(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
040.0043.130397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» մարտի 1997 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 մարտի 1997 թ. թիվ 43
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի թիվ 2 ցանկում կատարել հետևյալ լրացումները`
 
     «ՀՀ տրանսպորտի          ուղևորների  և  բեռների ավտոմոբիլային
     նախարարություն          փոխադրումների ծառայություններ
                             (բացի ներմարզայինից և ներքաղաքայինից)
 
     ՀՀ մարզպետներ           ուղևորների  և  բեռների ավտոմոբիլային
                             փոխադրումների ծառայություններ
                             (միայն մարզի տարածքում)
 
     Երևանի  քաղաքապետ       ուղևորների  և  բեռների ավտոմոբիլային
                             փոխադրումների ծառայություններ
                             (միայն Երևան քաղաքի տարածքում)»
 
i
2. Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները պարտավոր են մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սահմանված կարգով ստանալ լիցենզիա, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:
/2-րդ կետը լրաց. 07.11.97 թիվ 497 որոշում/