |            |          |         |              |
._____________________________________________________________________.
 
Արձանագրությունը կազմված է __________ օրինակից:
 
Փորձաքննություն կատարող ___________________ ________________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
    Լաբորատորիայի ղեկավար    ___________________  ________________________
                              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1192-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
 
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայտատու __________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,
ազգանունը)
________________________________________________________________________
                       (գտնվելու վայրը կամ հասցեն)
 
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը __________________
 
.______________________________________________________________.
|Պեստիցիդի կամ          |ԱՏԳԱԱ-ի    |Քանակը    |Թողարկման      |
|ագրոքիմիկատի անվանումը |ծածկագիրը  |(կգ կամ լ)|ամիսը, տարեթիվը|
|_______________________|___________|__________|_______________|
|_______________________|___________|__________|_______________|
.______________________________________________________________.
 
Համաձայն փորձաքննության արդյունքների` թույլատրվում է _________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:
 
    Կատարող                _________________   ___________________________
                           (ստորագրությունը)   (անունը, ազգանունը, պաշտոնը)
 
____ ___________ 20 թ. «:
 
(2-րդ հավելվածը փոփ. 25.04.2024 թիվ 581-Ն որոշում)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1192-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N___________
 
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայտատու _____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,
ազգանունը)
___________________________________________________________________________
                       (գտնվելու վայրը կամ հասցեն)
 
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _____________________
___________________________________________________________________________
 
.______________________________________________________________.
|Պեստիցիդի կամ          |ԱՏԳԱԱ-ի    |Քանակը    |Թողարկման      |
|ագրոքիմիկատի անվանումը |ծածկագիրը  |(կգ կամ լ)|ամիսը, տարեթիվը|
|_______________________|___________|__________|_______________|
|_______________________|___________|__________|_______________|
.______________________________________________________________.
 
Համաձայն փորձաքննության արդյունքների` թույլատրվում է _________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:
 
    Կատարող              _________________   ___________________________
                         (ստորագրությունը)   (անունը, ազգանունը, պաշտոնը)
 
____ ___________ 20 թ.
 
(3-րդ հավելվածը փոփ. 25.04.2024 թիվ 581-Ն որոշում)