040.0160.300597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1997 թ. թիվ 160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանի դասընթացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասի նվազեցման հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնել 12311 հազար դրամ արժեքով գույքը (ցանկը կցվում է)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին հատկացնելու համար:
i
2. Սույն որոշման առաջին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու կապակցությամբ «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության տակ գտնվող պետական բաժնեմասը սահմանել 23.71 տոկոս:
(2-րդ կետը փոփ. 19.12.02 թիվ 2084-Ն որոշում)
3. Երևանի քաղաքապետին` «Երևանի թիվ 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության տարածքից 0.62 հեկտար սահմանված կարգով մշտական օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության թռիչքատեխնիկական ուսումնարանին` ճշտելով դրա սահմանները:
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
Ցանկապատ-պարիսպ (երկաթբետոնե) - 1552000
Ցանկապատ-պարիսպ (մետաղյա) - 702060
Ջեռուցման ցանց - 506640
Ջեռուցման ցանցի բաշխման տնակ - 70120
Հանգստյան գոտի - 2590560
Լուսավորության ցանց - 167800
Ասֆալտապատ տարածք - 4698000
Օժանդակ տնտեսական վանդակներ - 292630
Մետաղական կոնստրուկցիա - 350770
Տնակ (պահակի) - 220800
Գազի լցավորման ծածկ - 549580
Տնակ (գազի լցավորման) - 350070
Մետաղյա ցանկապատ - 259590
_________________________________________________
Ընդամենը - 12310620