Սեղմել Esc փակելու համար:
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2026 թվականի N 149-Ն

 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ժնևից տեղափոխել Բեռն:

2. Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 738-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման N 3 հավելվածի N 1 աղյուսակում`

i

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|1. |Շվեյցարիայի   |      |CHF  |     |CHF  |CHF  |CHF  |CHF  |CHF  |CHF  |

|   |Համադաշնու-   |      |5,081|     |4,065|3,811|3,557|3,303|3,049|2,795|

|   |թյուն - Ժնև   |      |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

«,

 

բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

 

 

._________________________________________________________________________.

|1.1.|Շվեյցարիայի  |CHF   |     |     |CHF  |CHF  |CHF  |CHF  |CHF  |CHF  |

|    |Համադաշնու-  |5,081 |     |     |4,065|3,811|3,557|3,303|3,049|2,795|

|    |թյուն - Բեռն |      |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

«.

 

i

2) որոշման N 5 հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին կետով.

 

 

.____________________________________________________________________.

|36.|Շվեյցարիայի                |   3,420 CHF      |  3,240 CHF      |

|1. |Համադաշնություն (Բեռն)     |                  |                 |

.____________________________________________________________________.

«:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                              Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2026
N 149-Ն
Որոշում