Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ...

 

 

040.0085.040209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2009 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «29210»,»27590», «25970» թվերը փոխարինել «30000» թվով.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունվարի 29-ի

N 85-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 10-ի

N 837-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

.___________________________________________________________________.

|                  Պաշտոնի անվանումը                        |Գումարը|

|                                                           |(դրամ) |

|___________________________________________________________|_______|

|                          1                                |  2    |

|___________________________________________________________|_______|

|ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական                   |111000 |

|___________________________________________________________|_______|

|ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ՀՀ ոստիկանության պետի    |100800 |

|1-ին տեղակալի խորհրդական                                   |       |

|___________________________________________________________|_______|

|Բաժանմունքի պետ, վարիչ բժշկական հաստատությունում`          |82500  |

|ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի                         |       |

|___________________________________________________________|_______|

|Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ,     |75000  |

|ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ,      |       |

|պրովիզոր                                                   |       |

|___________________________________________________________|_______|

|Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, ռազմականացված  |70000  |

|ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ, հաշվապահ               |       |

|___________________________________________________________|_______|

|Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ,    |62500  |

|հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ,          |       |

|անասնաբույժ                                                |       |

|___________________________________________________________|_______|

|Ավագ` տեսուչ, բուժքույր                                    |56250  |

|___________________________________________________________|_______|

|Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր,       |45000  |

|լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի  |       |

|հրահանգիչ, համաճարակագետի օգնական                          |       |

|___________________________________________________________|_______|

|Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի   |40000  |

|ղեկավար                                                    |       |

|___________________________________________________________|_______|

|Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան  |37500  |

|պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի,         |       |

|անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ,     |       |

|բուժմատենավար,  քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր  |       |

|բուժքույր-հիվանդապահ, հաշվառող, խմբի պետ                   |       |

|___________________________________________________________|_______|

|Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, |35000  |

|ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր,  |       |

|նկարիչ-ձևավորող,  հաշվետար, բուֆետապան, խոհարար,           |       |

|փականագործ-էլեկտրիկ,  էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող,        |       |

|թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր,     |       |

|էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող,    |       |

|շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար,  |       |

|արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և          |       |

|սարքավորումների սպասարկման  ու ընթացիկ վերանորոգման բանվոր |       |

|___________________________________________________________|_______|

|Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար,         |32400  |

|ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ,   |       |

|ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և  այլ  |       |

|սպասարկող անձնակազմ                                        |       |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2009
N 85-Ն
Որոշում