040.1130.170903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» սեպտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 օգոստոսի 2003 թվականի N 1130-Ն
 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 205036400 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:
i
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի 26 ստորգետնյա հետիոտն անցումների` սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով չհատկացված տարածքները անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 22.07.04 թիվ 1106-Ն որոշում)
i
4. Սահմանել, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող և սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով հատկացված անցումների տարածքների վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից` որպես ներկայացուցիչ, իրականացնում են թաղային համայնքների ղեկավարները` վարձավճարի գումարներն ուղղելով ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը:
(4-րդ կետը փոփ. 22.07.04 թիվ 1106-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1130-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ-ՀԵՏԻՈՏՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |               Գույքի անվանումը              |  Քանակը  |Հաշվեկշռային|
|ը/կ|                                             |          |   արժեքը   |
|   |                                             |          |   (դրամ)   |
|___|_____________________________________________|__________|____________|
|1. |Մաշտոցի պողոտայի և  Գր. Լուսավորիչ փողոցի    |2536 քմ   |10800000    |
|   |հատույթի ստորգետնյա անցում                   |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|2. |Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում           |458,8 քմ  |5000000     |
|   |(շուկայի մոտ)                                |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|3. |Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում           |3115 քմ   |8000000     |
|   |(Հայավիաուղիների դրամարկղի մոտ)              |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|4. |Աբովյան-Կորյուն փողոցների հատույթի ստորգետնյա|1874,6 քմ |16500000    |
|   |անցում                                       |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|5. |Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի       |6971 քմ   |18000400    |
|   |ստորգետնյա անցում                            |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|6. |Նալբանդյան փողոցի ստորգետնյա անցում          |407,6 քմ  |11000000    |
|   |(մետրո «Հանրապետության Հրապարակ»)            |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|7. |Չարենցի փողոցի ստորգետնյա անցում             |500 քմ    |5000000     |
|   |(N 20 դպրոցի մոտ)                            |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|8. |Տիգրան Մեծ պողոտայի ստորգետնյա անցում        |1170 քմ   |5672000     |
|   |(«Այրարատ» կինոթատրոնի մոտ)                  |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|9. |Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում  |567 քմ    |3500000     |
|   |(ԱՄՆ դեսպանատան մոտ)                         |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|10.|Իսակովի պողոտայի ստորգետնյա անցում           |991 քմ    |10660000    |
|   |(Կիլիկիայի ավտոկայարանի մոտ)                 |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|11.|Մետրո «Մարշալ Բաղրամյան», ստորգետնյա անցում  |113 քմ    |5650000     |
|___|_____________________________________________|__________|____________|
|12.|Արշակունյաց պողոտայի և  Գ. Նժդեհի փողոցի     |923 քմ    |6064000     |
|   |խաչմերուկի ստորգետնյա անցում                 |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|13.|Արշակունյաց պողոտայի ստորգետնյա անցում       |440 քմ    |1677000     |
|   |(Պոլեվինիլացետատ գործարանի մոտ)              |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|14.|Գ. Նժդեհի փողոցի ստորգետնյա անցում           |408 քմ    |8607000     |
|   |(շուկայի դիմաց)                              |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|15.|Կոմիտասի և  Ազատության պողոտաների խաչմերուկի |1457 քմ   |4700000     |
|   |ստորգետնյա անցում                            |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|16.|Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում          |259 քմ    |5100000     |
|   |(շուկայի մոտ)                                |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|17.|Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում  |231,3 քմ  |3800000     |
|   |(Կամոյի դպրոցի մոտ)                          |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|18.|Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում          |697,5 քմ  |7006000     |
|   |(նախկին Բրյուսովի անվան ինստիտուտի կանգառ)   |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|19.|Թբիլիսյան խճուղու ստորգետնյա անցում          |370 քմ    |2000000     |
|   |(լամպերի գործարանի մոտ)                      |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|20.|Լենինգրադյան փողոցի ստորգետնյա անցում        |1926,16 քմ|11600000    |
|   |(ՄՀՀ-ի դիմաց)                                |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|21.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում              |824,26 քմ |5100000     |
|   |(կոշիկի տան մոտ)                             |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|22.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ)|1036 քմ   |8500000     |
|___|_____________________________________________|__________|____________|
|23.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում              |225,85 քմ |1100000     |
|   |(Նոր Նորքի 3,4 զանգվածների միջև)             |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|24.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում              |550,68 քմ |5000000     |
|   |(«Ռադիոտեխնիկա» խանութի դիմաց)               |          |            |
|___|_____________________________________________|__________|____________|
|25.|«Գարեգին Նժդեհ» հրապարակի ստորգետնյա անցում  |4216,7 քմ |15000000    |
|___|_____________________________________________|__________|____________|
|26.|Մետրո «Բարեկամություն» ստորգետնյա անցում     |3476,62 քմ|20000000    |
|___|_____________________________________________|__________|____________|
|   |Ընդամենը                                     |35746,1 քմ|205036400   |
._________________________________________________________________________.