Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 18 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2026 թվականի N 530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ` որոշում)`

1) վերնագիրը «ՉՊԱՀԱՆՋՈՂ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎՈՂ» բառերով.

2) նախաբանը «պահանջների» բառից առաջ լրացնել «և 49.1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով.

3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն N 1 հավելվածի.

2) նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:».

4) 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` մինչև 2027 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ, վերլուծել և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-412-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:».

6) 1-ին կետով հաստատված հավելվածը «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերով.

7) լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս անց:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 18-ի

N 530-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1851-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

«___ «_________________ 20__թ.

________________________________________________________________

(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

 

Գնորդ`

Ֆիզիկական անձ

անուն__________________

ազգանուն ___________________

հաշվառման հասցե _____________________________

անձնագրի /նույնականացման

քարտի/ տվյալներ

__________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Վաճառող`

Ֆիզիկական անձ

անուն_________________

ազգանուն ___________________

հաշվառման հասցե _____________________________

անձնագրի /նույնականացման

քարտի/ տվյալներ

__________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին սեփականության իրավունքով փոխանցել սույն պայմանագրում նշված անշարժ գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ անշարժ գույքը և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված գինը:

 

Պայմանագրի առարկան.

[] հողամաս հա (չի լրացվում, եթե պայմանագրի առարկա շենք, շինությունը գտնվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում)

[] շենք, շինություններ________________________________________________

ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը`

ըստ առանձին շենք, շինությունների

 

Հասցե ________________________________________________________________

 

Շենք, շինությունը բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք հանդիսանալու դեպքում գնորդին սեփականության իրավունքով փոխանցվում է նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ վաճառողին սեփականության իրավունքով պատկանող համապատասխան բաժնեմասը:

 

Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում առկա չէ:

Վաճառողը երաշխավորում է նաև, որ`

[] սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ.

[] գնորդը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի` այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին.

[] սույն պայմանագրով վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված ____________ թ. N ____________ գրանցման վկայականի համաձայն վաճառողի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը ամբողջությամբ:

 

Անշարժ գույքի նշանակությունը`

 

[] բնակելի

[] հողամաս

[] այլ անշարժ գույքի ________________________

 

Գինը

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը կազմում է

___________________________________________________ դրամ:

(թվերով և բառերով)

 

Կողմերը տեղեկացված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանած հարկային պարտավորությունների, հարկային պարտավորությունների գանձման կարգի ու ժամկետների, ինչպես նաև հարկային արտոնությունների մասին, եթե կիրառելի է:

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը`

[] վճարվել է ամբողջությամբ.

[] վճարվելու է __________օրվա ընթացքում:

 

Անշարժ գույքը գնորդին հանձնելը`

[] անշարժ գույքի հանձնման ակտը պետք է կազմվի սույն պայմանագիրը հաստատելուց հետո ______________ ընթացքում.

[] անշարժ գույքը սույն պայմանագիրը հաստատելու պահին հանձնվել է գնորդին:

 

Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

[] Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ

_________________________________________________________________

(կարող են լրացվել միայն գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և

տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները)

 

_______________ (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

Էլեկտրոնային թվային ստորագրություններ`

 

    Գնորդ         Էլեկտրոնային թվային ստորագրություն

    Վաճառող       Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

[] Սույնով հաստատում եմ, որ առկա չէ պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով), որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ N __________________________միասնական տեղեկանքում:

միասնական տեղեկանքի համարը

 

Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում` «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:»:

 

(2-րդ կետը փոփոխվելու է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո` 18.04.2026 թիվ 530-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2026
N 530-Ն
Որոշում