(ուժը կորցրել է 17.04.14 թիվ 479-Ն որոշում)
i
040.0365.310306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«31» մարտի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 մարտի 2006 թվականի N 365-Ն
 
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 23-ի
N 365-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
i
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն որոշում)
i
2. Գործազրկության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:
(2-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն որոշում)
3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
i
4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով 30.4-ի (միջին ամսական օրերի թվի) վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:
(4-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 518-Ն որոշում)
i
4.1. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում գործազրկության նպաստի վերահաշվարկման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:
(4.1-ին կետը լրաց. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)
4.2. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտից հետո գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է նոր հիմքեր ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվանից:
(4.2-րդ լրաց փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)
 
II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ
 
i
5. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` և մինչև յուրաքանչյուր ամսվա հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:
(5-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
6. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացվում է գործակալության պետին:
(6-րդ կետը փոփ. 10.06.11 թիվ 818-Ն որոշում)
i
7. Գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում գործազրկության նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3) և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:
(7-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
i
8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները: Ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր:
(8-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
i
9. Գործակալությունը գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է կազմակերպության հաշվարկային հաշվին:
(9-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 518-Ն որոշում)
10. Կազմակերպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`
ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողների որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:
11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:
i
12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի պատճենը և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային կենտրոն:
(12-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 518-Ն որոշում)
i
13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն:
(13-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 518-Ն որոշում)
i
14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին:
(14-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
15. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:
 
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
 
16. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:
i
17. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և փաստացի կատարված վճարումների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
(17-րդ կետը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն որոշումներ)
 
Ձև N 1
 
i
ՑՈՒՑԱԿ
 
_________________________________________ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
(զբաղվածության մարզային/տարածքային կենտրոն)
 
.__________________________________________________________________________
|NN|Անունը,|Անձնա- |Սոցիա-|Հաշվառ|Չվճարված կամ   |Ընթա-|Վերա-|Ընդա-|Ստորա-|
|ը/|ազգանու|գրի    |լական |ման   |չստացված անցած |ցիկ  |հաշ- |մենը`|գրու- |
|կ |նը     |սերիան,|քարտի |քարտի |ժամանակահատվածի|ամսվա|վարկ-|գու- |թյունը|
|  |       |համարը |համարը|համարը|     համար     |գու- |ված  |մարը |      |
|  |       |       |      |      |_______________|մարը |գու- |     |      |
|  |       |       |      |      |ամիսը|տարե|գու-|     |մարը |     |      |
|  |       |       |      |      |(ամիս|թիվը|մարը|     |     |     |      |
|  |       |       |      |      |ները)|    |    |     |     |     |      |
|__|_______|_______|______|______|_____|____|____|_____|_____|_____|______|
|1 |   2   |    3  |   4  |   5  |   6 |  7 |  8 |  9  | 10  |  11 |  12  |
|__|_______|_______|______|______|_____|____|____|_____|_____|_____|______|
|__|_______|_______|______|______|_____|____|____|_____|_____|_____|______|
|__|_______________|______|______|_____|____|____|_____|_____|_____|______|
|  |ԸՆԴԱՄԵՆԸ       |      |      |     |    |    |     |     |     |      |
.__________________________________________________________________________
.___ __________.
|NN| |Ծանոթա-  |
|ը/| |գրություն|
|կ | |         |
|  | |         |
|  | |         |
|  | |         |
|  | |         |
|  | |         |
|__| |_________|
|1 | |    13   |
|__| |_________|
|__| |_________|
|__| |_________|
|  | |         |
.___ __________.
 
Տնօրեն ___________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Կատարող ___________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
______ ______________ 201 թ.
 
(1-ին ձևը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
 
Ձև N 2
 
i
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
 
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ________ ՄԱՐԶԱՅԻՆ/ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ______ ______________ 201 Թ.
 
._____________________________________________________________________.
|NN |        Ծախսերի անվանումը               |Ստացողների թիվը|Գումարը |
|ը/կ|                                        |               |(դրամ)  |
|___|________________________________________|_______________|________|
|1. |Գործազրկության նպաստ`                   |               |        |
|   |ընդամենը,                               |               |        |
|   |այդ թվում`                              |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |տվյալ ամսվա համար                       |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |նախորդ ժամանակահատվածի համար            |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |վերահաշվարկված                          |               |        |
._____________________________________________________________________.
 
Տնօրեն ___________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Կատարող ___________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
______ ______________ 201 թ.
 
(2-րդ ձևը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
 
Ձև N 3
 
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
 
_______ ___________________ 201 Թ.
 
._____________________________________________________________________.
|NN |        Ծախսերի անվանումը               |Ստացողների թիվը|Գումարը |
|ը/կ|                                        |               |(դրամ)  |
|___|________________________________________|_______________|________|
|1. |Գործազրկության նպաստ`                   |               |        |
|   |ընդամենը,                               |               |        |
|   |այդ թվում`                              |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |տվյալ ամսվա համար                       |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |նախորդ ժամանակահատվածի համար            |               |        |
|___|________________________________________|_______________|________|
|   |վերահաշվարկված                          |               |        |
._____________________________________________________________________.
 
Գործակալության պետ _____________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
Կ.Տ.
 
Կատարող ___________________ ___________________
(անունը, ազգանունը)  (ստորագրությունը)
 
______ ______________ 201 թ.
 
(3-րդ ձևը փոփ. 27.03.08 թիվ 285-Ն, 14.05.09 թիվ 518-Ն, 10.06.11 թիվ 818-Ն որոշումներ)
 
Ձև N 4
 
i
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
 
______ ______________ 200 թ.
 
.______________________________________________________________.
|NN |       Ծախսի անվանումը       |Գործազրկության|Ծառայության  |
|ը/կ|                             |նպաստի գումարը|դիմաց վճարվող|
|   |                             |              |գումարը      |
|   |                             |              |(տոկոս)      |
|___|_____________________________|______________|_____________|
|1. |Գործազրկության նպաստի վճարման|              |             |
|   |ծառայության դիմաց վճար       |              |             |
|   |          (դրամ)             |              |             |
.______________________________________________________________.
 
Գործակալության պետ __________________ ________________________
                          (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)
         Կ.Տ.
 
     Կատարող             __________________  ________________________
                          (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)
 
______ ______________ 200 թ.
 
(4-րդ ձևը լրաց. 14.05.09 թիվ 518-Ն որոշում)