ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 հունվարի 2026 թվականի N 01-Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`
Հրամայում եմ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի`
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«14. Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում` տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
2) 16.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«16.1 Հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվելու համար հերթագրման հաստատումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:»:
3) 26-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետում «15» թիվը փոխարինել «10» թվով.
բ. 2-րդ ենթակետում «20» թիվը փոխարինել «15» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
1/9/2026
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունվարի 2026 թվական: