116.0764.261209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11609469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2009 թվականի N 764-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
|___|________________________|___________|_________|______|______|
|21.|Ամանոր և Սուրբ Ծնունդ |2 նամականիշ|IV | 120 | 50000|
| | | |եռամսյակ | 280 | 57000|
| | |գեղաթերթիկ | | 650 | 30000|
|___|________________________|___________|_________|______|______|
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված նամականիշերը, համաձայն N 1 և N 3 հավելվածների.
2) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված գեղաթերթիկը, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված նամականիշերը` սահմանելով անվանագինը 120 և 280 դրամ, տպաքանակը` 50000 և 57000 հատ.
2) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված գեղաթերթիկը` անվանագինը 650 դրամ, տպաքանակը` 30000 հատ.
3) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ» թեմային նվիրված «Զվարթնոց տաճար, Վաղարշապատ. Zvartnots Church, 642, Vagharshapat», «Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Վաղարշապատ. St. Hripsime Church, 618, Vagharshapat», «Էջմիածին Մայր տաճար, Վաղարշապատ. Etchmiadzin Cathedral, 301-303, Vagharshapat», «Սբ. Գայանե եկեղեցի, Վաղարշապատ. St. Gayane Church, 630, Vagharshapat» 4 նամականիշով գեղաթերթիկը` սահմանելով յուրաքանչյուր նամականիշի անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 25000 հատ.
4) Հայաստանի կենդանական աշխարհին նվիրված «Անդրկովկասյան գորշ արջ. Ursus arctos syriacus» և «Կովկասյան ջրասամույր Lutra lutra meridionalis» նամականիշերը` սահմանելով անվանագինը 160 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 16-ի
թիվ 764-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 16-ի
թիվ 764-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. դեկտեմբերի 16-ի
թիվ 764-Ն հրամանի
-----------------------
ԻՐՏԵԿ - նամականիշերի և գեղաթերթիկի նմուշները չեն բերվում