Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 հունվարի 2026 թվականի N 02-Ն

 

ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 11-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 13-05-2026 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 11-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների մասով հավելվածով սահմանված պահանջները կգործեն սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ ամսից:

 

    1/15/2026                              Ե. Վարդանյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2026 թվականի հունվարի 15-ի

N 02-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 13-05-2026 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են շինարարական արտադրության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, որոնք կիրառելի են շենքերի և շինությունների դրանց համալիրների կամ մասերի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների գծային օբյեկտների նոր շինարարության, հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման նախագծային փաստաթղթերի (շինարարության կազմակերպման բաժնի) մշակման և շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում:

2. Նորմերի կիրառումը տարածվում է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների` Հայաստանի Հանրապետության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների վրա, որոնք կարող են հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակիցներ (կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր կազմողներ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողներ, շինարարություն իրականացնողներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ մատուցողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և պատասխանատու մասնագետներ):

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Սույն շինարարական նորմերում կիրառված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին.

 

._____________________________________________________________________.

|1) |«Մթնոլորտային օդի պահպանության    |ՀՀ օրենք                      |

|   |մասին»                            |                              |

|___|__________________________________|______________________________|

|2) |«Քաղաքաշինության մասին»           |ՀՀ օրենք                      |

|___|__________________________________|______________________________|

|3) |«Թափոնների մասին»                 |ՀՀ օրենք                      |

|___|__________________________________|______________________________|

|4) |«Աղբահանության և  սանիտարական     |ՀՀ օրենք                      |

|   |մաքրման մասին»                    |                              |

|___|__________________________________|______________________________|

|5) |«Շրջակա միջավայրի վրա ազդեցության |ՀՀ օրենք                      |

|   |գնահատման և  փորձաքննության մասին»|                              |

|___|__________________________________|______________________________|

|6) |«Հողային օրենսգիրք»               |ՀՀ օրենսգիրք                  |

|___|__________________________________|______________________________|

|7) |«Ջրային օրենսգիրք»                |ՀՀ օրենսգիրք                  |

|___|__________________________________|______________________________|

|8) |«Բնակավայրերում մթնոլորտային      |Հայաստանի Հանրապետության      |

|   |օդն աղտոտող նյութերի սահմանային   |կառավարության 2006 թվականի    |

|   |թույլատրելի խտությունների         |փետրվարի 2-ի N 160-Ն որոշում  |

|   |(կոնցենտրացիաների-ՍԹԿ)            |                              |

|   |նորմատիվները հաստատելու մասին»    |                              |

|___|__________________________________|______________________________|

|9) |«Շինարարական աշխատանքներ          |Հայաստանի Հանրապետության      |

|   |կատարելու հետևանքով  հանված հողի  |կառավարության 2021 թվականի    |

|   |բերրի շերտի վաճառքի կարգը         |ապրիլի 29-ի N 676-Ն որոշում   |

|   |սահմանելու մասին»                 |                              |

|___|__________________________________|______________________________|

|10)|«Բնակելի, հասարակական, արտադրական |Հայաստանի Հանրապետության      |

|   |շենքերի և  շինությունների         |կառավարությանն առընթեր        |

|   |նախագծային փաստաթղթերի կազմը և    |քաղաքաշինության պետական       |

|   |բովանդակությունը սահմանող         |կոմիտեի նախագահի 2017 թվականի |

|   |կանոնները հաստատելու և            |սեպտեմբերի 11-ի N 128-Ն       |

|   |Հայաստանի Հանրապետության          |հրաման                        |

|   |քաղաքաշինության նախարարի 2006     |                              |

|   |թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն    |                              |

|   |հրամանն ուժը կորցրած ճանաչելու    |                              |

|   |մասին»                            |                              |

|___|__________________________________|______________________________|

|11)|«Հողի բերրի շերտի օգտագործման     |Հայաստանի Հանրապետության      |

|   |կարգը հաստատելու, Հայաստանի       |կառավարության 2011 թվականի    |

|   |Հանրապետության կառավարության      |սեպտեմբերի 8-ի N 1396-Ն       |

|   |2002 թվականի սեպտեմբերի 19-ի      |որոշում                       |

|   |N 1622-Ն որոշումն ուժը կորցրած    |                              |

|   |ճանաչելու և  2001 թվականի ապրիլի  |                              |

|   |12-ի N 286-Ն որոշման մեջ          |                              |

|   |փոփոխություն կատարելու մասին»     |                              |

|___|__________________________________|______________________________|

|12)|«Հայաստանի Հանրապետությունում     |Հայաստանի Հանրապետության      |

|   |կառուցապատման նպատակով            |կառավարության 2015 թվականի    |

|   |թույլտվությունների և  այլ         |մարտի 19-ի N 596-Ն որոշում    |

|   |փաստաթղթերի տրամադրման կարգը      |                              |

|   |հաստատելու և  Հայաստանի           |                              |

|   |Հանրապետության կառավարության մի   |                              |

|   |շարք որոշումներ ուժը կորցրած      |                              |

|   |ճանաչելու մասին»                  |                              |

|___|__________________________________|______________________________|

|13)|«Հողի բերրի շերտի հանման          |Հայաստանի Հանրապետության      |

|   |նորմերի որոշմանը և  հանված բերրի  |կառավարության 2017 թվականի    |

|   |շերտի պահպանմանն ու օգտագործմանը  |նոյեմբերի 2-ի N 1404-Ն        |

|   |ներկայացվող պահանջները սահմանելու |որոշում                       |

|   |և  Հայաստանի Հանրապետության       |                              |

|   |կառավարության 2006 թվականի        |                              |

|   |հուլիսի 20-ի N 1026-ն որոշումն    |                              |

|   |ուժը կորցրած ճանաչելու մասին»     |                              |

|___|__________________________________|______________________________|

|14)|«Հողագրունտի հանույթի կարգը       |Հայաստանի Հանրապետության      |

|   |սահմանելու մասին»                 |կառավարության 2019 թվականի    |

|   |                                  |մայիսի 10-ի N 572-Ն որոշում   |

|___|__________________________________|______________________________|

|15)|ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական      |Հայաստանի Հանրապետության      |

|   |աշխատանքները շինարարությունում»   |քաղաքաշինության կոմիտեի       |

|   |                                  |նախագահի 2022 թվականի հուլիսի |

|   |                                  |29-ի N 17-Ն հրաման            |

|___|__________________________________|______________________________|

|16)|ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության    |Հայաստանի Հանրապետության      |

|   |տեխնիկա շինարարությունում»        |քաղաքաշինության կոմիտեի       |

|   |                                  |նախագահի 2022 թվականի         |

|   |                                  |օգոստոսի 26-ի N 21-Ն հրաման   |

|___|__________________________________|______________________________|

|17)|ՀՀՇՆ 13-04-2025 «Քաղաքաշինության  |Հայաստանի Հանրապետության      |

|   |բնագավառում քաղաքաշինական         |քաղաքաշինության կոմիտեի       |

|   |գործունեության տեսակներին         |նախագահի 2025 թվականի         |

|   |համապատասխան քաղաքաշինական        |փետրվարի 10-ի N 05-Ն հրաման   |

|   |գործունեության օբյեկտներում       |                              |

|   |իրականացվող աշխատանքների և        |                              |

|   |ծառայությունների մատուցման        |                              |

|   |գործելակարգեր և  պատասխանատու     |                              |

|   |մասնագետների մասնագիտական         |                              |

|   |բնութագրեր»                       |                              |

|___|__________________________________|______________________________|

|18)|ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն   |Հայաստանի Հանրապետության      |

|   |աղմուկից»                         |քաղաքաշինության նախարարի 2014 |

|   |                                  |թվականի մարտի 17-ի N 79-Ն     |

|   |                                  |հրաման                        |

|___|__________________________________|______________________________|

|19)|ԳՕՍՏ 21.204-2020                  |«Նախագծային փաստաթղթերի       |

|   |                                  |համակարգ շինարարության համար. |

|   |                                  |Գլխավոր հատակագծերի և         |

|   |                                  |տրանսպորտի կառուցվածքների     |

|   |                                  |տարրերի պայմանական գրաֆիկական |

|   |                                  |նշաններ և  պատկերներ»         |

|___|__________________________________|______________________________|

|20)|ԳՕՍՏ 31937-2024                   |«Շենքեր և  շինություններ.     |

|   |                                  |Տեխնիկական վիճակի մոնիթորինգի |

|   |                                  |և  հետազննության կանոններ»    |

|___|__________________________________|______________________________|

|21)|ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019           |«Փորձարկման և  տրամաչափարկման |

|   |                                  |լաբորատորիաների իրազեկությանը |

|   |                                  |ներկայացվող ընդհանուր         |

|   |                                  |պահանջներ»                    |

._____________________________________________________________________.

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Սույն շինարարական նորմերում օգտագործված են հետևյալ հասկացություններն իրենց սահմանումներով.

1) աշխատանքների կատարման նախագիծ (ԱԿՆ)` նախագծային և տեխնոլոգիական փաստաթղթերի տեսակ` մշակվում է նախագծային փաստաթղթերի աշխատանքային և շինարարության կազմակերպման նախագծերի հիման վրա, մանրամասն սահմանում է շինարարական աշխատանքների իրականացման արդյունավետ տեխնոլոգիան և կազմակերպումը, կատարման ժամկետները և ռեսուրսների պահանջարկը,

2) աշխատանքային ճակատ` կառուցվող օբյեկտի մաս, որը հատկացվում է որոշակի ծավալի աշխատանքների կատարման համար,

3) ելակետային փաստաթղթեր` նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների լրակազմ, որոնց տրամադրումը կարգավորվում է առանձին նորմատիվ իրավական ակտերով և դրույթներով,

4) ծածկված աշխատանքներ` շինարարական գործընթացներ, որոնց արդյունքները փակվում են հետագա աշխատանքներով և պահանջում են նախնական հաստատում, որ դրանք իրականացված են նախագծային փաստաթղթերին համապատասխան,

5) կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթեր (ԿՏՓ)` փաստաթղթեր (այդ թվում` օբյեկտի տեղեկատվական մոդելի կազմում), որոնք պարունակում են կազմակերպչական և տեխնոլոգիական լուծումներ, հաշվարկներ, միջոցառումներ և պահանջներ, որոնք ապահովում են տվյալ աշխատանքների տեխնոլոգիապես արդյունավետ, տնտեսապես բարենպաստ և անվտանգ կատարումը,

6) կատարողական հսկողություն` կատարված աշխատանքների ընդունման գործընթաց, որն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով և որոնց հիման վրա կազմվում է կատարողական փաստաթղթեր` աշխատանքային նախագծին փաստացի կատարված աշխատանքների համապատասխանությունը հավաստելու համար,

7) կատարողական փաստաթղթեր` արտացոլում են նախագծային փաստաթղթերի լուծումների փաստացի կատարումը և կառուցվող օբյեկտի և դրա տարրերի փաստացի վիճակը,

8) համաշինարարական աշխատանքներ` շենքերի և շինությունների անմիջական կառուցման հետ կապված հիմնական աշխատանքների տեսակներ,

9) հատուկ շինարարական աշխատանքներ` աշխատանքներ, որոնք պահանջում են մասնագիտական գիտելիքներ, բարդ սարքավորումներ և անվտանգության խիստ պահանջներ,

10) մուտքային հսկողություն` շինարարական հրապարակ մուտք գործող նյութերի, արտադրանքի և սարքավորումների լրակազմության և որակի ստուգման գործընթաց` նախքան դրանց օգտագործումը,

11) նախապատրաստական աշխատանքներ` շինարարական աշխատանքների տեղակապման և կատարման հնարավորությունն ապահովելու գործողություններ,

12) շինարարական աշխատանքներ` շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, տեխնիկական վերազինման գործընթաց,

13) շինարարական արտադրություն` շինարարական օբյեկտներ ստեղծելուն ուղղված շինարարական, նախագծային, հետազննական և տեղազննական աշխատանքների, ինչպես նաև արտադրական գործընթացների փոխկապակցված համալիր,

14) շինարարական լաբորատորիա` իրավաբանական անձ (կամ նրա կառուցվածքային ստորաբաժանում) կամ անհատ ձեռնարկատեր, որն ապահովում է փորձարկումների, չափումների և դրանց արդյունքների մշակումը օբյեկտների շինարարության ընթացքում և համապատասխանում է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներին,

15) շինարարական մեքենաների գործողության գոտի` շինարարական մեքենաների տեխնիկական բնութագրերին համապատասխան աշխատանքային գոտի, որը ներառում է շինարարական մեքենաների աշխատանքի տեխնիկական հարաչափերը, տեղաշարժման սխեմաները և բեռը վայր ընկնելու վտանգավոր գոտիները,

16) շինարարական հրապարակ` շինարարական օբյեկտի կառուցման համար հատկացված տարածք, ներառյալ շինարարության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների` ժամանակավոր շինությունների, նյութերի, մեքենաների ու սարքավորումների տեղադրման, ինչպես նաև ինժեներական ցանցերի ապահովման համար նախատեսված տարածք,

17) շինարարական հրապարակի արտադրական վտանգավոր գոտի` գոտի, որտեղ աշխատողը կարող է ենթարկվել վտանգավոր գործոնների ազդեցության,

18) շինարարության կազմակերպման նախագիծ (ՇԿՆ)` նախագծային փաստաթղթերի բաժին, որը որոշում է շինարարության տևողությունը, ռեսուրսների բաշխումը և այլն,

19) շինարարության մշտադիտարկում (մոնիթորինգ)` շինարարական հրապարակի, ինչպես նաև հարակից տարածքի պատշաճ կազմակերպման, շինարարության ողջ ընթացքի շրջակա միջավայրի պահպանության, ինժեներաերկրաբանական և ինժեներագեոդեզիական հետազննությունների և այլ վերահսկվող ցուցանիշների մշտական կամ պարբերական դիտարկումների իրականացում,

20) ցանցային գրաֆիկ` ցանցային մոդել ժամանակային դետերմինացված պարամետրերով,

21) քանդման և ապամոնտաժման նախագիծ (ՔԱՆ)` մշակվում է շինարարության կազմակերպման նախագծի (ՇԿՆ) կազմում,

22) օբյեկտի տեղեկատվական մոդել` օբյեկտի վերաբերյալ էլեկտրոնային տեսքով ձևավորված տեղեկությունների, փաստաթղթերի և նյութերի փոխկապակցված ամբողջություն,

23) օրացուցային պլան` շինարարական աշխատանքների կատարման մանրամասն ժամանակացույց (կազմակերպատեխնոլոգիական փաստաթուղթ), որը կապված է ընդհանուր արտադրական օրացույցի հետ և պարունակում է օբյեկտի շինարարության կազմակերպման և տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ պահանջներ, պայմաններ և լուծումներ:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Շինարարական արտադրության կազմակերպումը միջոցառումների համալիր է, որը ներառում է կազմակերպչական, տեխնիկական, տեխնոլոգիական, նախագծային և ինժեներական գործընթացների պլանավորումն ու իրականացումը` ապահովելու օբյեկտի սահմանված ժամկետում և պատշաճ որակով շահագործման հանձնումը, նյութական և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, շինարարական աշխատանքների և գործընթացների անվտանգությունը:

6. Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում պարտադիր կարգով պետք է վերահսկվեն շինարարական հրապարակում տեղի ունեցող փոշու և գազերի արտանետումները, իրականացվեն օդի փոշոտվածության և գազոտվածության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

7. Շինարարական արտադրության գործընթացների արդյունքում մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու, օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները պահպանելու համար` շինարարական հրապարակներում փոշու արտանետումները պետք է խստագույնս վերահսկվեն և իրականացվեն փոշեճնշիչ մեթոդներ և փոշենստեցման ու կառավարման միջոցառումներ:

8. Փոշեճնշիչ մեթոդները, փոշենստեցման ու կառավարման միջոցառումները դրանց հիմնավորումները սահմանված են սույն նորմերի 11-րդ գլխում:

9. Շինարարական գործընթացներում օգտագործվող տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով` պետք է իրականացվեն արտանետումների չափումներ, մշակվեն դրանց կրճատման և կանխման հատուկ միջոցառումներ:

10. Շինարարության մասնակիցների գործառույթները սահմանված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով:

11. Անվտանգության առումով շինարարական արտադրության կազմակերպումն ապահովում է.

1) կառուցվող օբյեկտի և դրա կառուցվածքային տարրերի ամրությունն ու կայունությունը,

2) հրդեհային անվտանգությունը,

3) բնակչության առողջության վրա վնասակար ու վտանգավոր գործոնների և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումը,

4) աղմուկի և թրթռման վնասակար ազդեցությունից պաշտպանությունը:

12. Շինարարական արտադրության կազմակերպումը ներառում է հետևյալ միջոցառումները.

1) նախապատրաստական և շինարարական աշխատանքների օրացուցային պլանի կազմումը` հաշվի առնելով օբյեկտների շինարարության ավարտի և շինարարության առանձին փուլերի տևողությունները` համակարգելով օբյեկտի շինարարության բոլոր մասնակիցների գործունեությունը,

2) աշխատանքների իրականացման համար պահանջվող աշխատանքային և նյութատեխնիկական ռեսուրսների ապահովվածությունը,

3) աշխատանքի արդյունավետության կազմակերպումը և մեքենայացումը` արտադրողականության բարձրացումը,

4) նախագծային լուծումների ու ցուցումների համաձայն արտադրական գործընթացների իրականացման կառավարումը` հաշվի առնելով աշխատանքի առանձնահատկությունը, ծավալը, ժամկետները և սեզոնայնությունը, տեխնոլոգիական հաջորդականության պահանջները, մեքենայացման միջոցների հնարավորությունները, աշխատակազմը և որակավորումը,

5) շինարարական արտադրության կատարողական ցուցանիշների և պատշաճ որակի ապահովումը,

6) շինարարական համալիր անվտանգության ապահովումը` շինարարական արտադրության միջավայրում բնական, սոցիալական, տեխնածին, վտանգավոր գործոններից, ինչպես նաև աշխատանքային գործընթացի առանձնահատկության և վնասակարության վերաբերյալ սանիտարական և աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը,

7) շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ` փոշեառաջացման օջախներում փոշու արտանետումների վերահսկման և կանխարգելման միջոցառումների ապահովումը,

8) շինարարական օբյեկտների կառուցման ընթացքում հեղինակային հսկողության և որակի տեխնիկական հսկողության իրականացումը,

9) ավարտված շինարարական կոնստրուկցիաների և կատարված աշխատանքների ընդունումը:

13. Շինարարական համալիր անվտանգությունն ապահովելու համար, շինարարական արտադրության կազմակերպման միջոցառումները պետք է ներառեն.

1) շինարարական աշխատանքների նախապատրաստման և կատարման գործընթացներում աշխատանքի պաշտպանության և անվտանգության պահանջների պահպանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի,

2) շինարարական օբյեկտի պատասխանատու կոնստրուկցիաների ու հիմքերի, ինչպես նաև հարակից շենքերի ու շինությունների ամրության և կայունության ցուցանիշների պահպանումն ու վերահսկումը շինարարության ողջ ընթացքում,

3) շինարարական հրապարակի և շրջակա տարածքի պաշտպանությունը բնական կամ տեխնածին անբարենպաստ գործոնների ազդեցությունից, որոնք պայմանավորված են երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններով (սելավներ, ձնահոսքեր, ջրհեղեղներ, սողանքներ, քարաթափումներ, գրունտի ճահճացում, նստվածքներ), շինարարական հրապարակի մակերևույթի մակարդակի զգալի տարբերություններ, տարածքի որոշ հատվածում անհամասեռ գրունտների առկայություն, հարակից շենքերի ու շինությունների տարածքների բարդ երկրաբանական պայմաններ և այլն,

4) շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումը, որը ներառում է նախապես մշակված կառավարման տեխնոլոգիական սխեման և մոնիթորինգային համակարգը` բացասական գործոնները հայտնաբերելու և վերացնելու համար,

5) շինարարական հրապարակում անվտանգությունն ապահովելու և հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար` արտադրական տարածքների և կենցաղային սենքերի ու շինությունների տեղակայման, անվտանգ անցուղիների և մուտքի ճանապարհների, տրանսպորտային միջոցների երթուղիների, սպասարկման գոտիների և տեղաշարժի համար ազատ տարածքների ապահովումը,

6) շինարարական հրապարակի տարածքում խրամուղիների, փոսորակների և փորվածքների պաշտպանությունը փլուզումից, մակերևութային և ստորգետնյա ջրերից,

7) շինարարական մեքենաների և մեխանիզմ սարքավորումների ընտրությունը և անվտանգ շահագործումը` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ առաջադրանք, աշխատանքի տեսակը և աշխատավայրի պայմանները,

8) վտանգավոր և անբարենպաստ գործոններ պայմանավորող աշխատանքների ծավալի և ժամկետների առավելագույն կրճատում,

9) վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների առավելագույն թույլատրելի ցուցանիշների չգերազանցում,

10) անձնակազմի համար անվտանգ աշխատանքային պայմանների, սանիտարական, կենցաղային պայմանների և բժշկական օգնության ապահովումը` գործող օրենսդրությանը համապատասխան,

11) շինարարական օբյեկտին հարակից ճանապարհափողոցային ցանցի հատվածներում անվտանգ երթևեկության պայմանների պահպանումը,

12) շինարարական թափոնների կառավարումը, ներառյալ` հավաքումը, տեսակավորումը, վերաօգտագործումը, վերամշակումը, աղբահանումը և այլն,

13) շինարարական աշխատանքների նախապատրաստման և կատարման գործընթացներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը:

14. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտը շինարարության բոլոր փուլերում պարտավոր է ստուգել շինարարական աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, դրանց համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին և պահանջներին:

15. Կատարված աշխատանքների արդյունքները շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտի կողմից պետք է փաստագրվեն կատարողական փաստաթղթերում:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԿՏՓ). ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 5.1. ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 5.2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

16. ԿՏՓ-ի շրջանակը շինարարական հրապարակում որոշակի աշխատանքների իրականացման համար սահմանվում են նախագծային փաստաթղթերի հիման վրա` հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 9-րդ և 10-րդ կետերում նշված պահանջները, ինչպես նաև շինարարական հրապարակի շինարարության անհատական բնութագրերն ու պայմանները:

17. ԿՏՓ-ն պետք է ներառի սույն շինարարական նորմերի 13-րդ կետում սահմանված շինարարական համալիր անվտանգությունն ապահովելու միջոցառումներ:

18. Անբարենպաստ բնական, մարդածին գործոնների ազդեցությանը ենթարկված տարածքում իրականացվող շինարարության ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, նախագծի մշակման կարգը պետք է նախատեսի հատուկ կանխարգելիչ միջոցառումներ` տարածքը, հարակից շենքերը և շինարարական հրապարակը այդ գործոնների վտանգավոր ազդեցությունից պաշտպանելու համար և սահմանի այդ միջոցառումների իրականացման հաջորդականությունն ու ժամկետները:

19. Անբարենպաստ բնական, տեխնածին գործոնների ազդեցությանը ենթարկված տարածքներում շինարարության ընթացքում անվտանգությունն ապահովելու համար ԿՏՓ-ն պետք է ներառի հատուկ կանխարգելիչ միջոցառումներ` շինարարական հրապարակը, շրջակա միջավայրն ու հարակից շենքերը վտանգներից պաշտպանելու համար:

20. Արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի կամ շինարարության շրջակա միջավայրի վրա տեխնածին բացասական ազդեցության դեպքում անհրաժեշտ է նախատեսել անբարենպաստ իրավիճակները և դրանց հետևանքները վերացնելու միջոցառումների հնարավոր տարբերակներ:

21. Անհրաժեշտության դեպքում, սույն շինարարական նորմերի 18-րդ 19-րդ կետերում նշված պայմաններում շինարարական արտադրությունն իրականացվում է առանձին նախագծի և դրա հիման վրա մշակված ԿՏՓ փաստաթղթերի համաձայն:

22. Եթե շինարարության ընթացքում անհրաժեշտ է փոխել շինարարական հրապարակի մերձակա երթևեկության ռեժիմը կամ ձեռնարկել հատուկ միջոցներ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, ապա ԿՏՓ-ի շրջանակներում պետք է սահմանվի համապատասխան երթևեկության ռեժիմ:

23. Շինարարական օբյեկտի ԿՏՓ-ի մշակումը ներառում է.

1) ՇԿՆ-ն` ամբողջ օբյեկտի և դրա առանձին փուլերի համար,

2) ԱԿՆ-ն, որը մանրամասն նկարագրում է կազմակերպատեխնոլոգիական միջոցառումներն ու աշխատանքների կատարման միջոցները,

3) ՔԱՆ-ը, որը որպես շինարարության արտադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների փուլ` ապահովում է շինարարական հրապարակի մաքրումը քանդման և տեղափոխման ենթակա շենքերից ու շինություններից:

24. ԱԿՆ-ն մշակվում է ՇԿՆ-ի և ՔԱՆ-ի ճարտարապետաշինարարական նախագծի հիման վրա:

 

5.3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՇԿՆ). ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն` ՇԿՆ-ն հանդիսանում է ճարտարապետաշինարարական նախագծի բաղկացուցիչ մասը:

26. ՇԿՆ-ն պետք է պարունակի օբյեկտի, որպես ամբողջության, շինարարության կազմակերպման վերաբերյալ ընդհանուր լուծումներ: Եթե շինարարությունն իրականացվում է փուլերով, ապա յուրաքանչյուր փուլի ՇԿՆ-ում պետք է հաշվի առնվեն օբյեկտի, որպես ամբողջություն, կառուցման պայմանները:

27. ՇԿՆ-ն մշակվում է նախագծային կազմակերպության կողմից, անհրաժեշտության դեպքում, նախագծի առանձին բաժինների մշակման համար` ներգրավելով այլ նախագծային կամ հետազոտական կազմակերպություններ:

28. ՇԿՆ-ում շինարարության ընդհանուր տևողությունը, ինչպես նաև աշխատանքի առանձին փուլերի տևողությունը և հաջորդականությունը որոշվում է օրացուցային պլանավորմամբ` հաշվի առնելով աշխատանքների տեսակը և ծավալը, դրանց տեխնոլոգիական և կազմակերպչական փոխկապակցվածությունը:

29. Շինարարական օբյեկտի կառուցման օրացուցային պլաններում պետք է առանձնացվի շինարարության նախապատրաստման աշխատանքների ժամանակացույցը կամ նախապատրաստական ժամանակահատվածի օրացուցային պլանը մշակվի առանձին:

30. Եթե շինարարության ընթացքում շինարարական հրապարակի կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես օգտագործելու նաև շինարարական օբյեկտի տեղակապման սահմաններից դուրս լրացուցիչ տարածք, ապա այն պետք է հիմնավորվի ՇԿՆ-ում:

31. ՇԿՆ-ն պետք է ներառի շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ` շինարարության ընթացքում առաջացող օդի աղտոտվածությունը վերացնելու համար և իրականացվի` փոշու վերահսկում, մեքենաների արտանետումների կառավարում և մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ` շինարարական գործընթացների բոլոր փուլերում:

32. ՇԿՆ-ի մշակման ելակետային փաստաթղթերն ու տվյալներն են`

1) շինարարական օբյեկտի նախագծային առաջադրանքները,

2) ինժեներական հետազննությունների նյութերը (ներառյալ` շինարարական հրապարակի և շրջակա տարածքի, հարակից օբյեկտների և ինժեներական ցանցերի տեղազննական հետազոտությունները, իսկ վերակառուցման, հիմնանորոգման դեպքում` տեխնիկական վիճակի հետազննության նյութերը,

3) անբարենպաստ բնական գործոնների ազդեցությանը ենթակա տարածքներում ռեժիմային դիտարկումներից ստացված տվյալները,

4) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը` նախագծային լուծումները սահմանում են շինարարության հաջորդականությունը, տեխնոլոգիական սարքավորումների բնութագրերը, ինչպիսիք են քաշը, չափերը, աշխատանքային հզորությունները և շահագործման պայմանները,

5) բարդ, հատուկ և եզակի օբյեկտների շինարարության հատուկ պահանջները,

6) օբյեկտում նախկինում իրականացված շինարարական աշխատանքների (վերակառուցման, հիմնանորոգման կամ տեխնիկական վերազինման) վերաբերյալ տեղեկատվությունը,

7) շինարարության ժամկետները սահմանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

8) նյութերի, կառուցվածքների, հիմնական շինարարական մեքենաների և տրանսպորտային միջոցների օգտագործման և այլնի վերաբերյալ տեղեկատվությունը,

9) շինարարական հրապարակից արտադրական բազաների, շինարարական աղբի հեռացման, թափոնների հավաքման և պահեստավորման վայրերի հեռավորությունները,

10) շինարարական հրապարակը անբարենպաստ բնական գործոններից (մասնավորապես` երկրաբանական և հիդրոերկրաբանական), ինչպես նաև հնարավոր մթնոլորտային օդի աղտոտումից պաշտպանելու միջոցառումների և դրանց փուլային իրականացման կարգի վերաբերյալ տվյալները,

11) մթնոլորտային օդի պահպանման և օդում հնարավոր աղտոտիչների տարածումը կանխելու համար նախատեսված սարքավորումների ու միջոցների ապահովման վերաբերյալ տվյալները:

 

5.4. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ՇԿՆ) ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

33. ՇԿՆ-ն մշակվում է շինարարական օբյեկտի նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար: Օբյեկտի շինարարությունը փուլերով իրականացնելու դեպքում, շինարարության կազմակերպման նախագիծն առանձին փուլի համար մշակվում է` հաշվի առնելով շինարարության իրականացումը լրիվ ծավալով:

34. Շինարարական հրապարակի կազմակերպման օրինակելի սխեման ներկայացված է նկար 1-ում:

 

(նկար)

 

Նկար 1. Շինարարական հրապարակի կազմակերպման օրինակելի սխեմա

 

35. ՇԿՆ-ի ընդհանուր կազմը ներառում է`

1) շինարարության օրացուցային պլանը, որը սահմանում է հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկման կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը` շինարարական աշխատանքների ծավալների համամասնությամբ: Նախապատրաստական փուլի համար օրացուցային պլանը կազմվում է առանձին` աշխատանքների ծավալները բաշխելով ըստ ամիսների,

2) շինարարական հրապարակի կազմակերպման սխեման (նախապատրաստական և հիմնական ժամանակահատվածների համար), որն արտացոլում է`

ա. մշտական, ժամանակավոր շենքերի և շինությունների, կոնստրուկցիաների, նյութերի և արտադրանքի պահեստները,

բ. ինժեներական ցանցերը, ժամանակավոր ինժեներական ցանցերի միացման կետերը,

գ. գլխավոր հավաքման կռունկները, այլ շինարարական մեքենաների և սարքավորումների տեղակայման վայրերը,

դ. քանդման և ապամոնտաժման ենթակա ինժեներական ցանցերը, շենքերն ու շինությունները,

ե. շենքերի և շինությունների առանցքների (նշահարումը) տեղակապումը,

զ. աշխատանքային վտանգավոր գոտիները,

է. շինարարական հրապարակի մուտքերը, անցուղիները, ճանապարհները, շրջադարձային տեղամասերը,

ը. հրդեհային հիդրանտի տեղակայումը` ջրամատակարարման խողովակի միացման կետը,

3) կազմակերպատեխնոլոգիական սխեմաները, որոնք սահմանում են շինարարական արտադրության արդյունավետ կազմակերպման հաջորդական փուլերը,

4) նախագծային փաստաթղթերով սահմանված նախապատրաստական և շինարարական աշխատանքների ծավալների ցանկը (ըստ պահանջի),

5) շինարարական կոնստրուկցիաների, արտադրանքի, նյութերի և սարքավորումների ցանկը (ըստ պահանջի)` ըստ շինարարական օրացուցային ժամանակահատվածների` հիմնվելով աշխատանքի ծավալի և նյութերի նորմատիվ քանակի սպառման տվյալների վրա,

6) հիմնական շինարարական մեքենաների և տրանսպորտային միջոցների ցանկը (բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների համար), որը ձևավորվում է աշխատանքի ծավալի, բեռնափոխադրման ծավալի և շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների արտադրողականության չափանիշների հիման վրա,

7) շինարարական աշխատանքներ կատարող անձնակազմի ցանկն ըստ մասնագիտական որակավորման պահանջների,

8) բացատրագիրը, որը ներառում է.

ա. շինարարական պայմանների նկարագրությունը,

բ. կատարման մեթոդների հիմնավորում և առանձին տեսակների շինարարական աշխատանքների համատեղման հնարավորությունը,

գ. շինարարության ընդունված տևողության հիմնավորումը,

դ. նյութերի, կառուցվածքների և սարքավորումների պահեստավորման համար նախատեսված տարածքների չափերի հիմնավորումը,

ե. մեքենաների ու սարքավորումների կիրառության (ծանր, ոչ եզրաչափքային ու խոշորածավալ շինարարական կոնստրուկցիաների տեղափոխման լուծումները) հիմնավորումը,

զ. ժամանակավոր ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ծավալների հիմնավորումը,

9) շինարարական մեքենաների և սարքավորումների տեղակայման և տեղաշարժի սխեմաները,

10) շինարարական թափոններն ու աղբը հավաքելու և պահեստավորման վայրեր տեղափոխելու մեթոդներն ու ընթացակարգերը,

11) աշխատանքի անվտանգության միջոցառումները` համաձայն կարգավորող նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական ակտերի պահանջների,

12) շրջակա միջավայրի, այդ թվում` մթնոլորտային օդի պահպանմանն ուղղված միջոցառումները,

13) շինարարության ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերահսկողությունը` համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ), որի կազմը, բովանդակությունը և մանրամասնության մակարդակը պետք է ընդունվեն` հաշվի առնելով յուրաքանչյուր շինարարական օբյեկտի անհատական բնութագրերը և իրականացման պայմանները:

 

5.5. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

36. Աշխատանքների կատարման նախագիծը (ԱԿՆ) պետք է պարունակի լուծումներ շինարարական օբյեկտի կամ դրա առանձին մասերի շինարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիայի և կազմակերպման, շահագործման հանձնման համալիրների, աշխատանքի առանձին տեսակների կամ փուլերի, ինչպես նաև անհրաժեշտ կատարողական փաստաթղթերի ցանկի վերաբերյալ:

37. ԱԿՆ-ն մշակվում է աշխատանքային նախագծի և ՇԿՆ-ի հիման վրա, և պետք է ներառի աշխատանքների պատշաճ որակը, անվտանգ և ժամանակին կատարումն ապահովելու միջոցառումներ` համաձայն 14-րդ կետի պահանջների:

38. ԱԿՆ-ն մշակելիս հաշվի են առնվում նյութերի և կառուցվածքների, շինարարական մեքենաների, սարքավորումների, օգտագործվող տեխնիկական միջոցների բնութագրերը, ինչպես նաև աշխատանքների կատարման պայմանները:

39. Խիտ կառուցապատման տարածքներում աշխատանքներ կատարելիս հաշվի են առնվում հարակից շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակի հետազննության արդյունքները, ինչպես նաև նման պայմաններում աշխատանքներ կատարելու պահանջները:

40. Շինարարական օբյեկտի կառուցման համար անհրաժեշտ ԱԿՆ-ների ցանկը և դրանց մանրամասնության մակարդակը սահմանվում է` հաշվի առնելով աշխատանքի ծավալը, դրա բարդությունը և մեխանիզացման աստիճանը, կատարողների միջև բաշխումը, արտադրական պայմանների փուլային փոփոխությունները, շինարարական օբյեկտի բարդությունը, առանձին կառուցվածքների պատասխանատվության աստիճանը և այլն:

41. Շինարարական աշխատանքները կատարվում են ԱԿՆ-ների և տեխնոլոգիական քարտերի ու սխեմաների հիման վրա:

42. Աշխատանքների առանձին տեսակների կատարման տեխնոլոգիական քարտը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) կիրառման ոլորտ,

2) ընդհանուր դրույթներ,

3) աշխատանքների կազմակերպում և կատարման տեխնոլոգիա,

4) աշխատանքների որակի պահանջներ,

5) նյութատեխնիկական ռեսուրսների պահանջարկ,

6) հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումներ,

7) անվտանգության տեխնիկա,

8) շրջակա միջավայրի, ներառյալ` մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներ,

9) տեխնիկատնտեսական ցուցանիշներ:

43. ԱԿՆ-ի հիմնական փաստաթղթերն են շինարարական հրապարակի կազմակերպման սխեմաները համապատասխան փուլի իրականացման համար, տեխնոլոգիական քարտերը, սխեմաները, շինարարական մեքենաների և սարքավորումների համատեղ օգտագործման սխեմաները:

44. ԱԿՆ-ն մշակում է շինարարական կազմակերպությունը` իր կողմից իրականացվելիք աշխատանքի տեսակների և փուլերի համար: Բարդ տեսակի աշխատանքների համար ԱԿՆ-ի մշակմանը կարող են ներգրավվել նախագծային կազմակերպություններ, անհրաժեշտության դեպքում` համապատասխան ոլորտների գիտահետազոտական կազմակերպություններ:

45. Ըստ հիմնական ցուցանիշների` ԱԿՆ-ն պետք է համադրվի ՇԿՆ-ի հետ, ներառյալ` շինարարական հրապարակի սահմանները, ընդունված շինարարության մեթոդները, աշխատանքների կազմակերպման և հաջորդականության վերաբերյալ լուծումները, շինարարական օբյեկտի ամրությունը, կայունությունը և հուսալիությունը, ինչպես նաև շինարարության համալիր անվտանգության ապահովման պահանջները:

46. Շինարարական օբյեկտի վերանորոգում իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում, թերությունների ակտի հիման վրա և պատվիրատուի առաջադրանքով` պետք է մշակվի վերանորոգման աշխատանքների կատարման նախագիծ (ԱԿՆ):

47. ԱԿՆ-ի մշակման ելակետային փաստաթղթերն ու տվյալներն են`

1) ՇԿՆ-ն,

2) աշխատանքային նախագիծը,

3) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի արտադրանքի, արտադրական և տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման պայմանները,

4) շինարարական մեքենաների և տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները,

5) աշխատանքային պայմանները, աշխատողների մասնագիտական որակավորման համապատասխանությունը,

6) աշխատանքային ժամանակը և ռեժիմները, անհրաժեշտության դեպքում` ռոտացիոն հիմունքներով աշխատանքը կազմակերպելու և կատարելու պայմանները (հերթափոխային աշխատանք),

7) շենքերի և շինությունների վերակառուցման, հիմնանորոգման կամ տեխնիկական վերազինման դեպքում տեխնիկական վիճակի հետազննության նյութերը, ինչպես նաև օբյեկտի շահագործման պայմաններում շինարարական աշխատանքների կատարման, համատեղման պահանջները,

8) հարակից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության նյութերը, ինչպես նաև խիտ կառուցապատման պայմաններում աշխատանքներ կատարելու պահանջները:

 

5.6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱԿՆ) ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

48. ԱԿՆ-ն, նախատեսված շինարարական օբյեկտի կամ առանձին մասերի համար, ներառում է.

1) աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկը (կարող է հիմնված լինել ցանցային գրաֆիկի վրա), որը սահմանում է աշխատանքների կատարման հաջորդականությունը և ժամկետները` դրանց առավելագույն հնարավոր համադրությամբ,

2) շինարարական հրապարակի կազմակերպման սխեման հետևյալ մանրամասնություններով.

ա. շինարարական հրապարակի սահմանները և ցանկապատերի տեսակները,

բ. շինարարական անձնակազմի մշտական կամ ժամանակավոր աշխատավայրերը և շարժական տնակների դասավորության սխեման` բացատրական մեկնաբանություններով,

գ. երթևեկության կազմակերպման սխեմաները` շինարարական հրապարակի ներտարածքային ճանապարհների տեսակների և կոնստրուկցիաների մասին նշումներով,

դ. կոյուղու, հրդեհաշիջման և լուսավորության համար ինժեներական ցանցերի հետագծերը,

ե. պահեստային հարթակների և տարածքների դասավորության սխեման,

զ. վտանգավոր արտադրական գոտիների և շինարարական մեքենաների ազդեցության գոտիների նախազգուշացնող ցուցանակները,

3) շինարարական կոնստրուկցիաների, արտադրանքների, նյութերի և սարքավորումների մատակարարման ժամանակացույցը,

4) աշխատանքային ռեսուրսների և հիմնական շինարարական մեքենաների շարժի գրաֆիկը,

5) գեոդեզիական հիմքերի տեղադրության շահարկման սխեմաները,

6) կռունկային սարքավորումների, բեռնատար և բեռնաբարձիչ մեխանիզմների մոնտաժման և ապամոնտաժման սխեմաները,

7) մի քանի վերամբարձ և այլ շինարարական մեքենաների ու մեխանիզմների համատեղ անվտանգ շահագործման սխեմաները,

8) պատրաստի շինարարական արտադրանքի որակի նկատմամբ պահանջները, դրանց վերահսկողության մեթոդները և միջոցները,

9) շինարարական հրապարակի տարածքում ժամանակավոր շենքերի և շինությունների ցանկը, որտեղ նշվում են`

ա. արտադրական, պահեստային, օժանդակ, բնակելի և հասարակական, կոնտեյներային և հավաքովի ապամոնտաժվող շարժական շենքերը և կառույցները, շինարարական հրապարակում դրանց հիմքերը և հիմքային կոնստրուկցիաները, ինժեներական ցանցերը, որոնք ապահովում են այդ շենքերի և կառույցների գործունեությունը,

բ. մատակարարվող շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման համար շինարարական հրապարակում փակ (ջեռուցվող և չջեռուցվող) և բաց նյութատեխնիկական ժամանակավոր պահեստները,

գ. նյութերի, արտադրանքների, կոնստրուկցիաների և սարքավորումների, ինչպես նաև բեռնման և բեռնաթափման աշխատանքների համար ժամանակավոր կառուցվածքները (հարթակներ, պլատֆորմներ և այլն),

դ. արտադրական ժամանակավոր բազմաֆունկցիոնալ արհեստանոցները (վերանորոգման, մեխանիկական, ամրանային, փայտագործական և այլն),

ե. տրանսֆորմատորային ենթակայանները, կաթսայատները, պոմպակայանները, կոմպրեսորային կայանները, ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, օդափոխման և նմանատիպ այլ ժամանակավոր օգտագործման շենքերը և կառույցները,

զ. նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորման հարթակները և մեծածավալ կոնստրուկցիաների հավաքման տեղամասերը,

է. հարդարման աշխատանքների ժամանակավոր սարքավորումները,

ը. տեսակավորման ժամանակավոր կայանները, բետոնային հանգույցները և բետոնի ու շաղախի պատրաստման սարքավորումները,

թ. բետոնային և ասֆալտբետոնե խառնուրդների պատրաստման ժամանակավոր ցեմենտբետոնե և ասֆալտբետոնե գործարանները` բիտումի պահեստարաններով և այլ կառույցներով,

ժ. շոգեհարման խցերի, երկաթբետոնե և բետոնե արտադրանքների արտադրության պոլիգոնները,

ժա. երկաթուղային գծերի հավաքման բազաները,

ժբ. ժամանակավոր հանքավայրերում շենքերը և շինությունները,

ժգ. շինարարական հրապարակի ենթակառուցվածքների, գնացքների, շինարարական կազմակերպությունների ժամանակավոր գրասենյակները,

ժդ. շինարարական հրապարակում շինարարական նյութերի և արտադրանքների փորձարկման ժամանակավոր լաբորատորիաները,

ժե. ժամանակավոր ավտոտնակները,

ժզ. շինարարական հրապարակի տարածքում հակահրդեհային անվտանգության միջոցառումների հետ կապված ժամանակավոր կառույցները,

ժէ. քաղաքներում հատուկ և ճարտարապետական ձևավորում ունեցող ցանկապատերը և պատնեշները,

ժը. շինարարական հրապարակով անցնող` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, կապի ցանցերի և այլ ժամանակավոր հաղորդակցությունները,

ժթ. շինարարական հրապարակի մոտ գտնվող շինարարական գրասենյակները,

ի. ցնցուղարանները, չկոյուղացված զուգարանները,

10) շինարարական աղբի, շինարարական նյութերի թափոնների հավաքման, պահպանման և հեռացման տեղամասերը,

11) շինարարական թափոնների և աղբի հավաքման և պահեստավորման տեղամասերը, մինչև դրանց տեղափոխումը,

12) հիմնական կոնստրուկցիաների, արտադրանքի, նյութերի և սարքավորումների շինարարական հրապարակ առաքման տրանսպորտային սխեմաները,

13) աշխատանքների տեսակների կատարման մասով` տեխնոլոգիական սխեմաները, այդ թվում` շինարարական հրապարակում փոշու առաջացման կանխարգելման և նվազագույնի հասցնելու տեխնոլոգիական սխեմաները,

14) գեոդեզիական աշխատանքների կատարման վերաբերյալ որոշումները, ներառյալ շինարարությունում, գեոդեզիական աշխատանքների և չափումների կատարման համար նշանների տեղադրման սխեմաները, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարման գեոդեզիական վերահսկողության անհրաժեշտ ճշգրտության և տեխնիկական միջոցների վերաբերյալ հրահանգները,

15) շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման հրահանգներ, ներառյալ հատուկ աշխատանքների կատարման կարգագիր-թույլտվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի,

16) բացատրական նշումը, որը ներառում է աշխատանքների կատարման վերաբերյալ որոշումների ընդունման հիմնավորումները:

ա. աշխատանքների կազմակերպման, աշխատանքի և հանգստի ռեժիմները,

բ. հատուկ բնակլիմայական պայմաններում աշխատանքների կատարման առանձնահատկությունները (օրինակ` ձմռանը)

գ. էներգետիկ ռեսուրսների պահանջարկը,

դ. շինարարական անձնակազմի համար թաղամասերի և շարժական տնակների պահանջարկն ու միակցումը,

ե. աշխատանքների ծախսերի հաշվարկը,

զ. շինարարական հրապարակում նյութերի, արտադրանքների, կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանության ապահովմանն ուղղված միջոցառումները,

է. բեռնման և բեռնաթափման, շինմոնտաժային աշխատանքների ընթացքում բեռնաբարձիչ մեխանիզմների և կառուցվածքների անվտանգ շահագործման պահանջները,

ը. շրջակա միջավայրի, ներառյալ մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները,

թ. հակահրդեհային անվտանգության միջոցառումները,

ժ. անվտանգության տեխնիկայի միջոցառումները,

ի. տեխնիկատնտեսական ցուցանիշները (աշխատատարություն, տևողություն, տեսակարար ցուցանիշներ):

49. ԱԿՆ-ն առանձին մոնտաժային տեսակների և հատուկ աշխատանքների համար (մոնտաժային, սանիտարատեխնիկական, հարդարման, գեոդեզիական և այլ) ներառում է.

1) համապատասխան աշխատանքների կատարման օրացուցային ժամանակացույցը,

2) շինարարական հրապարակի կազմակերպման սխեման,

3) աշխատանքների կատարման տեխնոլոգիական քարտերը, սխեմաները, ներառյալ աշխատանքների հաջորդականության և կատարողական որակի հսկողության սխեմաները,

4) տվյալներ հիմնական նյութերի, կոնստրուկցիաների և արտադրանքի, ինչպես նաև օգտագործվող մեքենաների, սարքերի ու սարքավորումների պահանջարկի վերաբերյալ,

5) բացատրագիրը:

50. Առանձին տեսակի` գեոդեզիական աշխատանքների կատարման մասով նախագիծը լրացուցիչ պետք է ներառի.

1) ցուցումներ գեոդեզիական աշխատանքների կատարման ճշգրտության և մեթոդների վերաբերյալ` շինարարական օբյեկտի նշահարման ցանցեր ստեղծելիս,

2) նշահարման ցանցերի ստեղծման սխեմաներ` գեոդեզիական նշանների կոնստրուկցիաները, դրանց կետերի, փարոսների տեղադրման և ամրացման կոնստրուկցիաները,

3) շինարարությունում գեոդեզիական աշխատանքների կատարողական փաստաթղթերի ցանկը:

51. Նախապատրաստական աշխատանքների համար ԱԿՆ-ն ներառում է.

1) աշխատանքի կազմի և ծավալի վերաբերյալ տվյալները (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով ՇԿՆ-ին),

2) նախապատրաստական աշխատանքների իրականացման օրացուցային ժամանակացույցը,

3) շինարարական հրապարակի կազմակերպման սխեման, որը նշում է ժամանակավոր, այդ թվում` ինժեներական ցանցերի տեղակայումները և դրանց միացման կետերը, ինչպես նաև նախապատրաստական ժամանակահատվածում կառուցվող մշտական և ժամանակավոր շենքերն ու շինությունները,

4) նախապատրաստական աշխատանքների առանձին տեսակների իրականացման տեխնոլոգիական քարտերը կամ սխեմաները (անհրաժեշտության դեպքում),

5) աշխատանքային անձնակազմի և հիմնական շինարարական մեքենաների ու սարքավորումների շարժի ժամանակացույցը,

6) նախապատրաստական ժամանակահատվածի համար անհրաժեշտ շինարարական կոնստրուկցիաների, արտադրանքի, հիմնական նյութերի և սարքավորումների ստացման ժամանակացույցը,

7) գեոդեզիական ցանցերի ստեղծման համար գեոդեզիական նշանների տեղադրման սխեմաները, ինչպես նաև գեոդեզիական հսկողության համար պահանջվող ճշգրտության և տեխնիկական միջոցների վերաբերյալ ցուցումները,

8) բացատրագիրը:

52. Աշխատանքների կատարման հիմնական դրույթները, որոնք աշխատանքային նախագծային փաստաթղթերի կազմում ունեն համաշինարարական բնույթ, մշակվում են նախագծային կազմակերպության կողմից: Այն ներառում է հիմնական աշխատանքների կատարման կազմակերպման ընդունված մեթոդների և տեխնոլոգիայի, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված աշխատանքներ կատարելու հրահանգները, անվտանգության ապահովման պահանջները և մեքենաների ու սարքավորումների ցանկը: Հրահանգներին կցվում են աշխատանքների կատարման գրաֆիկները, որոնցում նշվում են աշխատանքի ծավալները և դրանց իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսները և համառոտ բացատրագիրը:

 

6. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

53. Շինարարության նախապատրաստումը կազմակերպչական միջոցառումների և նախապատրաստական աշխատանքների ամբողջություն է և ներառում է.

1) շինարարական օբյեկտի կառուցման համար համապատասխան նախագծային և կազմակերպատեխնոլոգիական փաստաթղթերի ապահովումը,

2) շինարարության համալիր անվտանգության ապահովումը` համաձայն սույն շինարարական նորմերի 13-րդ կետի,

3) շինարարության կառավարման համակարգի կազմակերպումը,

4) քանդման ենթակա շենքերի շահագործման դադարեցումը, քանդումը և ապամոնտաժումը,

5) շինարարական հրապարակի նախապատրաստումը,

6) շինարարական հրապարակի և շրջակա տարածքների մաքրության ապահովումը,

7) շինարարական հրապարակի կահավորումը շինարարության կառավարման և անվտանգության համակարգերով, այդ թվում`

ա. տեսախցիկներով, օդի որակի սենսորներով, մոնիթորինգի սարքերով հեռակառավարման հնարավորություններով, որոնք թույլ են տալիս իրականացնել վերահսկողություն, բարելավել անվտանգությունը և բարձրացնել արդյունավետությունը,

բ. փոշու առաջացման կանխարգելման և վերահսկման սարքավորումներով, միջոցներով,

գ. մուտքի տեղեկատվական ցուցանակով, որը պետք է ներկայացնի` կառուցվող օբյեկտի վերաբերյալ նախագծային որոշակի մանրամասները, օբյեկտի ավարտական լուսապատկերը, անվանման, աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները, կառուցապատողի, կապալառուի, նախագծային փաստաթղթեր մշակող, շինարարություն և որակի հսկողություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները,

դ. անվտանգության ցուցանակներով, որոնք պետք է պարունակեն` արտակարգ իրավիճակների դեպքում կապի համարներ, տեղանքի վտանգավոր գոտիների սխեմաներ և պարտադիր անհատական պաշտպանության միջոցների պահանջներ, ինչպես նաև վտանգի մասին նախազգուշացումներ, չարտոնված մուտքն արգելող նշաններ և տարհանման երթուղիների ու հավաքատեղերի վերաբերյալ տեղեկություններ:

 

6.1. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

54. Շինարարական հրապարակում կառուցվող օբյեկտի տեղակապումը և շինմոնտաժային աշխատանքների մեկնարկն ապահովելու համար` շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքները պետք է իրականացվեն օբյեկտի աշխատանքային նախագծի և ԿՏՓ-ի համաձայն:

55. Շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքները ներառում են`

1) շինարարական հրապարակի կազմակերպման համար նախատեսված տարածքի սահմանների տեղորոշումը և ցանկապատի առանցքային գծերի նշահարումն ու ամրացումը (տեղակապումը), տարածքի գեոդեզիական նշահարման հիմքի ստեղծումը,

2) ցանկապատերի կառուցումը և անվտանգության, պաշտպանության ազդանշանային համակարգերով կահավորումը:

3) շինարարական հրապարակի տարածքի մաքրումը` առկա շենքերի և շինությունների քանդումը և ապամոնտաժումը, ինժեներական ցանցերի դուրս բերումը կամ հեռացումը, շինարարական հրապարակի տարածքի ուղղաձիգ հատակագծումը,

4) շինարարական հրապարակի կահավորումը հրդեհաշիջման, կապի, ազդանշանային, տեսանկարահանման և լուսավորության համակարգերով,

5) շինարարական հրապարակի և շրջակա տարածքների մաքրության ապահովումը` կենցաղային և շինարարական աղբի ժամանակին հեռացմամբ, ինչպես նաև շինարարական հրապարակի ելքերի մոտ տրանսպորտային միջոցների անիվների լվացման կետերի, աղբի հավաքման տարաների և բեռնարկղերի տեղադրմամբ:

56. Շինարարության կազմակերպման և սպասարկման համար անհրաժեշտ ժամանակավոր արտադրական և կենցաղային շենքերի և շինությունների կառուցման (տեղադրման) միջոցառումները պետք է ներառեն` արտադրական, պահեստային, օժանդակ, սանիտարական ու կենցաղային նպատակներով շարժական շինությունների (տնակների) տեղադրումը, ինչպես նաև նյութերի, կառույցների, սարքավորումների, թափոնների և վերամշակվող (երկրորդային) նյութերի, շինարարական կոնստրուկցիաների ու արտադրանքի պահպանման համար պահեստային տարածքների կազմակերպումը, ՇԿՆ-ով նախատեսված ժամանակավոր ինժեներական ցանցերի տեղադրումը:

57. Շինարարական հրապարակի տարածքում տրանսպորտային միջոցների երթուղիների կազմակերպման հատակագծով նախատեսված ներտարածքային ճանապարհները, (ներառյալ` մուտքերը, անցումները, շրջադարձերը, բեռնաթափման և բեռնման հարթակները) պետք է իրականացվեն ճանապարհային ժամանակավոր ծածկի պատվածքով` օգտագործելով կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ, ինչպես նաև` կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր կամ սալիկներ (գետաքարերից և ճեղքած քարերից): Ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար անհրաժեշտ է իրականացնել միաձույլ բետոնե կամ հավաքովի երկաթբետոնե կոշտ ծածկույթով ժամանակավոր ճանապարհներ: Ներտարածքային ճանապարհներից դուրս գտնվող ոչ արտադրական բաց տարածքներում, արտադրական փոշու առաջացման հնարավորությունները ևս նվազագույնի հասցնելու համար, այդ տարածքները նույնպես պետք է պատվեն խճային ծածկույթով: Նշված ճանապարհների և տարածքների պատվածքի տեսակների ընտրությունը պետք է նախատեսվի և հիմնավորվի ՇԿՆ-ով և ԿՏՓ-ի պահանջներով:

58. Նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքում շրջակա միջավայրի և մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումները, պետք է ներառեն` փոշու առաջացման օջախներում փոշենստեցնող, փոշեճնշիչ և փոշեորսիչ սարքավորումների տեղադրումը, ինչպես նաև` ջրցան այլ սարքավորումների կիրառումը: Ցողման միջոցները տարածքում պետք է ապահովեն շինարարական հրապարակի տարածքի ծածկույթի որոշակի խորության շերտում նվազագույնը 8% հարաբերական խորություն: Կառուցապատողը պարտավոր է նաև ավազի ցեմենտի, գաջի, խճի և այլ սորուն նյութերի, հողային զանգվածների պահեստավորումը և տեղափոխումն կազմակերպել փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ: Տրանսպորտային միջոցներով տեղափոխումը նույնպես պետք է կատարվի փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ` միայն անթափանց ծածկոցներ ունեցող տրանսպորտային միջոցներով:

59. Շինարարական հրապարակի և շրջակա տարածքների մաքրությունը պետք է ապահովվի կենցաղային և շինարարական աղբի ժամանակին հեռացմամբ, ինչպես նաև շինարարական հրապարակի ելքերի մոտ տրանսպորտային միջոցների անիվների լվացման կետերի, աղբի հավաքման տարաների և բեռնարկղերի տեղադրմամբ:

60. Եթե շինարարական հրապարակը և շրջակա տարածքները, հարակից շենքերն ու շինությունները անբարենպաստ բնական կամ տեխնածին գործոնների հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցառումները նախատեսում են ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում, հողի ամրացում, հենապատերի կառուցում, ջրահեռացում, հակաֆիլտրացիոն ուղղահայաց և հորիզոնական կառուցվածքներ և այլն, ապա, կախված բարդությունից, պետք է իրականացվեն առանձին նախագծի կամ ԿՏՓ-ում ներառված նախագծային լուծումներին համապատասխան:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
15.01.2026
N 02-Ն
Հրաման