Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 62 ...

 

 

040.0569.290509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2009 թվականի N 569-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով սահմանված իրավասությունների սահմաններում».

i

2) կարգի 8-րդ կետում «և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերին» բառերը փոխարինել «հրամանագրին» բառով.

i

3) կարգի 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը.

i

4) կարգի 11-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի)» բառերը.

i

5) կարգի 22-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի)» բառերը.

i

6) կարգի 28-րդ կետից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու անդամների մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2009
N 569-Ն
Որոշում