ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
5 մայիսի 2025 թվականի N 41-Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հրամայում եմ
1. Հաստատել` «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի ««Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 42-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
05.05.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի մայիսի 5-ի
N 41-Ն հրամանի
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
| ԳԼՈՒԽ 1. |
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` նորմատիվ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպություններում (այսուհետ` հաստատություն), ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
2. Հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամյա սնունդ` հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է նորմատիվի աղյուսակ 1-ում:
| ԳԼՈՒԽ 2. |
ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
3. Հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է` ելնելով օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:
4. Հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են նորմատիվի աղյուսակ 2-ում:
5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային օրաբաժնի էներգետիկ հետևյալ արժեքների.
1) ածխաջրեր` ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավելի,
2) ճարպեր` ընդհանուր էներգիայի 30-40%-ը` 1-ից 3 տարեկան երեխաների և 25-35%-ը` 3-ից 6 տարեկան երեխաների համար, որից հագեցած ճարպաթթուները` 10%-ից ոչ ավելի,
3) սպիտակուցներ` 5-20%` 1-ից 3 տարեկան երեխաների, 10-30%` 3-ից 6 տարեկանների համար:
6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, երկրորդ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք, երկրորդ ընթրիք), հաշվի առնելով հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն նորմատիվի աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:
8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր կամ հյութեր կամ այլ ըմպելիքներ:
9. Հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է նորմատիվի աղյուսակ 4-ում:
10. Շուրջօրյա գործող հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ` 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ` 1-2 տարեկան երեխաների համար:
11. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել +- 10%-ի սահմաններում` պահպանելով 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:
12. Հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-12 օրվա համար:
13. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
14. Հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է նորմատիվի աղյուսակ 5-ում:
15. Միևնույն խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2 օրերի օրինակելի ճաշացուցակում:
16. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է նորմատիվի ձև 1-ում:
17. Սննդի կազմակերպումը նախատեսում է` օրական առնվազն 2 անգամ տաք խոհարարական արտադրանքի օգտագործումը:
18. Ճաշացուցակում ներառվում են.
1) միրգ և բանջարեղեն.
ա. առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենի (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր.
բ. առնվազն երկու չափաբաժին միրգ` ամեն օր.
գ. առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.
2) կաթ և կաթնամթերք.
ա. անյուղ կամ ցածր` առավելագույնը 2,5% յուղայնությամբ (այսուհետ` ցածր յուղայնությամբ) չհամեմված կաթ` կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (բացառությամբ կաթնաշոռի և պանրի) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր (մինչև 2 տարեկան երեխաներին տրամադրվում է անարատ կաթ կամ անարատ կաթից պատրաստված կաթնաթթվային սննդամթերք).
բ. պանիր` շաբաթական 2-3 անգամ.
գ. կաթնաշոռ` առավելագույնը 9% յուղայնության` շաբաթական 2-3 անգամ.
3) միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).
ա. սննդի այս խմբի առնվազն մեկ սննդամթերքից առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.
բ. մսի, թռչնամսի մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ.
գ. ձկան մեկ չափաբաժին` ոչ ավելի քան շաբաթական 2 անգամ.
4) ըմպելիքներ.
ա. խմելու ջուր` մշտապես.
բ. անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` 3-6 տարեկան երեխաների համար և անարատ կաթ` 1-2 տարեկանների համար` ամեն օր.
գ. մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ` սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով (ոչ ավելի քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ կամ մեղրի).
դ. պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ` ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ (ոչ ավելի քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ).
ե. կակաո (ոչ ավելի քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ).
զ. չի թույլատրվում կոֆեին պարունակող ըմպելիքների (այդ թվում թեյի) տրամադրում.
5) օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).
ա. հաց, այդ թվում 2-րդ կարգի ալյուրից` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր.
բ. ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր.
գ. ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն)` շաբաթական առնվազն 2 անգամ.
6) ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.
ա. խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական.
բ. որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել բանջարեղեն և միրգ` առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման.
գ. չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ).
դ. աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար.
ե. ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:
19. Հաստատությունը երկու շաբաթվա ընթացքում ապահովում է նորմատիվով սահմանված սննդամթերքի լրակազմը` անհրաժեշտ ծավալով:
20. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
21. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների կանխարգելման նպատակով, հաստատություններում չի օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և չի պատրաստվում նշված խոհարարական արտադրանքը`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենային հումք և սննդամթերք,
2) թռչուն` չմաքրած փորոտիքով,
3) ձու` անլվա կճեպով,
4) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
5) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
6) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
7) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
8) պիտանիության ժամկետանց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
9) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
10) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
11) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
12) դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
13) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
14) կաթ` առանց ջերմային մշակման (եռացման),
15) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
16) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
17) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
18) մակարոն աղացած մսով,
19) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
20) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
21) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
22) երշիկեղեն,
23) թերխաշ և հում ձու,
24) պաղպաղակ, ժելե,
25) կարամել,
26) քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք
27) սառեցված և խորը սառեցված մսամթերք և ձկնամթերք:
22. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից, հաստատություններում չի օգտագործվում`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում թեյ), էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ, նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ` ավելացված շաքարով,
7) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ,
8) մաստակ,
9) շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
23. Հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սննդի տրամադրումը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն տվյալ երեխային վարող բժշկի կողմից, տվյալ երեխայի համար մշակված բժշկական հստակ հրահանգների կամ սննդակարգի` համաձայնեցնելով օրինական ներկայացուցչի հետ:
24. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Թույլատրվում է որոշ սննդամթերքի, կամ խոհարարական արտադրանքի փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով: Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված են նորմատիվի աղյուսակ 6-ում:
| ԳԼՈՒԽ 3. |
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
25. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:
26. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
27. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
28. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:
29. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
30. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:
31. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:
32. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:
33. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-280 oC ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-200 oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-280 oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4+-2 oC ջերմաստիճանի պայմաններում,
9) երկրորդ կերակրատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
10) պատրաստի առաջին և երկրորդ կերակրատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,
11) տաք կերակրատեսակները (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ կերակրատեսակները բաժանվում են 60 oC-65 oC ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 15 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,
12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4+-2 oC ջերմաստիճանի պայմաններում,
14) չհամեմած աղցանները պահպանվում են սառնարանում 4+-2 oC ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,
16) օգտագործվում է միայն յոդացված աղ:
34. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն նորմատիվի աղյուսակ 7-ի:
| ԳԼՈՒԽ 4. |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
35. Հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման պատասխանատուն հաստատության ղեկավարն է, իսկ օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն` հաստատության ղեկավարն է կամ իր կողմից իրավական ակտով նշանակված անձը:
36. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
37. «Ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը ներկայացված է նորմատիվի ձև 2-ում:
38. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է հաստատության բուժաշխատողը:
39. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի զգայորոշման ցուցանիշների գնահատման, սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի հսկողության նպատակով հաստատության ղեկավարի կողմից ստեղծվում է խոտանորոշման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը, հաստատության ղեկավարը կամ նրա կողմից նշանակված պատասխանատու անձը:
40. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը` խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ:
41. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
42. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
43. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
44. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4+-2 oC ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
45. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է հաստատության բուժաշխատողը:
46. Նմուշառված կերակրատեսակների գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
47. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն նորմատիվի ձև 3-ի:
48. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
49. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ խոտանորոշման հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
50. Հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի վերաբերյալ տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն նորմատիվի ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
51. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են նորմատիվի աղյուսակ 8-ում:
52. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարյալ երևույթների և անգինաների նկատմամբ:
53. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն նորմատվի ձև 5-ի:
54. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ-գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ-անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
| ԳԼՈՒԽ 5. |
ՆՈՐՄԱՏԻՎԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
55. Հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատության ղեկավարի կողմից ապահովվում են`
1) աշխատողների համար հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը` աշխատանքի ընդունվելիս և երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն նորմատիվի ձև 6-ի,
2) նորմատիվով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
._____________________________________________________________________.
|Հ/հ |Սննդի |Սննդի ընդունումը` կապված հաստատությունում |
| |ընդունման |գտնվելու ժամանակահատվածից |
| |ժամը |___________________________________________________|
| | |8-10,5 ժամ |11-12 ժամ |24 ժամ |
|____|____________|________________|________________|_________________|
|1. |9.00-9.30 |նախաճաշ |նախաճաշ |նախաճաշ |
|____|____________|________________|________________|_________________|
|2. |10.30-11.00 |երկրորդ նախաճաշ |երկրորդ նախաճաշ |երկրորդ նախաճաշ |
|____|____________|________________|________________|_________________|
|3. |12.00-13.00 |ճաշ |ճաշ |ճաշ |
|____|____________|________________|________________|_________________|
|4. |15.30 |ետճաշիկ |ետճաշիկ |ետճաշիկ |
|____|____________|________________|________________|_________________|
|5. |18.30 | - |ընթրիք |ընթրիք |
|____|____________|________________|________________|_________________|
|6. |21.00 | - | - |երկրորդ ընթրիք |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ
._____________________________________________________________________.
|Հ/հ| |1-2 |2-3 |3-6* տարեկան |3-6* տարեկան|
| | |տարեկան |տարեկան |տղաներ |աղջիկներ |
|___|____________________|________|________|_____________|____________|
|1. |Էներգիա (կկալ) | 950 | 1150 | 1400 | 1250 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|2. |Սպիտակուցներ (գ) | 11.8 | 12.5 | 17.1 | 16.2 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|3. |Ածխաջրեր (գ) | 130 |130-182 | 153-221 | 140-201 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|4. |Ճարպեր (գ) | 32-42 |37.5-50 | 38-53 | 34-48 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|5. |Այդ թվում` հագեցած | - | 12.5 | 15.5 | 13.8 |
| |(գ)` ոչ ավել քան | | | | |
|___|____________________|________|________|_____________|____________|
|6. |Բջջանք (գ) (առնվազն)| - | 15 | 15 | 15 |
|___|_________________________________________________________________|
|7. | Վիտամիններ` |
|___|_________________________________________________________________|
|1) |Վիտամին Բ1 (մգ) | 0.5 | 0.5 | 0.6 | 0.6 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|2) |Վիտամին Բ2 (մգ) | 0.5 | 0.5 | 0.6 | 0.6 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|3) |Վիտամին Բ6 (մգ) | 0.5 | 0.5 | 0.6 | 0.6 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|4) |Վիտամին Բ12 (մկգ) | 0.9 | 0.9 | 1.2 | 1.2 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|5) |Վիտամին Ա (մկգ | 400 | 400 | 450 | 450 |
| |ռետինոլի էկվ.) | | | | |
|___|____________________|________|________|_____________|____________|
|6) |Վիտամին Ց (մգ) | 30 | 30 | 30 | 30 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|7) |Վիտամին Ե (մգ տոկոֆ.| 5 | 5 | 5 | 5 |
| |էկվ.) | | | | |
|___|_________________________________________________________________|
|8. | Հանքային նյութեր` |
|___|_________________________________________________________________|
|1) |Կալցիում (մգ) | 500 | 500 | 600 | 600 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|2) |Ֆոսֆոր (մգ) | 460 | 460 | 500 | 500 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|3) |Մագնեզիում (մգ) | 60 | 60 | 76 | 76 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|4) |Երկաթ (մգ) | 7 | 7 | 10 | 10 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|5) |Ցինկ (մգ) | 3 | 3 | 5 | 5 |
|___|____________________|________|________|_____________|____________|
|6) |Յոդ (մկգ) | 90 | 90 | 90 | 90 |
._____________________________________________________________________.
_________________________
*3-6 տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:
Աղյուսակ 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Սննդի | % |1-2 |2-3 |3-6 |3-6 |
| |ընդունում| |տարեկան |տարեկան |տարեկան |տարեկան |
| | | |950 կկալ|1150 կկալ|տղաներ |աղջիկներ |
| | | | | |1400 կկալ|1250 կկալ|
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|1. |նախաճաշ |20-25 |190-240 |230-290 |280-350 |250-315 |
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|2. |երկրորդ |0-10 |50-95 |0-60 |0-70 |0-65 |
| |նախաճաշ |(բացառությամբ | | | | |
| | |1-2 տարեկան | | | | |
| | |երեխաների համար`| | | | |
| | |5-10) | | | | |
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|3. |ճաշ |30-35 |285-350 |345-400 |420-490 |375-440 |
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|4. |ետճաշիկ |5-10 |50-95 |60-115 |70-140 |65-125 |
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|5. |ընթրիք |25-30 |240-285 |290-345 |350-420 |315-375 |
|___|_________|________________|________|_________|_________|_________|
|6. |երկրորդ |0-5 |50-95 |0-60 |0-70 |0-65 |
| |ընթրիք | | | | | |
._____________________________________________________________________.
_________________________
*3-6 տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:»:
Աղյուսակ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Կերակրատեսակի անվանումը |Չափաբաժնի ծավալը ըստ |
| | |տարիքի (գ) |
| | |_______________________|
| | |1-ից մինչև |3-ից մինչև |
| | |3 տարեկան |6 տարեկան |
|___|_________________________________________________________________|
|1. |Նախաճաշ |
|___|_________________________________________________________________|
|1) |Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ |120 - 200 |200 - 250 |
|___|_________________________________________|___________|___________|
|2) |Ձվից պատրաստված կերակրատեսակ |40 - 80 |80 - 100 |
|___|_________________________________________|___________|___________|
|3) |Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ |70 - 120 |120 - 150 |
|___|_________________________________________|___________|___________|
|4) |Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ |50 - 70 |70 - 80 |
|___|_________________________________________|___________|___________|
|5) |Բանջարեղենային աղցան կամ թարմ բանջարեղեն |30 - 45 |60 |
|___|_________________________________________|___________|___________|
|6) |Ըմպելիքներ (կաթ, կակաո և այլ) |150 - 180 |180 - 200 |
|___|_________________________________________________________________|
|2. |Ճաշ |
|___|_________________________________________________________________|
|1) |Աղցան, նախուտեստ |30 - 45 |60 |
|___|_________________________________________|___________|___________|
|2) |Առաջին կերակրատեսակներ |150 - 200 |250 |
|___|_________________________________________|___________|___________|
|3) |Մսից, ձկից, թռչնից պատրաստված |50 - 70 |70 - 80 |
| |կերակրատեսակ | | |
|___|_________________________________________|___________|___________|
|4) |Ճաշալրաց (գարնիր) |100 - 150 |150 - 180 |
|___|_________________________________________|___________|___________|
| |Այդ թվում լոբազգիներից | | |
|___|_________________________________________|___________|___________|
|5) |Ըմպելիք |150 - 180 |180 - 200 |
|___|_________________________________________________________________|
|3. |Ետճաշիկ |
|___|_________________________________________________________________|
|1) |Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ |150 - 180 |180 - 200 |
|___|_________________________________________|___________|___________|
|2) |Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ |50 - 70 |70 - 80 |
| |նմանատիպ ալրային հրուշակեղեն | | |
|___|_________________________________________|___________|___________|
|3) |Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից |80 - 150 |150 - 180 |
| |պատրաստված կերակրատեսակ | | |
|___|_________________________________________|___________|___________|
|4) |Թարմ մրգեր |40 - 75 |75 - 100 |
|___|_________________________________________________________________|
|4. |Ընթրիք |
|___|_________________________________________________________________|
|1) |Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ |120 - 200 |200 - 250 |
|___|_________________________________________|___________|___________|
|2) |Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ |70 - 120 |120 - 150 |
|___|_________________________________________|___________|___________|
|3) |Ըմպելիք |150 - 180 |180 - 200 |
|___|_________________________________________|___________|___________|
|4) |Թարմ մրգեր |40 - 75 |75 - 100 |
|___|_________________________________________________________________|
|5. |Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում` |
|___|_________________________________________________________________|
|1) |ցորենի, այդ թվում ամբողջահատիկից |70 |100 |
|___|_________________________________________|___________|___________|
|2) |տարեկանի |30 - 40 |50 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Սննդամթերքի անվանումը |1-3 տարեկաններ|3-6 տարեկաններ|
| | |զտաքաշ (գ, մլ)|զտաքաշ (գ, մլ)|
|___|___________________________________|______________|______________|
|1. |Հաց տարեկանի | 30 | 50 |
|___|___________________________________|______________|______________|
|2. |Հաց ցորենի, այդ թվում` | 60 | 90 |
| |ամբողջահատիկից | | |
|___|___________________________________|______________|______________|
|3. |Ալյուր ցորենի, այդ թվում` | 7 | 11 |
| |ամբողջահատիկից | | |
|___|___________________________________|______________|______________|
|4. |Ձավարեղեն | 30 | 40 |
|___|___________________________________|______________|______________|
|5. |Լոբազգիներ | 18 | 24 |
|___|___________________________________|______________|______________|
|6. |Մակարոնեղեն | 8 | 10 |
|___|___________________________________|______________|______________|
|7. |Կարտոֆիլ | 50 | 80 |
|___|___________________________________|______________|______________|
|8. |Բանջարեղեն և բոստանային | 240 (+8) | 315 (+12) |
| |մշակաբույսեր, կանաչի (այդ թվում | | |
| |նաև պահածոյացված ոլոռ և | | |
| |եգիպտացորեն) | | |
|___|___________________________________|______________|______________|
|9. |Թարմ միրգ, հատապտուղ | 120 | 170 |
|___|___________________________________|______________|______________|
|10.|Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում` | 8 | 12 |
| |մասուր | | |
|___|___________________________________|______________|______________|
|11.|Մրգային կամ բանջարեղենային հյութ | 60 | 80 |
| |կամ կոմպոտ` սեզոնային մրգերով, | | |
| |հատապտուղներով, չորամրգերով | | |
|___|___________________________________|______________|______________|
|13.|Միս տավարի | 40 | 60 |
|___|___________________________________|______________|______________|
|15.|Թռչնամիս | 20 | 30 |
|___|___________________________________|______________|______________|
|16.|Ձուկ (փափկամիս) | 15 | 25 |
|___|___________________________________|______________|______________|
|17.|Կաթ |մինչև 2 տ |(0-2,5% |
| | |(3,2% |յուղայնության)|
| | |յուղայնության)| 100 |
| | | 100 | |
| | |______________| |
| | |2-3տ (0-2,5% | |
| | |յուղայնության)| |
| | | 100 | |
|___|___________________________________|______________|______________|
|18.|Մածուն (0-2,5% յուղայնության) | 35 | 50 |
|___|___________________________________|______________|______________|
|19.|Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ | 20 | 30 |
| |ավելի) | | |
|___|___________________________________|______________|______________|
|20.|Յոգուրտ մրգային 2% | 15 | 15 |
|___|___________________________________|______________|______________|
|21.|Պանիր | 10 | 14 |
|___|___________________________________|______________|______________|
|22.|Թթվասեր | 3 | 5 |
|___|___________________________________|______________|______________|
|23.|Կարագ սերուցքային | 8 | 10 |
|___|___________________________________|______________|______________|
|24.|Բուսական յուղ | 10 | 15 |
|___|___________________________________|______________|______________|
|25.|Ձու | 0,4 հատ | 0,5 հատ |
|___|___________________________________|______________|______________|
|26.|Շաքար | մինչև 2 տ | 17 |
| | | 0 | |
| | |______________| |
| | | 2-3տ | |
| | | 14 | |
|___|___________________________________|______________|______________|
|27.|Հրուշակեղեն (ոչ կրեմային) | մինչև 2 տ | 10 |
| | | 0 | |
| | |______________| |
| | | 2-3տ | |
| | | 10 | |
|___|___________________________________|______________|______________|
|28.|Կակաո | 0,8 | 0,8 |
|___|___________________________________|______________|______________|
|29.|Թթխմոր | 0,5 | 0,5 |
|___|___________________________________|______________|______________|
|30.|Աղ` յոդացված | մինչև 2տ | 2,5 |
| | | 0 | |
| | |______________| |
| | | 2-3տ | |
| | | 1,2 | |
|___|___________________________________|______________|______________|
|31.|Կարտոֆիլի ալյուր | 3 | 3 |
|___|___________________________________|______________|______________|
|32.|Սոդա | 0,1 | 0,1 |
|___|___________________________________|______________|______________|
|33.|Համեմունքներ (կարմիր պղպեղ, | 1,5 | 2 |
| |վանիլին, դարչին) | | |
|___|___________________________________|______________|______________|
|34.|Տոմատի մածուկ | 3 | 4,4 |
|___|___________________________________|______________|______________|
|35.|Հյութ կիտրոնի (աղցանների համար) | 0,5 | 0.5 |
|___|___________________________________|______________|______________|
|36.|Չոր խմորիչ | 0,1 | 0,1 |
|___|___________________________________|______________|______________|
|37.|Փխրեցուցիչ | 0,1 | 0,1 |
|___|___________________________________|______________|______________|
|38.|Մեղր | 1,0 | 1,5 |
._____________________________________________________________________.
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում