07.07.2005 -
040.0738.200605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2005 թվականի N 738-Ն
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «08. Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների 2005 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 738-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Աշխատանքի հիմնական ցուցանիշները |2005 թվականի ֆինանսավորման|
|______________________________________________|սահմանագումարը (հազ. դրամ)|
| Ծրագրով նախատեսված աշխատանքների` | |
|______________________________________________|__________________________|
| նկարագիրը |ընդհանուր|առաջին |ինն ամիս| տարի |
| |արժեքը, |կիսամյակ| | |
| |ներառյալ | | | |
| |ԱԱՀ (հազ.| | | |
| |դրամ) | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|1. Ջրային ռեսուրսների դասակարգման և |4861.0 |4861.0 |4861.0 |4861.0 |
|գնահատման աշխատանքների իրականացումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|2. Ազգային ջրային պաշարի մեծության |6118.0 |6118.0 |6118.0 |6118.0 |
|(ընդհանուր և ըստ գետավազանների) | | | | |
|սահմանումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|3. Ազգային ջրային պաշարի պահպանմանն |838.0 |838.0 |838.0 |838.0 |
|ուղղված միջոցառումների մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|4. Ջրային ռեսուրսների կառավարման |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|արդիականացման միջոցառումների | | | | |
|նկարագրի մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|5. Ջրային համակարգերի դասակարգումը |3038.0 |3038.0 |3038.0 |3038.0 |
|____________________________________|_________|________|________|________|
|6. Պետական և պետական հատուկ |838.0 |838.0 |838.0 |838.0 |
|նշանակության ջրային համակարգերի | | | | |
|որոշման չափանիշների և ցանցի | | | | |
|սահմանումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|7. Ջրօգտագործման դասակարգումն ըստ |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|ոլորտների | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|8. Ջրօգտագործման ազդեցության |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|գնահատումը ջրային ռեսուրսների | | | | |
|բաշխման վրա | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|9. Գյուղատնտեսության կարիքների համար|419.0 |419.0 |419.0 |419.0 |
|ջրի պահանջարկի գնահատումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|10. Խմելու ջրի և կենցաղային |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|կարիքների համար ջրի պահանջարկի | | | | |
|գնահատումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|11. Հիդրոէներգետիկայի, ռեկրեացիայի |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|և այլ կարիքների համար ջրի | | | | |
|պահանջարկի գնահատումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|12. Ջրի պահանջարկի |230.0 |230.0 |230.0 |230.0 |
|գերակայությունների գնահատումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|13. Ջրային ռեսուրսների առաջարկի |1823.0 |1823.0 |1823.0 |1823.0 |
|ռազմավարության (ամբարում, բաշխում, | | | | |
|օգտագործում) մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|14. Ջրային ռեսուրսների մոնիթորինգի |419.0 |419.0 |419.0 |419.0 |
|բարելավման և աղտոտման կանխարգելմանը| | | | |
|և արդիական տեխնոլոգիաների կիրառմանն| | | | |
|ուղղված միջոցառումների տեխնիկական | | | | |
|առաջադրանքների մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|15. Ջրերի ստանդարտների մշակման |230.0 |230.0 |230.0 |230.0 |
|տեխնիկական առաջադրանքի և | | | | |
|ժամանակացույցի կազմումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|16. Ջրի ազգային ծրագրի իրականացման |417.0 |417.0 |417.0 |417.0 |
|համար պետական կառավարման մարմինների | | | | |
|կողմից իրականացվող գործողությունների| | | | |
|նկարագրության և դրանց համակարգման | | | | |
|մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|17. Ջրի ազգային ծրագրի իրականացման |838.0 |838.0 |838.0 |838.0 |
|համար անհրաժեշտ ֆինանսական | | | | |
|պահանջները և ֆինանսավորման | | | | |
|առաջարկվող աղբյուրները | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|18. Հատուկ պահպանվող ավազանային |611.0 |611.0 |611.0 |611.0 |
|տարածքների կամ դրանց մասի ցանկի | | | | |
|կազմումը, ջրային ավազաններում | | | | |
|արտակարգ էկոլոգիական իրավիճակների և | | | | |
|էկոլոգիական աղետների գոտիների | | | | |
|կազմման տեխնիկական առաջադրանքների | | | | |
|մշակումը: Կենսական նշանակության | | | | |
|ջրհավաք ավազանների և գերխոնավ | | | | |
|տարածքների քայքայման սպառնալիքների, | | | | |
|և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար | | | | |
|ազդեցությունների կանխմանն ուղղված | | | | |
|համապատասխան միջոցառումների | | | | |
|տեխնիկական առաջադրանքի մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|19. Ջրավազանային կառավարման պլանների|419.0 |419.0 |419.0 |419.0 |
|կազմման տեխնիկական առաջադրանքի և | | | | |
|ժամանակացույցի մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|20. Ջրի ազգային ծրագրով նախատեսվող |838.0 |838.0 |838.0 |838.0 |
|միջոցառումների նկարագրի, ծավալների | | | | |
|և իրականացման ժամանակացույցի | | | | |
|կազմումը: Միջոցառումների իրականացման| | | | |
|առաջնայնությունների որոշումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|21. Ջրային օրենսգրքի կիրառումն |628.0 |628.0 |628.0 |628.0 |
|ապահովող իրավական և նորմատիվ ակտերի| | | | |
|ընդունման, կատարման ու դրանց | | | | |
|կատարելագործման վերաբերյալ | | | | |
|առաջարկությունների մշակումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|22. Ջրի ազգային ծրագրի իրականացման |140.0 |140.0 |140.0 |140.0 |
|համար լրացուցիչ և անհրաժեշտ | | | | |
|միջոցառումների իրականացումը, | | | | |
|հասարակության ծանուցումը | | | | |
|____________________________________|_________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |24800.0 |24800.0 |24800.0 |24800.0 |
._________________________________________________________________________.