040.1386.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«12» նոյեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1386-Ա
 
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սուրենավանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Գետափի վարչական տարածքում գտնվող` Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից ազատված շենքերն ու շինությունները հանձնել համապատասխան մարզպետարանների տնօրինությանը` համաձայն հավելվածի, իսկ Գետափի վարչական տարածքում գտնվող` Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից ազատված զինանոցը (մակերեսը` 490 քառակուսի մետր) անհատույց օտարել Գետափի գյուղական համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված շենքերի և շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Գետափի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված զինանոցի անհատույց օտարման պայմանագիր:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1386-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN | Մարզի անվանումը  |   Շենքի,    |Մակ- |Ինչ հողի վրա|ՈՒմ տնօրինությանն|
|ը/կ|                  |  շինության  |երեսը|է գտնվում   |   է հանձնվում   |
|   |                  |  անվանումը  |(քառ.|(պատկանելու-|   (պետական      |
|   |                  |             |մետր)|թյունը)     | կառավարման կամ  |
|   |                  |             |     |            | ինքնակառավարման |
|   |                  |             |     |            |    մարմինը)     |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|   |ՀՀ Արարատի մարզ   |ՌԴ նախկին    |     |            |                 |
|   |                  |N 13 ուղեկալ,|     |            |                 |
|   |                  |այդ թվում`   |     |            |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|1. |                  |զորանոց      |590  |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|2. |                  |բնակելի      |120  |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |տուն N 1     |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|3. |                  |բնակելի      |95   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |տուն N 2     |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|4. |                  |պահեստ       |66   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|5. |                  |շենք         |65   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |(դիզելային   |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |շարժիչների)  |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|6. |                  |տնտեսական    |28   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |շինություն   |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|7. |                  |օժանդակ      |10   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |շինություն   |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|8. |                  |լողավազան    |42   |Սուրենավանի |ՀՀ Արարատի       |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|   |ՀՀ Արագածոտնի մարզ|             |     |            |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|9. |                  |պահեստ       |105  |Գետափի      |ՀՀ Արագածոտնի    |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|10.|                  |պահեստ       |90   |Գետափի      |ՀՀ Արագածոտնի    |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|11.|                  |բաղնիք       |50   |Գետափի      |ՀՀ Արագածոտնի    |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|12.|                  |հանրակացարան |120  |Գետափի      |ՀՀ Արագածոտնի    |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|13.|                  |հանրակացարան |150  |Գետափի      |ՀՀ Արագածոտնի    |
|   |                  |             |     |վարչական    |մարզպետարան      |
|   |                  |             |     |տարածք      |                 |
._________________________________________________________________________.