Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2026 թվականի N 909-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտություններին (դասիչներին) և դրանց համապատասխան տրվող որակավորումներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության և գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների (նաև դասիչների) և որակավորումների համապատասխանության ցանկերը հաստատվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն ամսվա ընթացքում.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպվում է 2027-2028 ուսումնական տարվանից:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 10-ից:

5. Ներառյալ 2026-2027 ուսումնական տարին` բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների պարագայում մինչև ուսումնառության ավարտը շարունակելու է կիրառվել սույն որոշման 3-րդ կետով ուժը կորցրած ճանաչված որոշմամբ հաստատված ցանկը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 25-ի

N 909-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|   Բնագավառ  |    Ոլորտ     |Մասնագիտություն* |Որակավորում|Ուսուցման     |

|             |              |                 |           |ձևերը         |

|_____________|______________|_________________|___________|______________|

|01 Կրթություն|011 Կրթություն|0111 Կրթական     |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |              |գիտություն       |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |_________________|դոկտոր     |մասնակի       |

|             |              |0112 Նախա-       |           |բեռնվածությամբ|

|             |              |դպրոցական        |           |              |

|             |              |մանկավարժություն |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0113 Ընդհանուր   |           |              |

|             |              |մանկավարժություն |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0114 Առարկայական |           |              |

|             |              |ուղղվածությամբ   |           |              |

|             |              |մանկավարժություն |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |018 Կրթության |0188 Կրթության   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |բնագավառի     |բնագավառի        |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |դոկտոր     |մասնակի       |

|             |ուսումնասիրու-|ուսումնասիրու-   |           |բեռնվածությամբ|

|             |թյուններ      |թյուններ         |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|02 Արվեստ և  |021 Արվեստ    |0211 Տեսալսողական|բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|հումանիտար   |              |արվեստ և         |մագիստրոս, |ծությամբ,     |

|գիտություններ|              |մեդիաարտադ-      |դոկտոր     |մասնակի       |

|             |              |րություն         |           |բեռնվածությամբ|

|             |              |_________________|           |              |

|             |              |0212 Դիզայն      |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0213 Կերպարվեստ  |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0214 Կիրառական   |           |              |

|             |              |արվեստ           |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0215 Երաժշտու-   |           |              |

|             |              |թյուն և          |           |              |

|             |              |կատարողական      |           |              |

|             |              |արվեստ           |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |022 Հումանիտար|0221 Կրոնագիտու- |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |գիտություններ |թյուն և  աստվածա-|մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |բանություն       |դոկտոր     |մասնակի       |

|             |              |_________________|           |բեռնվածությամբ|

|             |              |0222 Պատմություն |           |              |

|             |              |և  հնագիտություն |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0223 Փիլիսոփայու-|           |              |

|             |              |թյուն և  բարոյա- |           |              |

|             |              |գիտություն       |           |              |

|             |              |                 |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |023 Բանասիրա- |0231 Լեզվագի-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |կան գիտու-    |տություն         |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |թյուններ      |_________________|դոկտոր     |մասնակի       |

|             |              |0232 Բանասիրու-  |           |բեռնվածությամբ|

|             |              |թյուն            |           |              |

|             |              |և  լեզվաբանու-   |           |              |

|             |              |թյուն            |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0239 Տարածաշրջա- |           |              |

|             |              |նագիտություն     |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |028 Արվեստ և  |0288 Արվեստ և    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |հումանիտար    |հումանիտար       |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |գիտություններ |գիտություններ    |դոկտոր     |մասնակի       |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |բեռնվածությամբ|

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնասի-   |ուսումնասի-      |           |              |

|             |րություններ   |րություններ      |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|03 Սոցիալական|031 Սոցիալական|0311 Տնտեսագի-   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|գիտություն-  |և  վարքաբանա- |տություն         |մագիստրոս, |ծությամբ,     |

|ներ, լրագրու-|կան գիտու-    |_________________|դոկտոր     |մասնակի       |

|թյուն և  տե- |թյուններ      |0312 Քաղաքագի-   |           |բեռնվածությամբ|

|ղեկատվություն|              |տություն և       |           |              |

|             |              |հասարակա-        |           |              |

|             |              |գիտություն       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0313 Հոգեբանու-  |           |              |

|             |              |թյուն            |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0314 Սոցիոլոգիա  |           |              |

|             |              |և  մշակութա-     |           |              |

|             |              |բանություն       |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |032 Լրագրու-  |0321 Լրագրություն|բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |թյուն և  տե-  |_________________|մագիստրոս, |ծությամբ,     |

|             |ղեկատվություն |0322 Գրադարանա-  |դոկտոր     |մասնակի       |

|             |              |յին, տեղեկատ-    |           |բեռնվածությամբ|

|             |              |վական և          |           |              |

|             |              |արխիվային        |           |              |

|             |              |ուսումնա-        |           |              |

|             |              |սիրություններ    |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |038 Սոցիալական|0388 Սոցիալական  |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |գիտություններ,|գիտություններ,   |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |լրագրություն  |լրագրություն     |դոկտոր     |մասնակի       |

|             |և  տեղեկատ-   |և  տեղեկատ-      |           |բեռնվածությամբ|

|             |վություն      |վություն         |           |              |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|04 Գործարա-  |041 Գործարա-  |0411 Հաշվապահու- |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|րություն,    |րություն և    |թյուն և  հարկում |մագիստրոս, |ծությամբ,     |

|վարչարարու-  |վարչարարու-   |_________________|դոկտոր     |մասնակի       |

|թյուն և      |թյուն         |0412 Ֆինանսներ,  |           |բեռնվածությամբ|

|իրավունք     |              |բանկային գործ    |           |              |

|             |              |և  ապահովագ-     |           |              |

|             |              |րություն         |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0413 Կառավարում  |           |              |

|             |              |և  վարչարարու-   |           |              |

|             |              |թյուն            |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0414 Շուկայագի-  |           |              |

|             |              |տություն և       |           |              |

|             |              |գովազդ           |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0416 Առևտրային   |           |              |

|             |              |հարաբերու-       |           |              |

|             |              |թյուններ         |           |              |

|             |              |(կոմերցիա)       |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |042 Իրավունք  |0421 Իրավունք    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |              |                 |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |                 |դոկտոր     |մասնակի       |

|             |              |                 |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |048 Գործարա-  |0488 Գործարա-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |րություն,     |րություն,        |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |վարչարարու-   |վարչարարու-      |դոկտոր     |մասնակի       |

|             |թյուն և       |թյուն և          |           |բեռնվածությամբ|

|             |իրավունք      |իրավունք         |           |              |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|05 Բնական    |051 Կյանքի    |0511 Կենսաբան-   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|գիտություն-  |մասին         |ություն          |մագիստրոս, |ծությամբ,     |

|ներ, մաթեմա- |գիտություններ |_________________|դոկտոր     |մասնակի       |

|տիկա և  վիճա-|              |0512 Կենսաքիմիա  |           |բեռնվածությամբ|

|կագրություն  |              |                 |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |052 Շրջակա    |0521 Բնապահպան-  |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |միջավայրի     |ական գիտու-      |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |գիտություններ |թյուններ         |դոկտոր     |մասնակի       |

|             |              |_________________|           |բեռնվածությամբ|

|             |              |0522 Բնական      |           |              |

|             |              |էկոհամակարգեր    |           |              |

|             |              |և  վայրի         |           |              |

|             |              |բնություն        |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |053 Բնական    |0531 Քիմիա       |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |գիտություններ |_________________|մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |0532 Գիտություն- |դոկտոր     |մասնակի       |

|             |              |ներ Երկրի մասին  |           |բեռնվածությամբ|

|             |              |_________________|           |              |

|             |              |0533 Ֆիզիկա      |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |054 Մաթեմատիկա|0541 Մաթեմատիկա  |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |և  վիճակագրու-|_________________|մագիստրոս, |ծությամբ,     |

|             |թյուն         |0542 Վիճակագրու- |դոկտոր     |մասնակի       |

|             |              |թյուն            |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |058 Բնական    |0588 Բնական      |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |գիտություն-   |գիտություններ    |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |ներ, մաթե-    |մաթեմատիկա և     |դոկտոր     |մասնակի       |

|             |մատիկա և      |վիճակագրություն  |           |բեռնվածությամբ|

|             |վիճակա-       |բնագավառի        |           |              |

|             |գրություն     |միջոլորտային     |           |              |

|             |բնագավառի     |ուսումնա-        |           |              |

|             |միջոլորտային  |սիրություններ    |           |              |

|             |ուսումնա-     |                 |           |              |

|             |սիրություններ |                 |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|06 Տեղեկատ-  |061 Տեղեկատ-  |0612 Տվյալների   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|վական և  հա- |վական և  հա-  |բազաների և       |մագիստրոս, |ծությամբ,     |

|ղորդակցական  |ղորդակցական   |ցանցերի          |դոկտոր     |մասնակի       |

|տեխնոլոգիաներ|տեխնոլոգիաներ |նախագծում        |           |բեռնվածությամբ|

|             |              |և  կառավարում    |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0613 Ծրագրային   |           |              |

|             |              |ապահովման և      |           |              |

|             |              |հավելվածների     |           |              |

|             |              |մշակում և        |           |              |

|             |              |վերլուծություն   |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0619 Արհեստական  |           |              |

|             |              |բանականություն   |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |068 Տեղեկատ-  |0688 Տեղեկատ-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |վական և  հա-  |վական և  հա-     |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |ղորդակցական   |ղորդակցական      |դոկտոր     |մասնակի       |

|             |տեխնոլոգիա-   |տեխնոլոգիա-      |           |բեռնվածությամբ|

|             |ներ բնագավառի |ներ բնագավառի    |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|07 Ճարտարա-  |071 Ճարտարա-  |0711 Քիմիական    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|գիտություն,  |գիտություն    |տեխնոլոգիա       |մագիստրոս, |ծությամբ,     |

|արդյունա-    |              |_________________|դոկտոր     |մասնակի       |

|բերություն   |              |0712 Շրջակա      |           |բեռնվածությամբ|

|և  շինարարու-|              |միջավայրի        |           |              |

|թյուն        |              |պաշտպանության    |           |              |

|             |              |տեխնոլոգիա       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0713 Էլեկտրա-    |           |              |

|             |              |կանություն և     |           |              |

|             |              |էներգետիկա       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0714 Էլեկտրոնիկա |           |              |

|             |              |և  ավտոմատացում  |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0715 Մեխանիկա    |           |              |

|             |              |և  մետաղի        |           |              |

|             |              |մշակում          |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0716 Ցամաքային,  |           |              |

|             |              |ջրային և         |           |              |

|             |              |օդային           |           |              |

|             |              |համակարգեր       |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |072 Արդյունա- |0721 Պարենամթերքի|բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |բերություն և  |տեխնոլոգիա       |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |վերամշակում   |_________________|դոկտոր     |մասնակի       |

|             |              |0722 Նյութերի    |           |բեռնվածությամբ|

|             |              |արտադրություն    |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0723 Տեքստիլ     |           |              |

|             |              |արտադրություն    |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0724 Հանքարդյու- |           |              |

|             |              |նաբերություն     |           |              |

|             |              |և  արդյունահանում|           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |073 Ճարտարա-  |0731 Ճարտարա-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |պետություն    |պետություն,      |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |և  շինարա-    |քաղաքային և      |դոկտոր     |մասնակի       |

|             |րություն      |տարածական        |           |բեռնվածությամբ|

|             |              |պլանավորում      |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0732 Շինարարական |           |              |

|             |              |և  քաղաքացիական  |           |              |

|             |              |ճարտարագիտություն|           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |078 Ճարտարա-  |0788 Ճարտարա-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |գիտություն,   |գիտություն,      |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |արդյունա-     |արդյունա-        |դոկտոր     |մասնակի       |

|             |բերություն    |բերություն       |           |բեռնվածությամբ|

|             |և  շինարա-    |և  շինարա-       |           |              |

|             |րություն      |րություն         |           |              |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|08 Գյուղատն- |081 Գյուղատն- |0811 Ագրոնոմիա և |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|տեսություն,  |տեսություն    |անասնաբուծություն|մագիստրոս, |ծությամբ,     |

|անտառտն-     |              |                 |դոկտոր     |մասնակի       |

|տեսություն,  |              |                 |           |բեռնվածությամբ|

|ձկնային      |              |                 |           |              |

|տնտեսություն |              |                 |           |              |

|և  անասնա-   |              |                 |           |              |

|բուժություն  |              |                 |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |082 Անտառտն-  |0821 Անտառտնտե-  |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |տեսություն    |սություն         |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |                 |դոկտոր     |մասնակի       |

|             |              |                 |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |083 Ձկնային   |0831 Ձկնային     |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |տնտեսություն  |տնտեսություն     |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |                 |դոկտոր     |մասնակի       |

|             |              |                 |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |084 Անասնա-   |0841 Անասնա-     |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |բուժություն   |բուժություն      |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |              |                 |դոկտոր     |մասնակի       |

|             |              |                 |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |088 Գյուղատն- |0888 Գյուղատն-   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |տեսություն,   |տեսություն,      |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |անտառտնտե-    |անտառտնտե-       |դոկտոր     |մասնակի       |

|             |սություն,     |սություն,        |           |բեռնվածությամբ|

|             |ձկնային       |ձկնային          |           |              |

|             |տնտեսություն  |տնտեսություն     |           |              |

|             |և  անասնաբու- |և  անասնաբու-    |           |              |

|             |ժություն      |ժություն         |           |              |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|09 Առողջապա- |091 Առողջապա- |0911 Ստոմատոլո-  |բժիշկ      |լրիվ բեռնվա-  |

|հություն և   |հություն      |գիա**            |ստոմատոլոգ,|ծությամբ      |

|սոցիալական   |              |                 |դոկտոր     |              |

|պաշտպանու-   |              |                 |           |              |

|թյուն        |              |                 |           |              |

|             |              |_________________|___________|              |

|             |              |0912 Բժշկու-     |բժիշկ,     |              |

|             |              |թյուն**          |դոկտոր     |              |

|             |              |_________________|___________|              |

|             |              |0913 Բուժքույ-   |բակալավր,  |              |

|             |              |րական գործ և     |մագիստրոս, |              |

|             |              |մանկաբար-        |դոկտոր     |              |

|             |              |ձություն**       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0914 Բժշկական    |           |              |

|             |              |ախտորոշման և     |           |              |

|             |              |խնամքի տեխնո-    |           |              |

|             |              |լոգիաներ**       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0915 Հարբժշկական |           |              |

|             |              |թերապիաներ և     |           |              |

|             |              |վերականգնում**   |           |              |

|             |              |_________________|           |______________|

|             |              |0916 Ֆարմացիա    |           |լրիվ բեռնվա-  |

|             |              |_________________|           |ծությամբ,     |

|             |              |0919 Հանրային    |           |մասնակի       |

|             |              |առողջություն և   |           |բեռնվածությամբ|

|             |              |առողջապահություն |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |092 Սոցիալա-  |0921 Տարեցների   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |կան պաշտպա-   |և  հաշմանդամ     |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |նություն      |մեծահասակների    |դոկտոր     |մասնակի       |

|             |և  սոցիալական |խնամք            |           |բեռնվածությամբ|

|             |աշխատանք      |_________________|           |              |

|             |              |0922 Երեխաների և |           |              |

|             |              |երիտասարդների    |           |              |

|             |              |խնամքի           |           |              |

|             |              |ծառայություններ  |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |0923 Սոցիալական  |           |              |

|             |              |աշխատանք և       |           |              |

|             |              |խորհրդատվություն |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |098 Առողջա-   |0988 Առողջա-     |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |պահություն և  |պահություն և     |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |սոցիալական    |սոցիալական       |դոկտոր     |մասնակի       |

|             |պաշտպանու-    |պաշտպանու-       |           |բեռնվածությամբ|

|             |թյուն         |թյուն            |           |              |

|             |բնագավառի     |բնագավառի        |           |              |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |              |

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

|_____________|______________|_________________|___________|______________|

|10 Ծառայու-  |101 Անհատական |1013 Կացության   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|թյուններ     |ծառայու-      |և  հանրային      |մագիստրոս  |ծությամբ,     |

|             |թյուններ      |սննդի            |           |մասնակի       |

|             |              |կազմակերպում     |           |բեռնվածությամբ|

|             |              |_________________|           |              |

|             |              |1014 Սպորտ       |           |              |

|             |              |_________________|           |              |

|             |              |1015 Ճանապարհոր- |           |              |

|             |              |դություն, զբոսա- |           |              |

|             |              |շրջություն և     |           |              |

|             |              |հանգիստ          |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |103 Անվտանգու-|1031 Ռազմական    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |թյան ծառայու- |գործ և           |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |թյուններ      |պաշտպանություն   |դոկտոր     |մասնակի       |

|             |              |_________________|           |բեռնվածությամբ|

|             |              |1032 Հանրային    |           |              |

|             |              |անվտանգություն   |           |              |

|             |______________|_________________|___________|______________|

|             |104 Տրանսպոր- |1041 Տրանսպոր-   |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |տային ծառա-   |տային ծառա-      |մագիստրոս  |ծությամբ,     |

|             |յություններ   |յություններ      |           |մասնակի       |

|             |              |                 |           |բեռնվածությամբ|

|             |______________|_________________|___________|______________|

|             |108 Ծառայու-  |1088 Ծառայու-    |բակալավր,  |լրիվ բեռնվա-  |

|             |թյուններ      |թյուններ         |մագիստրոս, |ծությամբ,     |

|             |բնագավառի     |բնագավառի        |դոկտոր     |մասնակի       |

|             |միջոլորտային  |միջոլորտային     |           |բեռնվածությամբ|

|             |ուսումնա-     |ուսումնա-        |           |              |

|             |սիրություններ |սիրություններ    |           |              |

._________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն

 

1) *Մասնագիտություն` սույն որոշման իմաստով պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր:

2) **Կարգավորվող մասնագիտություն` ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան` հետավարտական լրացուցիչ ուսումնառության պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 909-Ն
Որոշում