040.0316.070409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2009 թվականի N 316-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին ու 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գոյության դադարման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարները)` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել 13790,097 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1156-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի արտաբյուջետային բանկային հաշվով գործառնությունների կատարման վերջնաժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 2-ի
N 316-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՀՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
.___________________________________________________.
|Ընդամենը` ծախսեր |13790,097|
|այդ թվում` | |
|_________________________________________|_________|
|Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ|11932,029|
|_________________________________________|_________|
|Սոցիալական ապահովագրության վճարներ | 1563,068|
|_________________________________________|_________|
|Կապի ծառայություններ | 70,000|
|_________________________________________|_________|
|Տրանսպորտային նյութեր | 225,000|
.___________________________________________________.