(ուժը կորցրել է 15.03.16 թիվ 150-Ն և 26.02.16 թիվ 159-Ն համատեղ հրաման)
 
i
                ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
        ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ           ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
                 ԿՈՂՄԻՑ                                  ԿՈՂՄԻՑ
 
            «29» 07   1996 Թ.                     «05»  08 1996 Թ.
              17 - 5/49                             10 , Պ5 - 44
 
Կ  Ա  Ր  Գ
 
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ /ԴԵՊՈՆԵՆՏԱԿԱՆ/ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ, ԴՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ
 
i
Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին Կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 68-րդ կետի և գործողության մեջ է դրվում ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցելու պահից:
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների ժամկետանց կրեդիտորական ավանդադրված /դեպոնենտական/ պարտքերի անհուսալի ճանաչման և անհուսալի ճանաչված պարտքերի դուրս գրման կարգը:
 
1.2. Կրեդիտորական պարտքը` ձեռնարկությունների /կազմակերպությունների, հիմնարկների/ կողմից ժամանակավորապես ներգրավված և համապատասխան իրավաբանական կամ ոչ իրավաբանական անձանց /կրեդիտորներին/ վերադարձման ենթակա միջոցներն են:
 
1.3. Պարտքը համարվում է ժամկետանց, եթե այն պայմանագրով նշված ժամկետում չի մարվել և կողմերի համաձայնությամբ, պայմանագրային կարգով, մինչև մարման ժամկետի լրանալը չի երկարաձգվել:
Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության /գործարքի, փաստի/ կատարման պահին հաջորդող 60-րդ օրը:
 
1.4. Կրեդիտորական պարտքը ժամկետանց դառնալու 365-րդ օրը համարվում է անհուսալի:
 
1.5. Սույն կարգը տարածվում է այն կրեդիտորական և ավանդադրված /դեպոնենտական/ պարտքերի վրա, որոնք 1996 թ. հուլիսի 1-ից հետո դառնում են անհուսալի, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Սույն կարգը տարածվում է նաև ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած պարտքերի մասին» թիվ 521 որոշմամբ ժամանակավորապես պետական բյուջե գանձումը կասեցված կրեդիտորական պարտքերի վրա:
 
1.6. Սույն կարգում սահմանված ժամկետները առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:
 
2. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ
 
2.1. Սույն կարգի 1.4. կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքը ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից ենթակա է ձևակերպման ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման /ֆոնդերի/ ավելացմամբ, անհուսալի դառնալու օրվանից մինչև նույն եռամսյակի վերջին օրը:
 
2.2. Ձեռնարկություններում և կազմակերպություններում անհուսալի կրեդիտորական պարտքերի ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում ` ֆինանսավորման ավելացմամբ ձևակերպումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում: Ձևակերպման պահից սկսած այն առնվազն 5 տարի հաշվառվում է ձեռնարկության, կազմակերպության, բյուջետային հիմնարկի արտահաշվեկշռում, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով:
 
2.3. 5 տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում պարտապանը այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից:
 
2.4. Անհուսալի կրեդիտորական պարտքը պարտատիրոջը վերադարձնելու դեպքում, վերադարձված գումարի չափով ձեռնարկություններում, կազմակերպություններում պակասեցվում է հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորումը /ֆոնդերը/:
 
3. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ
 
3.1. Անհուսալի կրեդիտորական պարտքերը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
 
3.1.1. անհուսալի կրեդիտորական պարտքի գումարի չափով
 
ա/ ձեռնարկություններում և կազմակերպություններում
 
դեբետ 60,64,71,76 և այլն
կրեդիտ 80
 
բ/ բյուջետային հիմնարկներում`
 
դեբետ 15,16,17,18,19 /համապատասխան ենթաշահիվներով/
կրեդիտ 14,23,24 /համապատասխան ենթահաշիվներով/
 
3.1.2. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարի չափով արտահաշվեկշռում ձևակերպվում է
 
ա/ ձեռնարկություններում և կազմակերպություններում
 
դեբետ 011
 
բ/ բյուջետային հիմնարկներում`
 
դեբետ 14
 
3.1.3. դուրս գրված կրեդիտորական պարտքը պարտատիրոջը վերադարձվելու դեպքում ձևակերպվում է
 
ա/ ձեռնարկություններում և կազմակերպություններում
 
դեբետ 80
կրեդիտ 50,51,52 և այլն
 
բ/ բյուջետային հիմնարկներում
 
դեբետ 14,23,24 /համապատասխան ենթահաշիվներով/
կրեդիտ 09,10,11,12,13 /համապատասխան ենթահաշիվներով/
 
3.1.4. 5 տարին լրանալուց հետո արտահաշվեկշռից դուրս է գրվում կրեդիտորական պարտքը
 
ա/ ձեռնարկություններում և կազմակերպություններում
 
կրեդիտ 011
 
բ/ բյուջետային հիմնարկներում`
 
կրեդիտ 14
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.08.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960046