Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ...

 

 

116.0276.060611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611246

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 մայիսի 2011 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

i

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) հրամանի հավելվածը լրացնել նոր «7.1» կետով. հետևյալ բովանդակությամբ`

 

._________________________________________________________________.

|7.1|Համատեղ թողարկում.    |2 նամականիշ|  II     | 200  | 42000x2 |

|   |Հայ-բելառուսական      |           |եռամսյակ | 200  |         |

|   | Մայրաքաղաքներ        |           |         |      |         |

._________________________________________________________________.

 

2) հրամանի հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._________________________________________________________________.

|3. |Հայաստանի ֆլորա և     |2 նամականիշ|   II    | 230  | 40000x2 |

|   |ֆաունա.               |           |եռամսյակ | 230  |         |

|   |Թռչուններ.            |           |         |      |         |

|   |Կապտափող սոխակ,       |           |         |      |         |

|   |Մեծ երաշտահավ         |           |         |      |         |

._________________________________________________________________.

 

._________________________________________________________________.

|5. |Միջազգային.           |Գեղաթերթիկ |    II   | 200  |  30000  |

|   |Կապի տարածաշրջանային  |1          |եռամսյակ |      |         |

|   |համագործակցության     |նամականիշով|         |      |         |

|   |ստեղծման 20-ամյակը    |           |         |      |         |

._________________________________________________________________.

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Lսscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parսs majօr» նամականիշների, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՐԵԳԻՕՆԱԼՅՆՕԵ ՍՕԴՌՈՒԺԵՍՈՏՎՕ Վ ՕԲԼԱՍՏԻ ՍՎՅԱԶԻ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN «և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշների, համաձայն N 4 և N 5 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ թեմային նվիրված «Կապտափող սոխակ. Lսscinia svecica» և «Մեծ երաշտահավ. Parսs majօr» նամականիշները, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40000 հատ:

2) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «XX. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՐԵԳԻՕՆԱԼՅՆՕԵ ՍՕԴՌՈՒԺԵՍՈՏՎՕ Վ ՕԲԼԱՍՏԻ ՍՎՅԱԶԻ. REGIONAL COMMONWERLTH THE FIELD OF COMMUNICATIONS» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 200 դրամ, տպաքանակը` 30000 հատ:

3) Համատեղ թողարկում. Հայ-բելառուսական. Մայրաքաղաքներ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ. YEREVAN» և «ՄԻՆՍԿ. MINSK» նամականիշները սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 200 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 42000 հատ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 276-Ն հրամանի

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
20.05.2011
N 276-Ն
Հրաման